Մայրենի

«Ինչ ցանես, այն էլ կհնձես» 08.11.2022

Մեր դասարանում կային երկու ընկերներ։ Երկուսն էլ ունևոր ընտանիքից էին։ Դասերից հետո, դասարանի տղաները սիրում էին մնալ ու դպրոցի բակում ֆուտբոլ խաղալ։ Երկու ընկերներից մեկը միշտ միանում էր նրանց։ Նա սիրում էր շփվել դասարանի բոլոր աշակերտների հետ։ Անգամ նրանց երբեմն տուն էր հրավիրում, իր հետաքրքիր խաղերով խաղալու։ Իսկ մյուս ընկերը ունևոր ընկերոջից բացի, դասարանում ոչ մեկի հետ չէր շփվում, քանի որ մյուսներս ունևոր չէինք։ Նրանց ընտանիքները մեր քաղաքից չէին, և ժամանակավոր էին մեր մոտ։ Ամառային արձակուրդներին, նրանց ընտանիքները նորից տեղափոխվում էին։ Վերջին օրը, ամբողջ դասարանը գնացել էր նավամատույց, իրենց հետ ընկերացած տղային ճանապարհելու և հրաժեշտ տալու համար։ Այդ օրը, հպարտ ընկերը, որն իրեն վեր էր դասում մյուսներից, հասկացավ և շատ ամաչեց իր ծնողների մոտ, որ ընկերները այդքան ջերմ հրաժեշտ էին տալիս, իրենց հետ շփվող ընկերոջը, իսկ իրեն անգամ չէին նկատում։ Այդ պատճառով պետք չէ մոռանալ, որ մեր արարքները բումերանգի նման վերադառնում են մեզ։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։

ՎԵՐՋ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 08.11.2022

389. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.


ա) 10O տաքություն, +

գ) 3O ցուրտ, —


բ) 0-ից 7O ցածր, —

դ) 0-ից 😯 բարձր: +

391. Կրպակի մեկ շաբաթվա եկամուտների մատյանում գրված է.

Օրըերկուշաբթիերեքշաբթիչորեքշաբթիհինգշաբթիուրբաթշաբաթ
Եկամուտը (դրամ)5000 04000 3000
Կորուստը (դրամ) 10000 500 

Լուծում

5000 + 4000 + 3000 — (1000 + 500) = 10500 (դր)

Պատ․՝ 10500 դրամ եկամուտ։

398. Գտե՛ք ուղղանկյան մակերեսը, եթե յուրաքանչյուր շրջանագծի շառավիղը 3 սմ է (տե՛ս նկ. 53)։

Լուծում

1) 3 x 2 = 6 սմ

2) 6 x 5 = 30 (սմ) – երկարություն

3) 6 x 3 = 15 (սմ) – լայնություն

4) 30 x 15 = 450 (սմ2):

Պատ․՝ 450 սմ2։

400․ Գտե՛ք արտահայտության արժեքը.

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 08.11.2022

388․ Տրված են — 5,  — 3, 1/2 , + 5, + 10,  — 2,  0, +4, 3 1/3 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:

Պատ․՝ — 5,  — 3, — 2, 0, + 5, + 10, + 4:

390․ Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրու[1]թյունները և խորությունները.

 ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։ +

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։ +

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք մետր է։ +

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։ —

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։ —

զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։ —

 է) Ֆիլիպինյան իջվածքի խորությունը տասը հազար չորս հարյուր իննսունյոթ մետր է։ —

397․ 9 սմ շառավիղ ունեցող քանի՞ գնդակ կտեղավորվի խորանար[1]դաձև տուփում, որի կողը 108 սմ է։

Լուծում

108 : 18 = 6

6 x 6 x 6 = 216

Պատ․՝ 216 գնդակ։

Մայրենի

Ավ․ Իսահակյան «Եղնիկը» 07.11.2022

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հեղինակ ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

հանդի – արտ, դաշտ

մակաղած – ոչխարների կեսօրվա հավաքատեղը

ոսկեգեղմ – ոսկեվարս

մատաղ – նորածին

խարտյաշ – դեղձան, շիկահեր

շառաչը – քամու ձայն

շնկշնկան – անտառի ձայնը

վճիտ – պարզ

թախծալի – տրտմալի

հուժկու – հզոր։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով Ավ․ Իսահակյանը նկատի ուներ, որ անգամ կենդանիները ունեն հոգի։ Նրանք մարդկանց նման ունեն ծննդավայրի, ծնողների և հարազատ միջավայրի կարոտի զգացողություն։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.11.2022

341․ Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատ․՝ 19/20:

343․ Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

Լուծում

3/30 = 1/10

Պատ․՝ 1/10:

349․ Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

354․ Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

Լուծում

  1. 6 x 20 = 120 կմ
  2. 320 — 120 = 200 կմ
  3. 200 : 50 = 4 ժ

Պատ․՝ 4 ժամ։

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 07.11.2022

1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր – անկարևոր

ընդմիջումներով – անընդմեջ

Գեղեցիկ – տգեղ 

հաճելի – տհաճ

մարդկային – անմարդկային 

գիտուն – անգետ

դուրեկան – անդուր

ուշադիր – անուշադիր

արժանի – անարժան

թևավոր – անթև

ախորժելի – անախորժ

 գունեղ – անգույն

բնական – անբնական

 խելոք – անխելք

կարևոր – անկարևոր 

լուրջ – անլուրջ

անամպ – ամպ 

տեղյակ – անտեղյակ 

լուսավոր – անլույս

գերակշռել – շգերակշռել 

խոսուն – անխոսուն

կարևոր – անկարևոր:

2.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը չբերածը:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գալ:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 07.11.2022

340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

P = 3/6 = 1/2

Պատ․՝ 1/2:

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

լուծում

P (կարմիր) = 3/5

P (կանաչ) = 2/5

P (դեղին) = 0/5

Պատ․՝ դեղին խնձոր չկար։

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի` ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

Լուծում

P (սպիտակ) = 8/20 = 2/5

P (սև) = 4/20 = 1/5

P (կարմիր) = 8/20 = 2/5

350. Ո՞ր թվանշաններ է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի
ստացված քառանիշ թիվը՝ ա) բաժանվի 3-ի, բ) բաժանվի 9-ի։

Լուծում

Ա) 1230, 1233, 2232

Բ) 7236, 2232

Ռուսերեն

Выражение времени на русском языке 03.11.2022

  1. 1 Который час?

2. Сейчас двенадцать часов.

2. 1. Который час?

2. Сейчас десять часов.

3. 1. Который час?

2. Сейчас восемь часов.

4. 1. Который час?

2. Сейчас четыре часа.

5. 1. Который час?

2. Сейчас пять часов.

6. 1. Который час?

2. Сейчас шесть часов.

7. 1. Который час?

2. Сейчас семь часов.

    1. 1 Который час?

    2. Сейчас без пятнадцати час.

    2. 1. Который час?

    2. Сейчас десять минут четвёртого.

    3. 1. Который час?

    2. Сейчас без десяти девать.

    4. 1. Который час?

    2. Сейчас пятнадцать минут двенадцатого.

    5. 1. Который час?

    2. Сейчас без пятнадцати одиннадцать.

    6. 1. Который час?

    2. Сейчас пятнадцать минут первого.

    7. 1. Который час?

    2. Сейчас без пятнадцати девять.

Десять минут пятого

Без двадцати пяти час.

Без пятнадцати пять.

Без двадцати пяти шесть.

пять минут седьмого.

пятнадцать минут двенадцатого.

Без двадцати десять.

десять минут шестого.

половина четвёртого.