Ռուսերեն

Выражение времени на русском языке 03.11.2022

  1. 1 Который час?

2. Сейчас двенадцать часов.

2. 1. Который час?

2. Сейчас десять часов.

3. 1. Который час?

2. Сейчас восемь часов.

4. 1. Который час?

2. Сейчас четыре часа.

5. 1. Который час?

2. Сейчас пять часов.

6. 1. Который час?

2. Сейчас шесть часов.

7. 1. Который час?

2. Сейчас семь часов.

    1. 1 Который час?

    2. Сейчас без пятнадцати час.

    2. 1. Который час?

    2. Сейчас десять минут четвёртого.

    3. 1. Который час?

    2. Сейчас без десяти девать.

    4. 1. Который час?

    2. Сейчас пятнадцать минут двенадцатого.

    5. 1. Который час?

    2. Сейчас без пятнадцати одиннадцать.

    6. 1. Который час?

    2. Сейчас пятнадцать минут первого.

    7. 1. Который час?

    2. Сейчас без пятнадцати девять.

Десять минут пятого

Без двадцати пяти час.

Без пятнадцати пять.

Без двадцати пяти шесть.

пять минут седьмого.

пятнадцать минут двенадцатого.

Без двадцати десять.

десять минут шестого.

половина четвёртого.

Մայրենի

Մեծ ճշմարտությունը 05.11.2022


Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, գնամ է հանգստանալու:

Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատկարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում,  բանվորների ճաշվա հասագստաժամը,   և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են,   արևը շտապ մայրամուտէ գլորվամ։     Սարսափելի   է.   գրեթե   դեռ  գործ   չտեսած     հասնում     է   օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա   կազմած:  Չէ՞    որ  եկեղեցին,   կարծես դիտմամբ,  առավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը   — արևն  անկաշառ  է  անշուշտ,  սակայն ինչո՞ւ նա էլ  այնպես  շտապ  կտրում  է  իր   երկար   ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն   աշխատեն,   արագաշարժ  լինեն,   չդանդաղեն,   չծուլանան։   Բարկանում–զայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրա,  սպառնում  է  զրկել օրավարձից, սպառնում   հանել գործից։       Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ,  ծախսված փողը՝  ջուրն ընկած։

   __________    

  Եղավ,  որ  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքը,  ուր  ապում էր մեծահարուստ մարդը:       Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:       Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատգնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:       Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։      Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ,  բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր,  որ լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա,  իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած,  ծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:      Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներներին հանգստություն տա:       Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։      Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված: 

Աղբյուր

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ `

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:

Մեծահարուստ — շատ հարուստ

կանուխ – առավոտ շուտ

խուժեցլ – արշավել

ավար – ավազակություն

կողոպտված – ուրիշի ունեցվածքը խլել

2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև: 

Առաջին մասում Մարդը շատ հարուստ էր և չար, իսկ երկրորդ մասում՝ նա աղքատ էր և բարի։

3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:

Մեծ ճշմարտությունը այն էր, որ այդ մեծահարուստը զգացել էր այդ աղքատների դժվար գործը։

4. Բնութագրի՛ր մեծահարուստին:

Մեծահարուստը սկզբում եղել է հարուստ, անխիղճ մարդ, անսիրտ և չար, բայց երբ հետո նա աղքատ դարձավ նա ավելի բարիացավ և հասկացավ ճշմարտությունը։

5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:

Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը, այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված։

6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը: 

Իմ կարծիքով պատմությունը սովորեցնում է, որ թեկուզ եթե հարուստ ես դա չի նշանակում, որ դու ես կառավարում աշխարհը, որովհետև մարդիկ հավասար են։


7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում: 

1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին:
(Մարկոս Ավրելիոս)

2. Ուշադիր եղեք ձեր մտքերի նկատմամբ։ Դրանք արարքների սկիզբն են:
(Լաո Ցզի)։

3. Ճակատագիրը հոգ է տանում միայն մեր բոլոր գործերի կեսի մասին, մյուս կեսը նա թողնում է հենց մարդկանց:
(Նիկոլո Մաքիավելի)

4. Հավատալ կարելի է միայն նրանց, ովքեր իրենք իրենց են հավատում:
(Շարլզ Մորիս դը Թալեյրան)

5. Հոգ տանելով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
(Պլատոն)

6. Հիմարին կարելի է ճանաչել 2 նշաններով. Նա շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին ու արտահայտվում է այն մասին, ինչի մասին նրան չեն հարցրել:
(Պլատոն)

7. Խելամիտ թշնամիներն անխելք ընկերներից լավ են:
(Թամերլան)

8. Անգործությունն այն պահին, երբ կարելի է արդարացիորեն վարվել, վախկոտություն է նշանակում։ (Կոնֆուցիոս)

9. Երբ ճանապարհները միանման չեն, միասին պլաններ չեն կազմում:
(Կոնֆուցիոս)

10. Մարդն ունակ է իր ճանապարհը մեծագույնը դարձնել, բայց մարդուն մեծագույն ճանապարհը չի դարձնում:
(Կոնֆուցիոս)

11. Սկիզբն ամբողջի կեսից ավելին է:
(Արիստոտել)

12. Խիզախ լինել նշանակում է՝ հեռավոր համարել ամեն սարսափելի բան և մոտ՝ այն ամենը, ինչ խիզախություն է ներշնչում։
(Արիստոտել)

13. Բնավորությունը ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ հմտություն:
(Պլուտարքոս)

14. Ասում են, որ բնությունը նրա համար է յուրաքանչյուրին 2 ականջ և 1 լեզու տվել, որ մարդիկ ավելի շատ լսեն, քան խոսեն:
(Պլուտարքոս)

15. Կարեկցանքն ուրիշի դժբախտության համար տառապանքն է, նախանձը՝ ուրիշի երջանկության համար տառապանքը:
(Պլուտարքոս)

16. Բնատուր խելքը կարող է փոխարինել ցանկացած կրթության, բայց ոչ մի կրթություն չի կարող փոխարինել բնատուր խելքին:
(Արթուր Շոպենհաուեր)

17. Միայնության մեջ յուրաքանչյուրն իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա:
(Արթուր Շոպենհաուեր)

18. Պատանեկության տարիներին ձեռք բեր այն, ինչը տարիների հետ կփոխհատուցի ծերության հասցրած վնասը։
(Լեոնարդո դա Վինչի)

19. Որքան մարդը խելացի ու բարի է, այնքան շատ է նա մարդկանց մեջ նկատում բարին։ (Լորդ Չեստերֆիլդ)

20. Ուրախացիր կյանքով, վայելիր նրա յուրաքանչյուր րոպեն։ Չէ՞ որ հաճույքն ավելի շուտ է ավարտվում, քան կյանքը։
(Լորդ Չեստերֆիլդ)

8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և .(շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը):

1.

Արևի շողերը տաքացնում են Երկրի երեսը և շատ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում: Ջուր է ելնում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին էլ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը:

2.

Արևի ճառագայթները ջերմացնում են Երկրի մակերևույթը, և մեծ քանակությամբ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի մակերևույթից անտեսանելի գոլորշիներ են օդ բարձրանում: Ջուր է բարձրանում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում յուրաքանչյուր կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան սառնամանիքին անգամ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված սպիտակեղենը:

Իմ կարծիքով երկրորդ տարբերակը ավելի ճիշտ է և գրագետ։