Մայրենի

Ավ․ Իսահակյան «Եղնիկը» 07.11.2022

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հեղինակ ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

հանդի – արտ, դաշտ

մակաղած – ոչխարների կեսօրվա հավաքատեղը

ոսկեգեղմ – ոսկեվարս

մատաղ – նորածին

խարտյաշ – դեղձան, շիկահեր

շառաչը – քամու ձայն

շնկշնկան – անտառի ձայնը

վճիտ – պարզ

թախծալի – տրտմալի

հուժկու – հզոր։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով Ավ․ Իսահակյանը նկատի ուներ, որ անգամ կենդանիները ունեն հոգի։ Նրանք մարդկանց նման ունեն ծննդավայրի, ծնողների և հարազատ միջավայրի կարոտի զգացողություն։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.11.2022

341․ Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատ․՝ 19/20:

343․ Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

Լուծում

3/30 = 1/10

Պատ․՝ 1/10:

349․ Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

354․ Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

Լուծում

  1. 6 x 20 = 120 կմ
  2. 320 — 120 = 200 կմ
  3. 200 : 50 = 4 ժ

Պատ․՝ 4 ժամ։

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 07.11.2022

1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր – անկարևոր

ընդմիջումներով – անընդմեջ

Գեղեցիկ – տգեղ 

հաճելի – տհաճ

մարդկային – անմարդկային 

գիտուն – անգետ

դուրեկան – անդուր

ուշադիր – անուշադիր

արժանի – անարժան

թևավոր – անթև

ախորժելի – անախորժ

 գունեղ – անգույն

բնական – անբնական

 խելոք – անխելք

կարևոր – անկարևոր 

լուրջ – անլուրջ

անամպ – ամպ 

տեղյակ – անտեղյակ 

լուսավոր – անլույս

գերակշռել – շգերակշռել 

խոսուն – անխոսուն

կարևոր – անկարևոր:

2.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը չբերածը:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գալ:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 07.11.2022

340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

P = 3/6 = 1/2

Պատ․՝ 1/2:

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

լուծում

P (կարմիր) = 3/5

P (կանաչ) = 2/5

P (դեղին) = 0/5

Պատ․՝ դեղին խնձոր չկար։

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի` ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

Լուծում

P (սպիտակ) = 8/20 = 2/5

P (սև) = 4/20 = 1/5

P (կարմիր) = 8/20 = 2/5

350. Ո՞ր թվանշաններ է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի
ստացված քառանիշ թիվը՝ ա) բաժանվի 3-ի, բ) բաժանվի 9-ի։

Լուծում

Ա) 1230, 1233, 2232

Բ) 7236, 2232