Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագոր
Աղբյուրը
Հարցեր
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
մանրավաճառ — մանր բաներ վաճառել
բնավ — երբեք
պարտիզպան — պարտեզ պահող
պարտեզ — ծաղկանոց
լապտեր — կանթեղ
երերալ — շարժվել։
2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:
Տղան դժգոհ էր իր օրակարգից, որովետև նա չէր ուզում դպրոց հաճախել, այլ ցանկանում էր ամբողջ օրը շրջել փողոցներով: Ուզում էր շազատ լինել, որպեսզի փոշոտվելու համար չպատժեին: Դա երևում է այս նախադասություններում ՝
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ
Մանրավաճառը կարող էր դժգոհել, որ իր ոտքերը այքան քայլքից հոգնում են։ Կամ, որ նա արևից վառվել է։
Պարտիզպանը հնարավոր է դժգոհ է, որ հողի հետ այդքան երկար աշխատանքի պատճառով ձեռքերը չորանում էին։ Կամ այդքան աշխատանքից հետո բերքը հաջող չի լինում։
Պահապանը դժգոհություն կարող է ունենալ, քանի որ ամբողջ գիշեր չքնելը վնասակար է և հոգնեցուցիչ։
4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը:
Վերնագիրը ես կբացատրեմ այսպես, որ տղան չիմանալով ,որ յուրաքանչյուր աշխատանք էլ դժվար է այնուամենայնիվ ցանկանում էր ամեն ինչ փորձել։
5. Շարադրի՛ր մտքերդ՝ ,,Ես էլ կուզեի լինել…,,
Ես ամենաշատը կուզեի լինել երգչուհի, քանի որ մանկուց շատ եմ սիրել երգել և բոլորն ասում են, որ ես քաղցր ձայն ունեմ։ Մայրիկս ասում է, որ մասնագիտություն ընտրելիս պետք է շատ սիրել այն, նվիրվել և ամենակարևորը շատ աշխատել, որպեսզի լավ մասնագետ դառնաս։ Երբեմն ես ուզում եմ դառնալ պարուհի, բայց երգը ինձ համար ավելի հոգեհարազատ է և իմ մոտ այն ավելի լավ է ստացվում։ Իմ կարծիքով ամեն մասնագիտություն ունի դժվարություն, բայց եթե ունենաս մեծ ցանկություն և աշխատասիրություն, ապա յուրաքանչյուր ցանկություն իրականանալի է։ Մայրիկս սիրում է ասել, որ բնատուր տաղանդը և ցանկությունը արվեստում բավարար չեն, պետք է շատ պարապել և նաև լսել լավագույն կատարողներին։ Ինձ դուր են գալիս ժամանակակից երգիչների Անգլերեն և Ռուսերեն կատարումները։ Չնայած նրան, որ ես սիրում եմ հայրենը, բայց քիչ գիտեմ ժամանակակից հայկական երգարվեստը։ Երգում ինձ ավելի շատ երաժշտությունն է գրավում ՝ բառերից ավելի։ Լավ երաժշտությունը, լավ մատուցմամբ թափանցում է մարդկանց հոգիները։ Երաժշտությունը ջերմացնելու և բարիացնելու հատկություն ունի, այն սեր է տարածում։