Քիմիա 9, Քիմիա շտկողական

Թթվային անձրևները և դրանց ազդեցությունը շրջակամիջավայրի վրա

Մաս 1․ Ի՞նչ են թթվային անձրևները, թթվային տեղումներ։

Թթվային տեղումները (անձրև, ձյուն, մառախուղ) մթնոլորտային տեղումների տեսակներ են, որոնց մեջ կա բարձր թթվային մակարդակ՝ պայմանավորված դրանցում քիմիական թթուների առկայությամբ։ Սոորական անձրևաջուրն ինքնին ունի թույլ թթվային միջավայր (սովորաբար տատանվում է 5.6-ից մինչ 6.0 սահմաններում) Ինչը բնական ու անվնաս է։ Սակայն, օդի աղտոտվածության պատճառով, այդ թիվը կտրուկ իջնում է, և տեղումները վերածվում են թթվայինի։

Այս ամենը վտանգավոր է նրանով, որ տեսքով ու համով թթվային անձրևը հնարավոր չէ տարբերել սովորական անձրևաջրերից։ Այն հիմնականում տարածված է խոշոր արդյունաբերական կենտրոններում և մեգապոլիսներում։ Բացի այդ, թթվային նյութերը երկրի մակերևույթ կարող են թափվել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև չոր մասնիկների կամ փոշու ձևով, որոնք նստում են հողի և բույսերի վրա։

Մաս 2․ Ինչպե՞ս են առաջանում թթվային անձրևները (Առաջացման մեխանիզմը և քիմիական ռեակցիաները):

Մթնոլորտային օդը հիմնականում բաղկացած է ազոտից (N2 մոտ 78%) և թթվածնից (O2 մոտ 21%)։ Սովորական պայմաններում այս գազերը միմյանց հետ չեն փոխազդում։ Սակայն բարձր ջերմաստիճանի պայմաններում (օրինակ՝ ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներում կամ արդյունաբերական վառարաններում) ազոտն ու թթվածինը մտնում են ռեակցիայի մեջ, և առաջանում է ազոտի օքսիդ:

N2+O2=2NO

Դուրս գալով մթնոլորտ՝ այս գազը շարունակում է օքսիդանալ թթվածնի հետ՝ վերածվելով ազոտի երկօքսիդի (գորշ գազի).

2NO + O2=2NO2

Մթնոլորտային խոնավության (ջրի կաթիլների) և թթվածնի հետ փոխազդեցության արդյունքում առաջանում է ուժեղ ազոտական թթու, որն էլ ներծծվում է անձրևակաթիլների մեջ.

4NO2 + O2 + 2H2O=4HNO3

Թթվային անձրևների առաջացման մյուս գլխավոր մեղավորը ծծմբի երկօքսիդն է (SO2), որն արտանետվում է հանածո վառելիքի (ածուխ, նավթամթերք) այրման հետևանքով։ Այն նույն սկզբունքով, ջրի հետ փոխազդելով, վերածվում է ծծմբական թթվի (H2SO4):

Մաս 3․ Ազդեցությունը բույսերի վրա: Էկոլոգիական ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի վրա.

Թթվային տեղումները լուրջ սպառնալիք են էկոհամակարգերի համար.

·  Ջրային միջավայր: Լճերի և գետերի թթվայնության բարձրացումը շատ վտանգաոր է ջրային օրգանիզմների համար։ Բարձր թթվայնության պայմաններում ձկների ձկնկիթը(Իկռա) չի զարգանում, անհետանում են մանր պլանկտոնները, ինչը խախտում է սննդային շղթան և ջրի մեջ կյանքը ոչ միայն պակասում է, այլև տեսակները լրիվ վերանում են, ու ջրամբարը դառնում «մեռյալ»։

·  Բուսականություն: Թթվային անձրևները քայքայում են տերևների պաշտպանիչ մոմաշերտը (փայլուն շերտ (կուտիկուլա)), ինչի հետևանքով բույսերը միջի ջուրը արագ գոլորշիանում է և դառնում խոցելի հիվանդությունների նկատմամբ։ տերևի ներսի բջիջները, քլորոֆիլը (այն նյութը, որը տերևին կանաչ գույն է տալիս ու արևի լույսից սնունդ սարքում) քայքայվում է, ինչի հետևանքով նրանք դեղնում են և խաթարվում է ֆոտոսինթեզի գործընթացը։

·  Հողի թունավորում: Թթվային միջավայրում հողից լվացվում են կարևոր սննդանյութերը (կալցիում, մագնեզիում), և ակտիվանում են թունավոր ծանր մետաղները, մասնավորապես՝ ալյումինը, որը վնասում է բույսերի արմատային համակարգը։

Մաս 4 Ազդետությունը մարդու ու կենդանիների վրա

Հեղուկ անձրևի մեջ թթուները բավականին լուծված (նոսրացած) են, դրա համար մարդու կամ կենդանիների մաշկը չեն այրում և տեղում վնաս չեն տալիս։ Միայն  երկար ժամանակ անձրևի տակ մնալիս կենդանիների (շների, կատուների, անասունների) մաշկը կարող է չորանալ ու գրգռվել, իսկ մորթին կամ բուրդը՝ կորցնել իր պաշտպանիչ ճարպային շերտը։ Միայն աչքերը կարան անմիջապես գուրգուրվեն, կարմրանան ու քորվեն, քանի որ աչքի մակերեսը պատված է շատ բարակ ու նուրբ լորձաթաղանթով, որը միշտ խոնավ է։ Կրճատ ասաց — չունի ոչ մի հաստ պաշտպանիչ շերտ։

Չոր վիճակում թթուները արդեն դառնումեն ավելի վնասակար։ Օդում կախված չոր թթվային մասնիկներն ու փոշին շնչելիս անցնում են շնչուղիներով և նստում թոքերի խորքում։ Մարդկանց և կենդանիների մոտ սա առաջացնում կամ սրում է ծանր շնչառական հիվանդություններ՝ ասթմա և քրոնիկ բրոնխիտ։ Չոր թթվային փոշին նստում է խոտի վրա, իսկ հողի մեջ ակտիվանում է թունավոր ալյումինը։ Կովերն ու ոչխարները, ուտելով այս խոտը, քրոնիկ թունավորում են ստանում։ Շնչառական խնդիրների ու տոքսինների պատճառով կենդանիները հաճախ են հիվանդանում, վատ են բազմանում և դանդաղ են քաշ հավաքում: Թունավորված կամ հիվանդ կենդանիների միսը դառնում է անորակ և վտանգավոր մարդու համար, ինչի պատճառով այն չի թույլատրվում վաճառքի, և շուկայում մսի քանակը կարող է կտրուկ նվազում է։

Մաս 5 Ազդեցությունը հուշարձանների և շենքերի վրա: Ազդեցությունը ճարտարապետության և հուշարձանների վրա.

Թթվային տեղումները քիմիական էրոզիայի (Հասարակ ասած մաշում, քայքայում կամ քանդում) են ենթարկում նաև մարդու ստեղծած կառույցներն ու մշակութային ժառանգությունը։ Ամենաշատը տուժում են հատկապես կրաքարից, մարմարից և տուֆից պատրաստված շենքերն ու արձանները, որոնց հիմքում ընկած է կալցիումի կարբոնատը (CaCO3)։

Թթվի հետ փոխազդելիս քարը վերածվում է նոր նյութերի և աստիճանաբար քայքայվում է։ Այս գործընթացի հետևանքով հին պատմական հուշարձանները կորցնում են իրենց արտաքին տեսքը, ճարտարապետական մանրամասները և «մաշվում» են՝ կրելով անդառնալի վնասներ։

Մաս 6. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում թթվային անձրևներից

Աշխարհի բազմաթիվ երկրներ բախվում են թթվային անձրևների խնդրին։ Ամենաշատը տուժում են այն երկրները, որտեղ զարգացած է արդյունաբերությունը, գործում են բազմաթիվ գործարաններ ու էլեկտրակայաններ, իսկ մեքենաների քանակը շատ մեծ է։ Այս ամենի պատճառով օդ է արտանետվում մեծ քանակությամբ վնասակար գազեր, որոնք հետագայում վերածվում են թթվային անձրևների։

Թթվային անձրևներից ամենաշատ տուժած երկրներից մեկը Չինաստանն է։ Որոշ արդյունաբերական շրջաններում տեղումների գրեթե 40%-ը եղել է թթվային։ Սա մեծ վնաս է հասցրել անտառներին, հողին, գետերին և գյուղատնտեսությանը։ Բույսերը սկսել են ավելի դանդաղ աճել, իսկ մրգերի և բանջարեղենի բերքը նվազել է։

Լուրջ խնդիրներ են նկատվել նաև ԱՄՆում և Կանադայում։ 1970–1980-ական թվականներին հազարավոր լճեր այնքան թթվային էին դարձել, որ այնտեղ ձկները չէին կարողանում ապրել։ Որոշ լճերում ձկներն ամբողջությամբ վերացել էին։

Եվրոպայում հատկապես տուժել են Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան։ Օրինակ՝ Գերմանիայում վնասվել էր անտառների մոտ 30%-ը։ Ծառերը աստիճանաբար թուլանում էին, նրանց տերևներն ու ասեղները դեղնում և թափվում էին, իսկ որոշ անտառներ նույնիսկ սկսում էին չորանալ։

Հետաքրքիր է նաև այն, որ թթվային անձրևները կարող են տեղալ շատ հեռու այն վայրից, որտեղ առաջացել է աղտոտումը։ Քամին վնասակար նյութերը տեղափոխում է հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կիլոմետրեր, այդ պատճառով մի երկրի աղտոտումը կարող է վնասել մեկ այլ երկրի բնությանը։

Այսօր շատ երկրներ փորձում են պայքարել այս խնդրի դեմ․ գործարաններում տեղադրում են հատուկ ֆիլտրեր, ավելի քիչ են օգտագործում ածուխ և անցնում են ավելի մաքուր էներգիայի աղբյուրների։ Դրա շնորհիվ որոշ երկրներում իրավիճակը բարելավվել է, սակայն թթվային անձրևները դեռ շարունակում են մնալ կարևոր բնապահպանական խնդիր։

Մաս 7. Հրաբուխները և թթվային անձրևները

Թթվային անձրևները առաջանում են ոչ միայն գործարաններից և մեքենաներից, այլ նաև բնական երևույթներից, օրինակ՝ հրաբուխներից։ Երբ հրաբուխը ժայթքում է, օդ է արտանետում մեծ քանակությամբ գազեր և մոխիր։ Այդ գազերի մեջ կան ծծմբային նյութեր, որոնք խառնվում են ամպերի ջրին և առաջացնում թթվային անձրևներ։

Ամենահայտնի օրինակներից մեկը Կիլաուեա հրաբուխն է։ Նրա ժայթքումների ժամանակ օդում այնքան շատ գազ էր լինում, որ անձրևները դառնում էին չափազանց թթվային։ Որոշ դեպքերում այդ անձրևների թթվայնությունը մոտ էր նույնիսկ կիտրոնի հյութի թթվայնությանը։

Հրաբխային թթվային անձրևները կարող են վնասել բույսերին, կենդանիներին, հողին և ջրերին։ Բույսերի տերևները վնասվում են, հողը կորցնում է օգտակար նյութերը, իսկ գետերի ու լճերի ջուրը դառնում է վտանգավոր ձկների համար։

Հետաքրքիր է, որ հրաբուխների պատճառով առաջացած թթվային անձրևները երբեմն կարող են հասնել նույնիսկ շատ հեռու վայրեր, քանի որ քամին մոխիրն ու գազերը տեղափոխում է մեծ տարածություններով։

Չնայած հրաբուխները բնական երևույթներ են, նրանց ազդեցությունը բնության վրա երբեմն կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան արդյունաբերական աղտոտումը։

Գրականություն, Էսսեներ

Մարդու և սիրո անբաժանելիությունը, Ինչո՞ւ է սերը ներկայացվում որպես երջանկություն և որպես տառապանք։

Սերը լի է տարբեր զգացմունքներով, որոնք մարդու կյանքը դարձնում են և՛ գեղեցիկ, և՛ դժվար։ Այն մարդուն տալիս է երջանկություն, ուրախություն և ջերմություն, բայց երբեմն նաև բերում է ցավ ու տառապանք։ Մարդը չի կարող ապրել առանց սիրո, որովհետև սերը մարդու հոգու կարևոր մասն է և կյանքի իմաստներից մեկը։ Երբ մարդը սիրում է, նա իրեն ուժեղ ու երջանիկ է զգում, իսկ սիրուց բաժանվելիս կամ անհասկանալի մնալիս մեծ ցավ է ապրում։ Այդ պատճառով սերը ներկայացվում է և՛ որպես երջանկություն, և՛ որպես տառապանք։

Սերը մարդու և կյանքի անբաժանելի մասն է, որովհետև այն փոխում է մարդու ամբողջ ներաշխարհը։ Այդ գաղափարը շատ գեղեցիկ է արտահայտված Նահապետ Քուչակի «Ես աչք ու դու լոյս, հոգի» բանաստեղծության մեջ։ Բանաստեղծը ցույց է տալիս, որ սիրելի մարդը իր կյանքի համար այնքան կարևոր է, որքան լույսը՝ աչքի, կամ ջուրը՝ ձկան համար։ Նա ասում է, որ եթե իրեն բաժանեն սիրելիից, ապա դրանից ավելի ծանր բան չկա։ Ստեղծագործության մեջ սերը ներկայացվում է որպես երջանկություն, որովհետև սիրելիի ներկայությունը մարդուն ուժ և կյանքի իմաստ է տալիս։ Սակայն այն նաև դառնում է տառապանք, քանի որ սիրուց բաժանումը մարդու համար անտանելի ցավ է։ Քուչակը ցույց է տալիս, որ սիրող մարդը ամբողջովին կապված է իր սիրուն և առանց դրա իրեն միայնակ ու դատարկ է զգում։

Այսպիսով՝ սերը մարդու կյանքի անբաժանելի մասն է։ Այն մարդուն տալիս է երջանկություն, ջերմություն և կյանքի իմաստ, սակայն կարող է նաև պատճառ դառնալ ցավի ու տառապանքի։ Սիրո ուժն այնքան մեծ է, որ այն փոխում է մարդու կյանքն ու զգացմունքները։ Հենց այդ պատճառով էլ սերը միշտ ներկայացվում է երկու ձևով՝ և՛ որպես երջանկություն, և՛ որպես տառապանք։

Պատմություն 9

Պատմություն 2025-26 ուս․ տարվա հաշվետվություն

Առաջադրանքներ՝

ՍԵպտեմբերի 6-10, առաջադրանք, 9-րդ դասարան

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սեպտեմբերի 22-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Հոկտեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս.

Նոյեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս., նոյեմբերի 25-30-ը

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս.

Փետրվարի 22-28, հաշվետվություն, 9-րդ դաս.

Մարտ ամսվա հաշվետվություն, 9-րդ դաս;

Ապրիլ ամսվա ամփոփում, 9-րդ դաս.

Մայիս ամսվա ամփոփում, 9-րդ դաս.

Էսսեներ՝

«Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը»

 «Հայաստանի ճակատագիրը երկու կայսրությունների միջակայքում»

«Խենթը»

«Խենթը-Բայազեդ»

Ինչո՞ւ էր կարևորվում կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի ապագայի դպրոցը։

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Նախագծային աշխատանքներ՝

Պատմական հերոսը, ում կուզենայի հանդիպել

Իմ ազգանվան պատմությունը և իմ գերդաստանը

Ազգագրական նախագիծ-«Հայկական ազգային հին խաղերը․ մշակութային ժառանգություն՝ AI տեխնոլոգիաների միջոցով»

Երևանի լավագույն ռեստորանները

Զբոսաշրջային փաթեթ

10-15 նախադասությամբ ամփոփել 9-րդ դասարանում ուսումնասիրված թեմաները

Այս ուսումնական տարում պատմությունից մենք ուսումնասիրեցինք Հայաստանի և հայ ժողովրդի պատմության կարևոր փուլերը։ Սովորեցինք Հայաստանի աշխարհագրական դիրքի և նրա պատմական նշանակության մասին։ Ծանոթացանք հայ ժողովրդի ազատագրական պայքարներին և ազգային շարժումներին։ Մանրամասն ուսումնասիրեցինք Արցախյան շարժման առաջացումը և դրա զարգացման փուլերը։ Իմացանք, թե ինչպես Հայաստանը հասավ անկախության և ինչ դժվարություններ հաղթահարեց այդ ճանապարհին։ Քննարկեցինք Խորհրդային Միության փլուզման պատճառներն ու հետևանքները։ Սովորեցինք նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների, Սահմանադրության և պետական կառավարման համակարգի մասին։ Ուսումնասիրեցինք Լեռնային Ղարաբաղի պատերազմի հիմնական իրադարձությունները և հերոսական դրվագները։ Խոսեցինք հայ ժողովրդի միասնության և ազգային արժեքների կարևորության մասին։ Ծանոթացանք տարբեր պատմական գործիչների գործունեությանը և նրանց դերին մեր պատմության մեջ։

Կենսաբանություն 9

Կենսաբանություն 2025-26 ուս․ տարվա հաշվետվություն

Այս տարի կենսաբանությունից մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ կարևոր և հետաքրքիր թեմաներ, որոնք հիմնականում կապված էին մարդու օրգանիզմի, ժառանգականության և կենդանի աշխարհի զարգացման հետ։ Մենք սովորեցինք, թե ինչպես են օրգանիզմները փոխվում, զարգանում և հարմարվում շրջակա միջավայրին։

Իմ համար ամենահետաքրքիր թեման Մոդիֆիկացիոն և ժառանգական փոփոխություններն էին։ Հետաքրքիր էր հասկանալ, թե որ փոփոխություններն են փոխանցվում սերունդներին, իսկ որոնք առաջանում են շրջակա միջավայրի ազդեցությունից։

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ 

Ամփոփում

Դաս7 (27.10-30.10)

Դաս8 (2.11-7.11)

Դաս 9(10․11-14․11)

Դաս 10(17․11-21․11)

Դաս 12(24.11-28.11․)

Դաս 13(01․12-05.12․)

Դաս 14(08.12.- 12.12.)

Դաս 15(15.12.- 19.12.)

«Բակտերիոֆագեր»

Դաս 16(02․02-06․02)

Դաս 17(09.02-13.02.)

Դաս15(16․02-20․02)

Դաս20(02.03_06.03)

Դաս21(09.03_12.03)

Դաս22(16․03-20․03)

Դաս22(30․03-03․04)

Դաս22(06․03-10․04)

Դաս 23(13․03-17․04)

 Դաս25(20․04-24․04)

Դաս26(27․04-01․05)

Դաս 28(11.05_15.05

Պատմություն 9

Մայիսի 16-21, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Ընտրել Հայոց պատմությունից, Համաշխարհային պատմությունից մեկ թեմա կատարել ուսումնասիրություն/թեմայի վերնագիր, արդիականություն, նպատակ, խնդիրներ, հարցադրում,ուսումնասիրություն, եզրակացություն, թեմայի ընտրության հիմնավորում/:

Առաջադրանք 2

Լրացնել բաց թողնված էսսեները;

Էսսեի փորձնական քննության համակցված տեքստեր, 9-րդ դաս,

Էսսե — Գրականություն 9, Հայաստանի պատմություն 9

Պատմություն 9

Մայիսի 10-16,առաջադրանք, 9-րդ դաս

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՄԻՋԵՎ/էջ 127/

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Գետաշեն — հայկական գյուղ Արցախին մոտ, որտեղ տեղի ունեցան ծանր մարտեր և հայաթափում։

Շահումյան — հայկական շրջան, որը պատերազմի ընթացքում դարձավ ռազմական գործողությունների կենտրոն։

Բաքու — Ադրբեջանի մայրաքաղաքը, որտեղ 1990 թվականին տեղի ունեցան հայերի կոտորածները։

Մարտունաշեն — հայկական գյուղ, որը տուժեց «Օղակ» օպերացիայի ժամանակ։

«Օղակ» օպերացիա — 1991 թ. Ադրբեջանի և ԽՍՀՄ զորքերի ռազմական գործողությունը հայկական գյուղերի դեմ։

Տարհանում — մարդկանց վտանգավոր վայրից անվտանգ տեղ տեղափոխելը։

Կրկժան — կարևոր բնակավայր, որը 1992 թվականին ազատագրվեց հայկական ուժերի կողմից։

Խոջալու — բնակավայր Արցախում, որի ազատագրումից հետո բացվեց Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհը։

Ստեփանակերտ — Արցախի մայրաքաղաքը։

Ասկերան — քաղաք Արցախում, կարևոր ռազմավարական տարածք։

Շուշի — կարևոր քաղաք Արցախում, որի ազատագրումը դարձավ պատերազմի հաղթանակի խորհրդանիշ։

Արկադի Տեր-Թադևոսյան — հայ ռազմական գործիչ, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը։

Մարտակերտ — Արցախի շրջան, որտեղ ծանր մարտեր են ընթացել։

Լաչին — շրջան, որի միջանցքը կապեց Արցախը Հայաստանին։

Բիշքեկ — Ղրղզստանի մայրաքաղաքը, որտեղ 1994-ին ստորագրվեց հրադադարի արձանագրությունը։

ԵԱՀԽ Մինսկի խումբ — միջազգային միջնորդական խումբ, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

Զինադադար — պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնություն։

Գուրգեն Դալիբալթայան — հայ գեներալ, մեծ դեր է ունեցել հայկական բանակի կազմավորման մեջ։

Նորատ Տեր-Գրիգորյանց — հայ ռազմական գործիչ, աջակցել է Հայաստանի զինված ուժերի ստեղծմանը։

Քրիստափոր Իվանյան — հայ հրամանատար, մասնակցել է ռազմական գործողություններին։

Յուրի Խաչատուրով — հայ զինվորական, հետագայում դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Մոնթե Մելքոնյան — հայտնի ազատամարտիկ և ազգային հերոս։

Աշոտ Ղուլյան — ազատամարտիկ, հայտնի «Բեկոր» մականունով։

Թաթուլ Կրպեյան — ազատամարտիկ, ազգային հերոս, զոհվել է հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Լեոնիդ Ազգալդյան — ռազմական հրամանատար, կամավորական շարժման ղեկավարներից։

Շահեն Մեղրյան — ազատամարտիկ և հրամանատար։

Ջիվան Աբրահամյան — ազատամարտիկ, մասնակցել է մարտերին։

Յուրա Պողոսյան — ազատամարտիկ, աչքի ընկած պատերազմի ընթացքում։

Սամվել Բաբայան — Արցախի ռազմական ղեկավարներից մեկը։

Վազգեն Սարգսյան — Հայաստանի պետական ու ռազմական գործիչ, ազգային հերոս։

Սերժ Սարգսյան — ռազմական և քաղաքական գործիչ, մասնակցել է ազատամարտին։

Մանվել Գրիգորյան — ռազմական հրամանատար, մասնակցել է պատերազմին։

Սեյրան Օհանյան — հայ զինվորական և հետագա պաշտպանության նախարար։

Սամվել Կարապետյան — ազատամարտիկ և հրամանատար։

Վիտալի Բալասանյան — Արցախի ռազմական գործիչ։

Ռոբերտ Քոչարյան — Արցախի և Հայաստանի քաղաքական գործիչ, մասնակցել է ազատամարտին։

ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան ռազմական
գործողությունները Ղարաբաղ­յան առաջին պատերազմում։ Ի՞նչ հաջողություններ ունեցավ հայկական կողմը։

Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվեց 1991-1992 թվականներին և շարունակվեց մինչև 1994 թվականը։ Սկզբում բախումները փոքր էին, բայց հետո վերածվեցին լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը ռմբակոծում էր հայկական բնակավայրերը, հատկապես Ստեփանակերտը։

Հայկական կողմը կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն և աստիճանաբար անցնել հակահարձակման։ Կարևոր հաջողություններից էին Կրկժանի, Խոջալուի և հատկապես Շուշիի ազատագրումը 1992 թվականին։ Բացվեց նաև Լաչինի միջանցքը, որը կապեց Արցախը Հայաստանին։ Հետագայում հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին նաև Մարտակերտը, Քելբաջարը, Աղդամը և այլ շրջաններ։


բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս սկսվեց պատերազմը ԼՂ-ում։
Ի՞նչ գործողություններ էին ձեռնարկում Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունները որպես արձագանք
հայերի պահանջի։

Պատերազմը սկսվեց այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանին։ Ադրբեջանը և ԽՍՀՄ իշխանությունները դեմ էին այդ պահանջին և սկսեցին ճնշումներ գործադրել հայ բնակչության վրա։

Բաքվում տեղի ունեցան հայերի կոտորածներ, իսկ Գետաշենում և Շահումյանում իրականացվեցին ռազմական գործողություններ։ 1991 թվականին անցկացվեց «Օղակ» օպերացիան, որի ընթացքում հայկական գյուղերը շրջափակվեցին, մարդկանց բռնի տեղահանեցին և օգտագործվեց ծանր զինտեխնիկա։ Այս գործողություններից հետո իրավիճակը վերածվեց պատերազմի։


գ. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ իրավիճակ էր ռազմաճակատում զինադադարի կնքումից անմիջապես առաջ։

1994 թվականի սկզբին ռազմաճակատում իրավիճակը շատ ծանր էր։ Երկու կողմերն էլ մեծ կորուստներ էին տվել և ռազմականորեն հյուծվել էին։ Ադրբեջանը նոր հարձակումներ էր սկսում, իսկ հայկական կողմը շարունակում էր պաշտպանել իր դիրքերը։

Երկարատև պատերազմը դժվարացրել էր թե՛ ռազմական, թե՛ տնտեսական վիճակը, դրա համար կողմերը համաձայնեցին Ռուսաստանի առաջարկած զինադադարին։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված զինադադարի կնքումը 1994թ. մայիսին։

1994 թվականի մայիսին զինադադարը կնքվեց, որովհետև պատերազմը մեծ կորուստներ էր պատճառել երկու կողմերին։ Զինվորները և տնտեսությունը հյուծված էին, իսկ շարունակվող պատերազմը վտանգավոր էր ամբողջ տարածաշրջանի համար։ Ռուսաստանի և ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությունը նույնպես նպաստեց հրադադարի հաստատմանը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով հայկական կողմին հաջողվեց բեկել ռազմական ընթացքը։

Հայկական կողմին հաջողվեց բեկել պատերազմի ընթացքը՝

կազմակերպելով ինքնապաշտպանական ջոկատներ,

ազատագրելով կարևոր ռազմավարական քաղաքներ ու ճանապարհներ,

Շուշիի ազատագրմամբ դադարեցնելով Ստեփանակերտի ռմբակոծությունը,

և Լաչինի միջանցքը բացելով՝ կապ հաստատելով Հայաստանի հետ։

3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԽՍՀՄ իշխանությունն աջակցում Ադրբեջանին ԼՂ-ի հայության դեմ ռազմական գործողություններում։

ԽՍՀՄ իշխանությունները աջակցում էին Ադրբեջանին, որովհետև ցանկանում էին պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի վրա և թույլ չտալ, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Նրանք փորձում էին կանխել ազգային շարժումների ուժեղացումը ԽՍՀՄ տարածքում, դրա համար հաճախ աջակցում էին Ադրբեջանի գործողություններին։

Առաջադրանք 2

ԼՂՀ-ն չճանաչված պետություն/էջ 132

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Ներմիութենական — ԽՍՀՄ-ի ներսում գտնվող և միությանը վերաբերող հարց կամ խնդիր։

Արթուր Մկրտչյան — ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը։

Օլեգ Եսայան — ԼՂՀ կառավարության առաջին ղեկավարներից մեկը։

ՊՊԿ (Պաշտպանության պետական կոմիտե) — 1992 թվականին ստեղծված կառավարման մարմին, որը ղեկավարում էր Արցախի պաշտպանությունը պատերազմի ժամանակ։ Այն գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը։

ՊԲ (Պաշտպանության բանակ) — ԼՂՀ-ի բանակը, որը ստեղծվել էր Արցախը պաշտպանելու համար։

Արկադի Ղուկասյան — Արցախի երկրորդ նախագահը, ընտրվել է 1997 թվականին։

Բակո Սահակյան — Արցախի երրորդ նախագահը, ընտրվել է 2007 թվականին։

Արայիկ Հարությունյան — Արցախի նախագահ, ընտրվել է 2020 թվականին։

Միջազգայնորեն չճանաչված պետություն — պետություն, որը գործում է անկախ, ունի իշխանություն, բանակ և օրենքներ, բայց աշխարհի երկրների մեծ մասը պաշտոնապես չի ճանաչում այն։

Մշտական ներկայացուցչություններ — այլ երկրներում գործող պաշտոնական գրասենյակներ, որոնք ներկայացնում են պետության շահերը և կապ են պահում տարբեր երկրների հետ։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քայլեր արվեցին ԼՂՀ պետական համակարգի ձևավորման նպատակով։

ԼՂՀ պետական համակարգի ձևավորման համար կատարվեցին մի շարք քայլեր։
1991 թվականին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և անցկացվեց անկախության հանրաքվե։ Ստեղծվեցին պետական մարմիններ՝ Գերագույն խորհուրդ և կառավարություն։

1992 թվականին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), կազմակերպվեց պարտադիր զորակոչ և կազմավորվեց Պաշտպանության բանակը։ Հետագայում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընդունվեց Սահմանադրություն։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ տեսք ուներ ԼՂՀ փաստական անկախությունը։ Ինչպե՞ս էր ձևավորվում իշխանությունը։

ԼՂՀ փաստական անկախությունը երևում էր նրանում, որ այն ուներ իր կառավարությունը, խորհրդարանը, բանակը, օրենքները, դրոշը, զինանշանը և օրհներգը, ինչպես նաև սեփական տնտեսությունը։

Իշխանությունը ձևավորվում էր համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Ժողովուրդը ընտրում էր նախագահ և Ազգային ժողով։

գ. Վերլուծի՛ր։ Միջազգային ի՞նչ կարգավիճակ ուներ ԼՂՀ-ն։ Ի՞նչ հարաբերություններ ուներ այլ սուբյեկտների հետ։

ԼՂՀ-ն միջազգային մակարդակով համարվում էր չճանաչված պետություն, որովհետև աշխարհի երկրների մեծ մասը պաշտոնապես չէր ճանաչում նրա անկախությունը։

Այնուամենայնիվ, Արցախը հարաբերություններ ուներ տարբեր երկրների և կազմակերպությունների հետ։ Այն ներկայացուցչություններ ուներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ վայրերում։ Նրա անկախությունը ճանաչել էին միայն մի քանի չճանաչված պետություններ։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ԼՂ-ում ՊՊԿ-ի ստեղծումը։

ՊՊԿ-ի ստեղծումը պայմանավորված էր պատերազմական իրավիճակով։ Անհրաժեշտ էր մեկ կենտրոնից ղեկավարել երկրի պաշտպանությունը, կազմակերպել բանակը և ապահովել անվտանգությունը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ միջոցներով էր ԼՂՀ-ում իշխանություն ձևավորվում։

ԼՂՀ-ում իշխանությունը ձևավորվում էր հանրաքվեների, նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների միջոցով։

Այսպիսով ժողովուրդը մասնակցում էր պետական կառավարման ձևավորմանը։

3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԼՂՀ-ն մ­նում չճանաչված պետություն։

ԼՂՀ-ն մնում էր չճանաչված պետություն, որովհետև միջազգային կազմակերպությունները և շատ երկրներ Ղարաբաղը շարունակում էին համարել Ադրբեջանի մաս։ Բացի այդ, հակամարտությունը վերջնական լուծում չէր ստացել, և պետությունները խուսափում էին պաշտոնապես ճանաչել նրա անկախությունը։

Կենսաբանություն 9

Դաս 28(11.05_15.05

Դարվինի էվոլյուցիոն տեսությունը,գոյության կռիվ, բնական , արհեստական ընտրություն։Էջ84-90։

1. Դարվինի ուսմունքը առաջացել է այն պատճառով, որ զարգացել էին գիտությունները, գյուղատնտեսությունը, սելեկցիան և մարդիկ նկատել էին, որ կենդանիներն ու բույսերը նման են իրար, բայց նաև փոխվում են։

2. Ճանապարհորդության ժամանակ Դարվինը նկատեց, որ կենդանիները փոխվում են միջավայրից կախված, տարբեր կղզիներում նույն տեսակի կենդանիները տարբեր են, և նրանք լավ հարմարվում են իրենց պայմաններին։

3. Դարվինը ասում էր, որ բոլոր կենդանիները տարբեր են, այդ տարբերությունները ժառանգվում են, շատերն են ծնվում բայց քիչն է ապրում, և ապրում են նրանք, ովքեր ավելի լավ են հարմարված։

4. Երբ կենդանիները մեկուսանում են (օրինակ՝ կղզիներում), նրանք չեն խառնվում ուրիշների հետ և սկսում են տարբեր կերպ զարգանալ, դրա պատճառով ժամանակի ընթացքում կարող են դառնալ նոր տեսակներ։


1.Գոյության կռվի ձևերն են ներտեսակային, միջտեսակային և պայքարը անբարենպաստ բնական պայմանների դեմ։

2. Միևնույն պոպուլյացիայի մեջ կա մրցակցություն, բայց նաև համագործակցություն և օգնություն։

3. Օրինակ՝ գիշատիչը և զոհը, գայլը և եղնիկը, կամ մեղուներն ու ծաղիկները։

4. Պոպուլյացիայի և անօրգանական աշխարհի միջև կա պայքար ցրտի, շոգի, երաշտի և այլ վատ պայմանների դեմ։

5. Բնական ընտրությունը ծառայում է բնությանը և գոյատևում են ամենահարմարված օրգանիզմները։

6. Արհեստական ընտրությամբ մարդը ստեղծել է նոր ցեղատեսակներ և սորտեր, օրինակ՝ տարբեր շների կամ մշակաբույսերի տեսակներ, ինչը ցույց է տալիս, որ կենդանի աշխարհը կարող է փոխվել։ Արհեստական ընտրությունը անում է մարդը իր նպատակներով, իսկ բնական ընտրությունը կատարվում է բնության կողմից առանց մարդու միջամտության։


Աշխարհագրություն 9

Մայիս ամսվա բլոգային առաջադրանք

Ուսումնական նախագիծ. «Հայաստանի մարզերի բացահայտումը»

Առաջադրանքի․ Ընտրե՛ք նշված երեք մարզերից մեկը՝ Կոտայք, Սյունիք կամ Տավուշ, և իրականացրե՛ք հետազոտական աշխատանք հետևյալ պլանով.

  1. Աշխարհագրական դիրք. որտե՞ղ է գտնվում մարզը, ո՞ր մարզերին կամ երկրներին է սահմանակից, ո՞րն է մարզկենտրոնը:
  2. Բնական պայմաններ և ռեսուրսներ. ներկայացրե՛ք մարզի ռելիեֆը (լեռներ, գետեր, լճեր), կլիման և օգտակար հանածոները:
  3. Բնակչություն. տեղեկություններ հաղորդե՛ք բնակչության թվաքանակի և խոշոր քաղաքների վերաբերյալ:
  4. Տնտեսություն. ի՞նչ արդյունաբերական ձեռնարկություններ կան մարզում, ինչո՞վ է զբաղվում բնակչությունը (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն):
  5. Նշանավոր վայրեր. պատմե՛ք մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի կամ բնական տեսարժան վայրերի մասին
  6. Հրապարակում բլոգում.

__

Աշխարհագրական դիրքը

Կոտայքի մարզ գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։ Այն սահմանակից է Լոռու մարզ, Տավուշի մարզ, Գեղարքունիքի մարզ, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ և մայրաքաղաք Երևան քաղաքին։

Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի որևէ հարևան պետության հետ։ Մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է, իսկ ամենամեծ քաղաքը՝ Աբովյան։


Բնական պայմաններ և ռեսուրսներ

Կոտայքի մարզը հարուստ է լեռնային բնությամբ և ջրային պաշարներով։ Այստեղ տարածվում են Գեղամա լեռնաշղթա, Հատիս լեռ և այլ լեռնային տարածքներ։

Մարզով հոսում են Հրազդան գետ, Ազատ գետ, Մարմարիկ գետ և Գետառ գետ գետերը։ Կլիման բազմազան է․ ցածրադիր վայրերում համեմատաբար մեղմ է, իսկ լեռնային շրջաններում՝ սառը և ձյունառատ։

Մարզը հարուստ է օգտակար հանածոներով՝ բազալտ, տուֆ, հրաբխային քարեր և հանքային ջրեր։ Հայտնի են նաև Արզնիի և Գառնիի աղբյուրները։


Բնակչություն

Կոտայքի մարզում բնակվում է շուրջ 357 հազար մարդ։ Բնակչության մեծ մասը հայեր են։

Խոշոր քաղաքներն են՝

Հրազդան

Աբովյան

Չարենցավան

Եղվարդ

Ծաղկաձոր

Բյուրեղավան

Նոր Հաճըն


Տնտեսություն

Կոտայքի մարզում զարգացած են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տուրիզմը։

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝

շինանյութերի արտադրություն,

սննդի արդյունաբերություն,

հանքային ջրերի արտադրություն,

էներգետիկա։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Զարգացած է նաև զբոսաշրջությունը, հատկապես Ծաղկաձոր քաղաքում, որը հայտնի է որպես ձմեռային հանգստավայր և դահուկային կենտրոն։


Նշանավոր վայրեր

Կոտայքի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և բնական տեսարժան վայրերով։ Ամենահայտնիներից են՝

Գառնիի տաճար — Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը։

Գեղարդի վանական համալիր — միջնադարյան ժայռափոր վանք, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

Կեչառիսի վանք — կարևոր հոգևոր և մշակութային կենտրոն։

Բջնիի ամրոց — միջնադարյան պատմական ամրոց։

Գառնու կիրճ — հայտնի է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանով։

Հավաքագրված ամբողջական տեղեկատվությունը, մանրամասն նկարագրություններն ու լուսանկարները տեղադրե՛ք ձեր ուսումնական բլոգում:

Սահիկաշար (Presentation). Բլոգի նյութի հիման վրա պատրաստե՛ք սահիկաշար: Այն պետք է պարունակի թեմային համապատասխան պատկերներ ու սեղմ տեղեկություններ ձեր ներկայացման համար:

Գրականություն, Էսսեներ

Հավերժություն կտավի վրա. Ո՞րն է ավելի կարևոր՝ ստեղծագործությո՞ւնը, թե՞ մարդը։

Արվեստագետները շատ տարբեր են ուրիշ մարդկանցից: Նրանց համար արվեստը ուղղակի ստեղծագործել չի, այլ նրանց ապրում են արվեստով՝ կտրված իրականությունից: Արվեստագետի համար իր ստեղծագործությունները իր զավակներն են, և նա ամեն ինչ ներդնում է կատարյալ ստեղծագործություն ստանալու համար: Նրանք իրականությունը չեն ընկալում այնպիսին ինչպես սովորական մարդիկ: Եվ կատարյալ ստեղծագործություն ստանալու համար, պատրաստ են ցանկացած զոհողության: Այդ պատճառով արվեստագետի համար ստեղծագործությունը շատ ավելի կարևոր է քան մարդը:

Կատարելություն ստեղծելը յուրաքանչյուր ստեղծագործողի ներքին մղումն է՝ անգիտակից և անկանխատեսելի: Դա մենք կարող ենք հանդիպել Էդգար Ալան Պոի «Ձվաձև դիմանկարը» ստեղծագործությունում: Այդ նույն մղումը նկարչին ստիպեց իր ստեղծագործությունը վերդասել կնոջից, և կատարյալ դիմանկար ստեղծելու համար, դիմանկարի գույները քաղեց կնոջ գույներից: Եվ վերջնարդյունքում ստացավ կատարյալ դիմանկար կնոջ կյանքի հաշվին: Դրա բացատրությունը այն է, որ արվեստագետները հիվանդ են իրենց արվեստով և նրանից այն կողմ ոչ մի թանկագին բան չեն տեսնում: Անգամ չեն գիտակցում, թե իրենց արարքի արդյունքը ինչպիսին կարող է լինել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ մարդկային կյանքը շատ ավելին արժե, քան ցանկացած ստեղծագործություն: Գուցե այդ նկարիչը տեսնում էր իր կնոջ արտաքին գեղեցկությունը ու գնահատում էր, բայց բնավ չէր տեսնում այն սերն ու նվիրվածությունը, որ կինը ցուցաբերում էր իր հանդեպ: Այսինքն նա կույր էր՝ տեսնելով միայն արտաքինը, բայց ոչ ներքինը: Նա այնքան կույր էր, որ չհասկացավ, որ իր կտավը ստեղծում է իր կնոջ կյանքի գնով:

Այսպիսով՝ պետք է հասկանալ, որ կատարելությունները ստեղծվում են մեծ զոհողությունների գնով: Կյանքում ամեն ինչ ունի իր գինը, իսկ կատարելության գինը շատ թանկ է: