Պատմություն 9

Մայիսի 10-16,առաջադրանք, 9-րդ դաս

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՄԻՋԵՎ/էջ 127/

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Գետաշեն — հայկական գյուղ Արցախին մոտ, որտեղ տեղի ունեցան ծանր մարտեր և հայաթափում։

Շահումյան — հայկական շրջան, որը պատերազմի ընթացքում դարձավ ռազմական գործողությունների կենտրոն։

Բաքու — Ադրբեջանի մայրաքաղաքը, որտեղ 1990 թվականին տեղի ունեցան հայերի կոտորածները։

Մարտունաշեն — հայկական գյուղ, որը տուժեց «Օղակ» օպերացիայի ժամանակ։

«Օղակ» օպերացիա — 1991 թ. Ադրբեջանի և ԽՍՀՄ զորքերի ռազմական գործողությունը հայկական գյուղերի դեմ։

Տարհանում — մարդկանց վտանգավոր վայրից անվտանգ տեղ տեղափոխելը։

Կրկժան — կարևոր բնակավայր, որը 1992 թվականին ազատագրվեց հայկական ուժերի կողմից։

Խոջալու — բնակավայր Արցախում, որի ազատագրումից հետո բացվեց Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհը։

Ստեփանակերտ — Արցախի մայրաքաղաքը։

Ասկերան — քաղաք Արցախում, կարևոր ռազմավարական տարածք։

Շուշի — կարևոր քաղաք Արցախում, որի ազատագրումը դարձավ պատերազմի հաղթանակի խորհրդանիշ։

Արկադի Տեր-Թադևոսյան — հայ ռազմական գործիչ, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը։

Մարտակերտ — Արցախի շրջան, որտեղ ծանր մարտեր են ընթացել։

Լաչին — շրջան, որի միջանցքը կապեց Արցախը Հայաստանին։

Բիշքեկ — Ղրղզստանի մայրաքաղաքը, որտեղ 1994-ին ստորագրվեց հրադադարի արձանագրությունը։

ԵԱՀԽ Մինսկի խումբ — միջազգային միջնորդական խումբ, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

Զինադադար — պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնություն։

Գուրգեն Դալիբալթայան — հայ գեներալ, մեծ դեր է ունեցել հայկական բանակի կազմավորման մեջ։

Նորատ Տեր-Գրիգորյանց — հայ ռազմական գործիչ, աջակցել է Հայաստանի զինված ուժերի ստեղծմանը։

Քրիստափոր Իվանյան — հայ հրամանատար, մասնակցել է ռազմական գործողություններին։

Յուրի Խաչատուրով — հայ զինվորական, հետագայում դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Մոնթե Մելքոնյան — հայտնի ազատամարտիկ և ազգային հերոս։

Աշոտ Ղուլյան — ազատամարտիկ, հայտնի «Բեկոր» մականունով։

Թաթուլ Կրպեյան — ազատամարտիկ, ազգային հերոս, զոհվել է հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Լեոնիդ Ազգալդյան — ռազմական հրամանատար, կամավորական շարժման ղեկավարներից։

Շահեն Մեղրյան — ազատամարտիկ և հրամանատար։

Ջիվան Աբրահամյան — ազատամարտիկ, մասնակցել է մարտերին։

Յուրա Պողոսյան — ազատամարտիկ, աչքի ընկած պատերազմի ընթացքում։

Սամվել Բաբայան — Արցախի ռազմական ղեկավարներից մեկը։

Վազգեն Սարգսյան — Հայաստանի պետական ու ռազմական գործիչ, ազգային հերոս։

Սերժ Սարգսյան — ռազմական և քաղաքական գործիչ, մասնակցել է ազատամարտին։

Մանվել Գրիգորյան — ռազմական հրամանատար, մասնակցել է պատերազմին։

Սեյրան Օհանյան — հայ զինվորական և հետագա պաշտպանության նախարար։

Սամվել Կարապետյան — ազատամարտիկ և հրամանատար։

Վիտալի Բալասանյան — Արցախի ռազմական գործիչ։

Ռոբերտ Քոչարյան — Արցախի և Հայաստանի քաղաքական գործիչ, մասնակցել է ազատամարտին։

ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան ռազմական
գործողությունները Ղարաբաղ­յան առաջին պատերազմում։ Ի՞նչ հաջողություններ ունեցավ հայկական կողմը։

Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվեց 1991-1992 թվականներին և շարունակվեց մինչև 1994 թվականը։ Սկզբում բախումները փոքր էին, բայց հետո վերածվեցին լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը ռմբակոծում էր հայկական բնակավայրերը, հատկապես Ստեփանակերտը։

Հայկական կողմը կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն և աստիճանաբար անցնել հակահարձակման։ Կարևոր հաջողություններից էին Կրկժանի, Խոջալուի և հատկապես Շուշիի ազատագրումը 1992 թվականին։ Բացվեց նաև Լաչինի միջանցքը, որը կապեց Արցախը Հայաստանին։ Հետագայում հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին նաև Մարտակերտը, Քելբաջարը, Աղդամը և այլ շրջաններ։


բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս սկսվեց պատերազմը ԼՂ-ում։
Ի՞նչ գործողություններ էին ձեռնարկում Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունները որպես արձագանք
հայերի պահանջի։

Պատերազմը սկսվեց այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանին։ Ադրբեջանը և ԽՍՀՄ իշխանությունները դեմ էին այդ պահանջին և սկսեցին ճնշումներ գործադրել հայ բնակչության վրա։

Բաքվում տեղի ունեցան հայերի կոտորածներ, իսկ Գետաշենում և Շահումյանում իրականացվեցին ռազմական գործողություններ։ 1991 թվականին անցկացվեց «Օղակ» օպերացիան, որի ընթացքում հայկական գյուղերը շրջափակվեցին, մարդկանց բռնի տեղահանեցին և օգտագործվեց ծանր զինտեխնիկա։ Այս գործողություններից հետո իրավիճակը վերածվեց պատերազմի։


գ. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ իրավիճակ էր ռազմաճակատում զինադադարի կնքումից անմիջապես առաջ։

1994 թվականի սկզբին ռազմաճակատում իրավիճակը շատ ծանր էր։ Երկու կողմերն էլ մեծ կորուստներ էին տվել և ռազմականորեն հյուծվել էին։ Ադրբեջանը նոր հարձակումներ էր սկսում, իսկ հայկական կողմը շարունակում էր պաշտպանել իր դիրքերը։

Երկարատև պատերազմը դժվարացրել էր թե՛ ռազմական, թե՛ տնտեսական վիճակը, դրա համար կողմերը համաձայնեցին Ռուսաստանի առաջարկած զինադադարին։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված զինադադարի կնքումը 1994թ. մայիսին։

1994 թվականի մայիսին զինադադարը կնքվեց, որովհետև պատերազմը մեծ կորուստներ էր պատճառել երկու կողմերին։ Զինվորները և տնտեսությունը հյուծված էին, իսկ շարունակվող պատերազմը վտանգավոր էր ամբողջ տարածաշրջանի համար։ Ռուսաստանի և ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությունը նույնպես նպաստեց հրադադարի հաստատմանը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով հայկական կողմին հաջողվեց բեկել ռազմական ընթացքը։

Հայկական կողմին հաջողվեց բեկել պատերազմի ընթացքը՝

կազմակերպելով ինքնապաշտպանական ջոկատներ,

ազատագրելով կարևոր ռազմավարական քաղաքներ ու ճանապարհներ,

Շուշիի ազատագրմամբ դադարեցնելով Ստեփանակերտի ռմբակոծությունը,

և Լաչինի միջանցքը բացելով՝ կապ հաստատելով Հայաստանի հետ։

3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԽՍՀՄ իշխանությունն աջակցում Ադրբեջանին ԼՂ-ի հայության դեմ ռազմական գործողություններում։

ԽՍՀՄ իշխանությունները աջակցում էին Ադրբեջանին, որովհետև ցանկանում էին պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի վրա և թույլ չտալ, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Նրանք փորձում էին կանխել ազգային շարժումների ուժեղացումը ԽՍՀՄ տարածքում, դրա համար հաճախ աջակցում էին Ադրբեջանի գործողություններին։

Առաջադրանք 2

ԼՂՀ-ն չճանաչված պետություն/էջ 132

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Ներմիութենական — ԽՍՀՄ-ի ներսում գտնվող և միությանը վերաբերող հարց կամ խնդիր։

Արթուր Մկրտչյան — ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը։

Օլեգ Եսայան — ԼՂՀ կառավարության առաջին ղեկավարներից մեկը։

ՊՊԿ (Պաշտպանության պետական կոմիտե) — 1992 թվականին ստեղծված կառավարման մարմին, որը ղեկավարում էր Արցախի պաշտպանությունը պատերազմի ժամանակ։ Այն գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը։

ՊԲ (Պաշտպանության բանակ) — ԼՂՀ-ի բանակը, որը ստեղծվել էր Արցախը պաշտպանելու համար։

Արկադի Ղուկասյան — Արցախի երկրորդ նախագահը, ընտրվել է 1997 թվականին։

Բակո Սահակյան — Արցախի երրորդ նախագահը, ընտրվել է 2007 թվականին։

Արայիկ Հարությունյան — Արցախի նախագահ, ընտրվել է 2020 թվականին։

Միջազգայնորեն չճանաչված պետություն — պետություն, որը գործում է անկախ, ունի իշխանություն, բանակ և օրենքներ, բայց աշխարհի երկրների մեծ մասը պաշտոնապես չի ճանաչում այն։

Մշտական ներկայացուցչություններ — այլ երկրներում գործող պաշտոնական գրասենյակներ, որոնք ներկայացնում են պետության շահերը և կապ են պահում տարբեր երկրների հետ։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քայլեր արվեցին ԼՂՀ պետական համակարգի ձևավորման նպատակով։

ԼՂՀ պետական համակարգի ձևավորման համար կատարվեցին մի շարք քայլեր։
1991 թվականին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և անցկացվեց անկախության հանրաքվե։ Ստեղծվեցին պետական մարմիններ՝ Գերագույն խորհուրդ և կառավարություն։

1992 թվականին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), կազմակերպվեց պարտադիր զորակոչ և կազմավորվեց Պաշտպանության բանակը։ Հետագայում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընդունվեց Սահմանադրություն։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ տեսք ուներ ԼՂՀ փաստական անկախությունը։ Ինչպե՞ս էր ձևավորվում իշխանությունը։

ԼՂՀ փաստական անկախությունը երևում էր նրանում, որ այն ուներ իր կառավարությունը, խորհրդարանը, բանակը, օրենքները, դրոշը, զինանշանը և օրհներգը, ինչպես նաև սեփական տնտեսությունը։

Իշխանությունը ձևավորվում էր համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Ժողովուրդը ընտրում էր նախագահ և Ազգային ժողով։

գ. Վերլուծի՛ր։ Միջազգային ի՞նչ կարգավիճակ ուներ ԼՂՀ-ն։ Ի՞նչ հարաբերություններ ուներ այլ սուբյեկտների հետ։

ԼՂՀ-ն միջազգային մակարդակով համարվում էր չճանաչված պետություն, որովհետև աշխարհի երկրների մեծ մասը պաշտոնապես չէր ճանաչում նրա անկախությունը։

Այնուամենայնիվ, Արցախը հարաբերություններ ուներ տարբեր երկրների և կազմակերպությունների հետ։ Այն ներկայացուցչություններ ուներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ վայրերում։ Նրա անկախությունը ճանաչել էին միայն մի քանի չճանաչված պետություններ։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ԼՂ-ում ՊՊԿ-ի ստեղծումը։

ՊՊԿ-ի ստեղծումը պայմանավորված էր պատերազմական իրավիճակով։ Անհրաժեշտ էր մեկ կենտրոնից ղեկավարել երկրի պաշտպանությունը, կազմակերպել բանակը և ապահովել անվտանգությունը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ միջոցներով էր ԼՂՀ-ում իշխանություն ձևավորվում։

ԼՂՀ-ում իշխանությունը ձևավորվում էր հանրաքվեների, նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների միջոցով։

Այսպիսով ժողովուրդը մասնակցում էր պետական կառավարման ձևավորմանը։

3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԼՂՀ-ն մ­նում չճանաչված պետություն։

ԼՂՀ-ն մնում էր չճանաչված պետություն, որովհետև միջազգային կազմակերպությունները և շատ երկրներ Ղարաբաղը շարունակում էին համարել Ադրբեջանի մաս։ Բացի այդ, հակամարտությունը վերջնական լուծում չէր ստացել, և պետությունները խուսափում էին պաշտոնապես ճանաչել նրա անկախությունը։

Կենսաբանություն 9

Դաս 28(11.05_15.05

Դարվինի էվոլյուցիոն տեսությունը,գոյության կռիվ, բնական , արհեստական ընտրություն։Էջ84-90։

1. Դարվինի ուսմունքը առաջացել է այն պատճառով, որ զարգացել էին գիտությունները, գյուղատնտեսությունը, սելեկցիան և մարդիկ նկատել էին, որ կենդանիներն ու բույսերը նման են իրար, բայց նաև փոխվում են։

2. Ճանապարհորդության ժամանակ Դարվինը նկատեց, որ կենդանիները փոխվում են միջավայրից կախված, տարբեր կղզիներում նույն տեսակի կենդանիները տարբեր են, և նրանք լավ հարմարվում են իրենց պայմաններին։

3. Դարվինը ասում էր, որ բոլոր կենդանիները տարբեր են, այդ տարբերությունները ժառանգվում են, շատերն են ծնվում բայց քիչն է ապրում, և ապրում են նրանք, ովքեր ավելի լավ են հարմարված։

4. Երբ կենդանիները մեկուսանում են (օրինակ՝ կղզիներում), նրանք չեն խառնվում ուրիշների հետ և սկսում են տարբեր կերպ զարգանալ, դրա պատճառով ժամանակի ընթացքում կարող են դառնալ նոր տեսակներ։


1.Գոյության կռվի ձևերն են ներտեսակային, միջտեսակային և պայքարը անբարենպաստ բնական պայմանների դեմ։

2. Միևնույն պոպուլյացիայի մեջ կա մրցակցություն, բայց նաև համագործակցություն և օգնություն։

3. Օրինակ՝ գիշատիչը և զոհը, գայլը և եղնիկը, կամ մեղուներն ու ծաղիկները։

4. Պոպուլյացիայի և անօրգանական աշխարհի միջև կա պայքար ցրտի, շոգի, երաշտի և այլ վատ պայմանների դեմ։

5. Բնական ընտրությունը ծառայում է բնությանը և գոյատևում են ամենահարմարված օրգանիզմները։

6. Արհեստական ընտրությամբ մարդը ստեղծել է նոր ցեղատեսակներ և սորտեր, օրինակ՝ տարբեր շների կամ մշակաբույսերի տեսակներ, ինչը ցույց է տալիս, որ կենդանի աշխարհը կարող է փոխվել։ Արհեստական ընտրությունը անում է մարդը իր նպատակներով, իսկ բնական ընտրությունը կատարվում է բնության կողմից առանց մարդու միջամտության։


Աշխարհագրություն 9

Մայիս ամսվա բլոգային առաջադրանք

Ուսումնական նախագիծ. «Հայաստանի մարզերի բացահայտումը»

Առաջադրանքի․ Ընտրե՛ք նշված երեք մարզերից մեկը՝ Կոտայք, Սյունիք կամ Տավուշ, և իրականացրե՛ք հետազոտական աշխատանք հետևյալ պլանով.

  1. Աշխարհագրական դիրք. որտե՞ղ է գտնվում մարզը, ո՞ր մարզերին կամ երկրներին է սահմանակից, ո՞րն է մարզկենտրոնը:
  2. Բնական պայմաններ և ռեսուրսներ. ներկայացրե՛ք մարզի ռելիեֆը (լեռներ, գետեր, լճեր), կլիման և օգտակար հանածոները:
  3. Բնակչություն. տեղեկություններ հաղորդե՛ք բնակչության թվաքանակի և խոշոր քաղաքների վերաբերյալ:
  4. Տնտեսություն. ի՞նչ արդյունաբերական ձեռնարկություններ կան մարզում, ինչո՞վ է զբաղվում բնակչությունը (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն):
  5. Նշանավոր վայրեր. պատմե՛ք մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի կամ բնական տեսարժան վայրերի մասին
  6. Հրապարակում բլոգում.

__

Աշխարհագրական դիրքը

Կոտայքի մարզ գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։ Այն սահմանակից է Լոռու մարզ, Տավուշի մարզ, Գեղարքունիքի մարզ, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ և մայրաքաղաք Երևան քաղաքին։

Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի որևէ հարևան պետության հետ։ Մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է, իսկ ամենամեծ քաղաքը՝ Աբովյան։


Բնական պայմաններ և ռեսուրսներ

Կոտայքի մարզը հարուստ է լեռնային բնությամբ և ջրային պաշարներով։ Այստեղ տարածվում են Գեղամա լեռնաշղթա, Հատիս լեռ և այլ լեռնային տարածքներ։

Մարզով հոսում են Հրազդան գետ, Ազատ գետ, Մարմարիկ գետ և Գետառ գետ գետերը։ Կլիման բազմազան է․ ցածրադիր վայրերում համեմատաբար մեղմ է, իսկ լեռնային շրջաններում՝ սառը և ձյունառատ։

Մարզը հարուստ է օգտակար հանածոներով՝ բազալտ, տուֆ, հրաբխային քարեր և հանքային ջրեր։ Հայտնի են նաև Արզնիի և Գառնիի աղբյուրները։


Բնակչություն

Կոտայքի մարզում բնակվում է շուրջ 357 հազար մարդ։ Բնակչության մեծ մասը հայեր են։

Խոշոր քաղաքներն են՝

Հրազդան

Աբովյան

Չարենցավան

Եղվարդ

Ծաղկաձոր

Բյուրեղավան

Նոր Հաճըն


Տնտեսություն

Կոտայքի մարզում զարգացած են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տուրիզմը։

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝

շինանյութերի արտադրություն,

սննդի արդյունաբերություն,

հանքային ջրերի արտադրություն,

էներգետիկա։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Զարգացած է նաև զբոսաշրջությունը, հատկապես Ծաղկաձոր քաղաքում, որը հայտնի է որպես ձմեռային հանգստավայր և դահուկային կենտրոն։


Նշանավոր վայրեր

Կոտայքի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և բնական տեսարժան վայրերով։ Ամենահայտնիներից են՝

Գառնիի տաճար — Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը։

Գեղարդի վանական համալիր — միջնադարյան ժայռափոր վանք, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

Կեչառիսի վանք — կարևոր հոգևոր և մշակութային կենտրոն։

Բջնիի ամրոց — միջնադարյան պատմական ամրոց։

Գառնու կիրճ — հայտնի է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանով։

Հավաքագրված ամբողջական տեղեկատվությունը, մանրամասն նկարագրություններն ու լուսանկարները տեղադրե՛ք ձեր ուսումնական բլոգում:

Սահիկաշար (Presentation). Բլոգի նյութի հիման վրա պատրաստե՛ք սահիկաշար: Այն պետք է պարունակի թեմային համապատասխան պատկերներ ու սեղմ տեղեկություններ ձեր ներկայացման համար: