Գրականություն

,,Ձմռան գիշեր,,

Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Անհասկանալի բառեր չկաին։


Բնութագրի՛ր Հակոբին:

Հակոբը մի գյուղացի էր, որը չէր կարողանում գիշերները քնել, նա շատ էր սիրում մտածել ամեն ինչի և ամենքի մասին։ Նա շատ էր սիրում խոսել և իր մտքերը պատմել։


Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

Ըստ երևույթին, պատմությունն այն մասին է , որ անգամ ձմռան երկար գիշերները և կրկնվեղ անքնությունը բարի մարդուն չեն փոխում, իսկ Հակոբի բարի մարդ լինելը մենք հասկանում ենք նրա մտքերից։ Նա անգամ անքնության ժամանակ մտածում էր ուրիշների մասին։ Մտածում էր այս կամ այն երևույթը, ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Նաև պատմությունն այն մասին, որ Հակոբը ոչ միային բարի, այլ նաև մարդասեր կերպար էր, թեև նա ժամանակ առ ժամանակ արթնացնում էր կնոջը իր մտքերով կիսվելու համար։

Գրականություն

,,Հաստլիկն ու նիհարը,,

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

չկաին։

 
Բնութագրի՛ր հաստլիկին: 

Հաստլիկ – հաջողակ, բարձր պաշտոնի հասած, բայց ոչ ձևապաշտ։ Մանկության ընկերոջը հանդիպելը անչափ ուրախացրեց նրան, բայց բացրձակ հաշվի չառնելով նրա կարգավիճակը ուրախությամբ նկատեց ընկերոջը և մոտեցավ։


Բնութագրի՛ր նիհարին: 

Նիհար – անհաջողակ, մանրախնդիր, քծնող և պաշտոնին ավելի մեծ նշանակություն տվող։ Նրա քծնող և ստորաքաշ պահվածքը տհաճություն առաջացրեց հաստլիկի մոտ, որը անմիջապես հրաժեշտ տվեց ու հեռացավ։

Գրականություն

Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,,

Կարդա՛ Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

Ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը նման իրավիճակում կարող էր անգամ ավելի վատ հոգեվիճակում գտնվեր։Կորստի ցավը և ամեն ինչ կորցրած լինելու միտքը խառնել էր նրա ներաշխարհը և հերոսը հայտնվել էր իրականության առաջ անպաշտպան, մենակ և միակ կոտրված հիշատակը ձեռքին։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Կարծում եմ , որ այս դառը իրականության առաջ կանգնած, ինքը սիրով ու կարոտով հիշում էր մորը , նրա սերն ու հոգատարությունը և մտածում , որ այն դրախտն էր, որը այդեն կորցրել էր և հայտնվել անորոշ վիճակում։

Գրականություն

Սահյան. բանաստեղծություններ բնության մասին

Բնությունը Սահյանի բանաստեղծություններում։ Ընթերցե՛ք բանաստեղծությունները, ներկայացրե՛ք , թե ինչպես է նկարագրել Սահյանը բնությունը, ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիք։ 

Սահյանը այնքան լավ ճանաչել բնությունը, այնքան գեղեցիկ է այն նկարագրում, որ ակամա տեսնում ես այն քո երևակայությամբ։ Սահյանը լավ գիտեր նաև խոսքի արժեքը և փոխաբերական իմաստները չէր խնայում բնությունը նկարագրելիս։ Նրա խոսքը այնքան պարզ, հասարակ ու հասկանալի է։ Ոչ մի վերամբարձ խոսք, ամեն ինչ պարզ է ու մենք տոսնում ու ճանաչում ենք ժողովրդի ծոցից դուրս եկած և նրա արժեքները կրող մեծ բանաստեղծին։

Գրականություն

Է՛հ, բախտս չի բերում: Հարուկի Մուրակամի

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

Հարցարան

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

ժողովրդական իմաստնությանը՝ « Եթե ամեն ինչ  շատ  լավ է, շուտով ամեն ինչ շատ  վատ է լինելու»:

Իմ կարծիքով երջանկությունից մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը և դա պատճառ է հանդիսանում հետագա վատ բաների ։

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:

Գրականություն

Հորթը

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ – ձորը եզերող լեռան լանջ:

անփույթ – անուշադրությամբ կատարված:

կածան – ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:

որոճալ – ծամելով մանրացնել

հորովել – վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Ձորալանջի թփերում կորած կածանի վրա նստած էր հորթը, որը քանդակված տերևի էր նման, որի ճակատին մոր լեզվի հետքն էր երևում։ Խոնավ դունչը սևահողով կեղտոտված նա նստած խոտ էր ծամում։

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Օրը վերջանում էր՝ մայրամուտ էր։ Երկարաց ստվերները խառնվում էին մթին։ Արահետը ծածկված էր մասրենու թփերով , իսկ հեռավոր դաշտից հորովելի ձայնն էր լսվում։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար… բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…

ա․ Ձորալանջի վրա մեղմ հովիկ է փչում և շարժում մոտակա թփերը։

բ․ Դաշտից լսվում է գյուղացիների մեղմ հորովելը։

  1. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Հիշողություն կամ տպավորվածություն։

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օր – օրեր

մայրամուտ – մայրամուտներ

ձորալանջ – ձորալանջեր

հորթ – հորթեր

կածան – կածաններ

տերև – տերևներ

մայր – մայրեր

լեզու – լեզուներ

հետք – հետքեր

ճակատ – ճակատներ

սևահող – սևահողեր

դունչ – դնչեր

թուփ – թփեր

մասրենի – մասրենիներ

ոստ – ոստեր

պոչ – պոչեր

ականջ – ականջներ

աչք – աչքեր

արցունք – արցունքներ

առու – առուներ 

շրթունք – շրթունքներ

բերան – բերաններ

ակունք – ակունքներ

ճանճ – ճանճեր

մորթի – մորթիներ

ստվեր – ստվերներ

դաշտ – դաշտեր

Գրականություն

Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,,

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Այդ հատվածը ՝

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

ինձ թվում է, որ ոչ մի տիպի գողություն արդարացում չունի։

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Այս հատվածը՝

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

Նրան թված, որ եթե ինքը գողացված հեծանիվը վերանորոգեց և այն արդեն իրենը դարձավ։

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Գողությունը անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է կատարվել մնում է գողություն և արդարացում չունի։ Հետևաբար Այքը բարկանալու իրավունք չունի։

Գրականություն

Երկու թարմ հուշ

Պատմում է Սահյանի քույրը՝ 91 ամյա Հասմիկ տատը։

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց: 
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ: 
Մայրս ու հայրս լաց եղան: 
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…

Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն: 1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում…Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում…Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին…իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում՝ վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ թե՝ մեռնեմ…

Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազալուց,անընդհատ ծխելուց…
Վերջին անգամ, որ Լորից գալուց՝ ճամփեցի, ասեց՝ Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի / Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես…
Ոտերիս, կռներիս զարկեցի լացս դրի, ասի՝ Համո, հաշվի՝ ինձ արդեն թաղեցիր, Խչիբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ /քույրերիդ/ գլուխը մի կտրիր…
Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ դուրս եկավ՝ ես էլ մինչև մեքենան շարժվելը՝ ծնկներիս տալով՝ հետևից ընկած …

.Համոյից հետո, հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը և ամեն անգամ լաց լինելով՝ դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթևանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում…
Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում…Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչիբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից…Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա…
Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79-նն եմ…Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի՝ 12 տարի: Ասում էր՝ Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ՝ մեր հորը, ումբուրդ /կյանքդ/ երկար է լինելու…
Ավել չեմ ուզում, գոնե մինչև Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ՝ գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր՝ հարյուր ամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերև կանգնես, մեր տան շունչը զգամ…

Աղբյուրը

Գրականություն

Լեվոն Նես «Բալզակ» մի շան պատմություն

Ապրիլի 18-ին մեր դպրոցում տեղի է ունենալու հանդիպում Լևոն Նեսի գրողի հետ։ Մեզ ասացին որպեսզի իր գրքերից մեկը կարդալ և ես ընտրեցի «Բալզակ» գիրքը: Այդ գրքում ներկայացված է մի շան մասին , որի հետ շատ բաներ են կատարվել իր կյանքում։ Այս գիրքը այպես էր գրված, գրեթե իսկական բաներ են կատարվել։ Շան անունը Բալզակ էր և նա ուներ մայրիկ , բայց մի անգամ նրան մի տղա էր վերձնում, երը շատ վատն էր և դրա պատճառով այդ շունը փախավ այդ տեղից։ Հետո նա հասավ Երևան, որտեղ մարդիկ շատ բարի էին, բայց ոչ ոք չէր վերձնում այդ փոքր շանը և մի օր։ Բայց մի օր, մի պապիկ եղավ, ով պահեց այդ շանը և մեծացրեց նրան։ Իհարկե շատ տարիներ չանցան և այդ պապիկը հեռացավ երկինք։ Այս գիրքը շատ տխուր և հետաքրքիր էր իմ համար, որովհետև իրադարձությունները ներկայացված էին առաջին դեմքից։

Ինձ թվում է , որ այս գրքի ասելիքը փոխաբերական իմաստով չէ, քանի որ մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ վատ վարվում կենդանիների հետ։ Հեղինակն ուզում է ասել, որ կենդանիները չեն տարբերվում մարդկանցից, նրանք նույնպես կյանք են ունենում, որ ապրեն, իսկ մարդիկ դա չեն ընկալում և վնասում են դրանց։ Այսինքն բոլորս պետք է հարգենք կենդանիներին, քանի որ նրանք էլ են մեր նման զգացմունքային։

Գրականություն

Հ․ Սահյանի բանաստեղծություններ

«Նեղվում եմ»

Այս բանաստեղծությունով հեղինակը ցույց է տալիս մարդկային հոգու արժեքները։ Ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է չլինել։

«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Այս բանաստեղծությունը հայրենասիրական թեմայով է և դաս է տալիս սերունդներին ու բացատրում, թե՞ ինչպես կարող է հայ մարդը թողնել իր հողը ու ապրել օտար ափերում։