Գրականություն

Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններ

«Մի մրահոն աղջիկ տեսա» 

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …

1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։

Աղջիկը մրահոն էր, գեղեցիկ ու նուրբ։ Նա ուներ երկար, խիտ մազեր, սև ու վառ աչքեր և գեղեցիկ ժպիտ։ Նրա կերպարը շատ գրավիչ էր։

2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։ 

Սա նշանակում է խորհրդավոր ժպիտ, որի մեջ ինչ-որ գաղտնիք կա։ Այդ ժպիտը և՛ գեղեցիկ է, և՛ անհասկանալի։

3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։ 

Բանաստեղծը տեսնում է մի գեղեցիկ աղջկա և հիանում նրանով, բայց հիշում է իր անցյալի ցավը, քանի որ մի նման աղջիկ կոտրել էր իր սիրտը։ Դրա համար նա զգուշանում է։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։

Ժամանակը ներկայացվում է որպես արագընթաց երևույթ: Դարերն անցնում են վայրկյանի պես։

2. Ի՞նչ է խորհրդանշում Արարատը։ 

Արարատը խորհրդանշում է հավերժություն, ուժ և հայ ժողովրդի պատմությունը։

3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը ասում է, որ կյանքը կարճ է, մարդը գալիս ու անցնում է, իսկ մեծ արժեքներն ու պատմությունը մնում են։