Արվեստագետները շատ տարբեր են ուրիշ մարդկանցից: Նրանց համար արվեստը ուղղակի ստեղծագործել չի, այլ նրանց ապրում են արվեստով՝ կտրված իրականությունից: Արվեստագետի համար իր ստեղծագործությունները իր զավակներն են, և նա ամեն ինչ ներդնում է կատարյալ ստեղծագործություն ստանալու համար: Նրանք իրականությունը չեն ընկալում այնպիսին ինչպես սովորական մարդիկ: Եվ կատարյալ ստեղծագործություն ստանալու համար, պատրաստ են ցանկացած զոհողության: Այդ պատճառով արվեստագետի համար ստեղծագործությունը շատ ավելի կարևոր է քան մարդը:
Կատարելություն ստեղծելը յուրաքանչյուր ստեղծագործողի ներքին մղումն է՝ անգիտակից և անկանխատեսելի: Դա մենք կարող ենք հանդիպել Էդգար Ալան Պոի «Ձվաձև դիմանկարը» ստեղծագործությունում: Այդ նույն մղումը նկարչին ստիպեց իր ստեղծագործությունը վերդասել կնոջից, և կատարյալ դիմանկար ստեղծելու համար, դիմանկարի գույները քաղեց կնոջ գույներից: Եվ վերջնարդյունքում ստացավ կատարյալ դիմանկար կնոջ կյանքի հաշվին: Դրա բացատրությունը այն է, որ արվեստագետները հիվանդ են իրենց արվեստով և նրանից այն կողմ ոչ մի թանկագին բան չեն տեսնում: Անգամ չեն գիտակցում, թե իրենց արարքի արդյունքը ինչպիսին կարող է լինել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ մարդկային կյանքը շատ ավելին արժե, քան ցանկացած ստեղծագործություն: Գուցե այդ նկարիչը տեսնում էր իր կնոջ արտաքին գեղեցկությունը ու գնահատում էր, բայց բնավ չէր տեսնում այն սերն ու նվիրվածությունը, որ կինը ցուցաբերում էր իր հանդեպ: Այսինքն նա կույր էր՝ տեսնելով միայն արտաքինը, բայց ոչ ներքինը: Նա այնքան կույր էր, որ չհասկացավ, որ իր կտավը ստեղծում է իր կնոջ կյանքի գնով:
Այսպիսով՝ պետք է հասկանալ, որ կատարելությունները ստեղծվում են մեծ զոհողությունների գնով: Կյանքում ամեն ինչ ունի իր գինը, իսկ կատարելության գինը շատ թանկ է: