America’s first lady/to read the text and translate the unknown words/page 26/English in mind
Hometask:ex.1/b,page 26
«America’s first lady»
Michelle Obama is America’s first lady, the wife of the US President, Barack Obama. Millions see her on TV. What do you know about her? Where is she from? How does she live?
Michelle is from Chicago. She’s the daughter of Faser and Marian Robindson. Her father is dead and Marian doesn’t live in Chicago any more. Marian is an imporant woman now, she is the grandmother of the US President’s children.
Now Michelle and her family live in washington, in the white house. There are 132 rooms and 35 bathrooms — but Michelle and her family don’t use them all!
The Obamas live with Michelle’s mother, their two daughters, Malia and Sasha, and their dog, Bo. Bo a present to the girls from their father, is a Potuguese water dog.
Michelle is very busy. SHe works on important projects for the American people. She also helps her husband with his work and his oficial duties.
Read the article again and listen. Write T (true) or F (false). Correct the false statements.
1. Michelle Obama comes from England. F
2. Her mother is alive but her father isn’t. T
3. Her mother’s name is Fraser. F
4. Michelle lives in Chicago now. F
5. There are two girls in the Obama family. T
6. Michelle helps her husband with his work. T
Lesson 2
America’s first lady/to retell the text/English in mind
Grammar:present simple:positive and negative
Hometask:2/a,c,d,page 27
A. Loov at the sentences. Underline the verbs.
1. Millions see her on TV.
2. She doens’t live in Chicago.
3. She helps her husband.
4. They don’t use all the rooms in the White House.
C. Look at the spelling for the third person singular. Complete the table.
D. Complete the sentences with the correct from of the verbs.
Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ի՞նչ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞կարելիքոմայրիկինխնդրել, որութմոմունեցողմեկտորթիփոխարենթխիութտորթ՝մեկմոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
― Դու երևի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։
― Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ եւ շնիկի մասին բոլորովին չմտածել։
― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ եւ այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Նրանց այլես չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ոչ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետեւ Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։
Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել էր, անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը եւ մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։
Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ ե հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։
Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։
― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.
― Շնորհավորո՜ւմ ենք, ― եւ Մանչուկի առջեւ մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, եւ էլի ուրիշ նվերներ։
Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։
Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։
Հայրիկն ասաց.
― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս…
Մանչուկն իր ստացած չորս փաթեթների համար շատ ուրախ էր։ Նրանցից մեկի մեջ կային տուփով ներկեր, մյուսի մեջ՝ խաղալիք ատրճանակ, երրորդում՝ մի գիրք, չորրորդում՝ մի նոր կապույտ տաբատ։ Բոլորը նրան շատ դուր եկան։
«Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ― Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։
Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ , նայում էր, թե նա ինչպե՛ս է կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։
Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։
Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։
Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։
Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։
― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, — չո՜րս գավաթ է հարկավոր։
― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։
Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։
― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ
նայեց մայրիկի աչքերին։
― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։
1. Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։ — Խռովկան։
2.Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։ — Բկլիկ։
3. ―Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։ — Սուտլիկ և անքաղաքավարի։
Երկրորդ մաս
Օրը դանդաղ էր անցնում։ Արդեն վաղուց էր կեսօր, որի մասին ասել էր հայրիկը, բայց ոչ ոք նոր նվեր չէր բերում։
Բոսսեն ու Բետանը, որոնց ամառային արձակուրդները դեռ չէին սկսվել, վերադարձան դպրոցից եւ իսկույն փակվեցին Բոսսեի սենյակում։ Մանչուկին նրանք ներս չթողեցին։ Նախասենյակում կանգնած՝ փակ դռան հետևից նա լսում էր Բետանի քրքիջը եւ ինչ-որ թղթերի խշխշոց։ Հետաքրքրությունից քիչ էր մնում՝ պայթեր։
Քիչ հետո նրանք դուրս եկան սենյակից, և Բետանը ծիծաղելով Մանչուկին մեկնեց մի փաթեթ։ Մանչուկը շատ ուրախացավ եւ արդեն ուզում էր փաթեթը բացել, երբ Բոսսեն ասաց.
― Սպասի՛ր, նախ վրան փակցրած ոտանավո՛րը կարդա.
Քույր ու եղբայր, մեր Մանչու՜կ, Քեզ մի շուն ենք նվիրում. Նա չի հաչում, չի ցատկում Եվ ոչ ոքի չի կծում։ իսկ շնիկի թաթիկները, Ականջներն ու կարճ պոչիկը, կարված են սեւ թավիշց…
Մանչուկը լուռ էր. նա ասես քարացել էր։
― Դե՛, իսկ հիմա կարող ես բացել, ― ասաց Բոսսեն։
Բայց Մանչուկը փաթեթը շպրտեց, եւ արցունքները հեղեղի նման սկսեցին հոսել աչքերից։
― Դուք գիտեիք, ― ասում էր նա հեծկլտալով, ― դուք շատ լավ գիտեիք, որ ես կենդանի շնիկ էի երազում և ոչ թե…
Մանչուկը վազեց իր սենյակը եւ նետվեց անկողնու վրա։ Բոլորը գնացին նրա հետևից, բայց Մանչուկը նրանց վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում, նա այնպես էր լալիս, որ ամբողջ մարմինը ցնցվում էր։
Ծննդյան օրը փչացավ։ Մանչուկը որոշել էր ամբողջ օրն ուրախ լինել, եթե նույնիսկ նրան շնիկ չնվիրեին։ Բայց նվեր ստանալ թավշե՜ շնիկ… ո՛չ, դա արդեն դիմանալու բան չէր։
Եվ երբ հիշում էր այդ մասին, նրա արցունքներն ավելի առատ էին թափվում, եւ գլուխը ավելի խորն էր թաղվում բարձի մեջ։
Ծննդյան օրվա ուրախությունր կորել էր, եւ այլեւս ոչինչ չէր կարող փոխվել։
Ո՛չ, Մանչուկն այլեւս երբեք ուրախ չի լինի։ Ավելի լավ է հենց հիմա մեռնի, և այն ժամանակ Բոսսեն ու Բետանը թող իրենց վերցնեն թավշե շնիկը, որ միշտ հիշեն, թե ինչքա՛ն անխիղճ վարվեցին իրենց փոքր եղբոր հետ նրա ծննդյան օրը, երբ նա կենդանի էր…
Հանկարծ Մանչուկն զգաց, որ բոլորը՝ թե հայրիկը, թե՛ մայրիկը, թե՛ Բոսսեն ու Բետանը, կանգնած են իր մահճակալի մոտ։
― Լսի՛ր, Մանչու՚կ, այնտեղ՝ դրսի դռան մոտ, ինչ-որ մեկր քեզ է սպասում, ― ասաց հայրիկը։
― Երեի Գունիլլան է կամ Քրիստերը, ― դժգոհ քրթմնջաց նա։
― Ո՛չ, նրա անունը Բիմբո է, ― ասաց մայրիկը։
― Ես ոչ մի Բիմբո չեմ ճանաչում, ― փնթփնթաց Մանչուկը։
― Գուցե, ― ասաց մայրիկը, ― բայց նա շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։
Հենց այդ րոպեին նախասենյակից կամաց հաչոց լսվեց։
Մանչուկը համառորեն գլուխը չբարձրացրեց. իսկապես ժամանակն է, որ ինքը հրաժարվի բոլոր տեսակի երազանքներից…
Բայց նախասենյակից նորից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։
― Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց նա։
― Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։
Այդ ժամանակ Բոսսեն նետվեց նախասենյակ եւ մի րոպե անց ներս մտավ՝ ձեռքին բռնած մի փոքրիկ կարճամազ տաքսա՛։
― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։
Արցունքները սառեցին Մանչուկի աչքերում, երբ նա ձեռքերը մեկնեց դեպի Բիմբոն։ Մանչուկը վախենում էր, որ շնիկը հանկարծ գոլորշի կդառնա ու կան հետանա։ Բայց Բիմբոն չանհետացավ։ Մանչուկը գրկել էր Բիմբոյին, իսկ նա լիզում էր Մանչուկի այտերը եւ բարձրաձայն հաչում։
― Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկր։
Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր, որ նրա ներսում՝ սրտի մեջ թե ստամոքսում, ինչ-որ բան էր կատարվում։ Ո՞վ գիտե, գուցե հենց այդպե՞ս է լինում, երբ երջանիկ ես։
― Բի՜մբո, փոքրի՜կ Բիմբո, դու իմ շնի՜կն ես։
Հնչեց դռան զանգը։ Գունիլլան ու Քրիստերն էին եկել։ Մանչուկր բղավելով վազեց նրանց ընդառաջ.
― Ինձ շնի՜կ են նվիրել։
― 0՜, ինչ լա՜վն է, ֊բացականչեց Գունիլլան, բայց իսկույն իրեն հավաքեց ու հանդիսավոր ասաց. ― շնորհավոր ծննդյանդ օրը։ Ահա՛ քեզ նվեր՝ ինձնից ու Քրիստերից։
Եվ նա Մանչուկին մեկնեց մի տուփ կոնֆետ, իսկ հետո պպզեց Բիմբոյի առջեւ ու կրկնեց.
― Օ՜յ, ինչ լա՜վն է։
Մանչուկի համար շատ հաճելի էր լսել այդ խոսքերր։
Մանչուկը Գունիլլային ու Քրիստերին հրավիրեց տոնական սեղանի մոտ։
Հենց այդ րոպեին մայրիկր մեծ սկուտեղով բուտերբրոդներ եւ ահագին թխվածք բերեց։ Սեղանի կենտրոնում արդեն դրված էր անվանական տորթը՝ ութ վառվող մոմերով։ Հետո մայրիկր վերցրեց տաք շոկոլադով լի ամանը, գավաթները լցրեց, որ դուրս գնա։
― Իսկ մենք չե՞նք սպասելու Կառլսոնին, ֊ զգույշ հարցրեց Մանչուկր։
Մայրիկը գլուխն օրորեց։
― Ո՛չ, ես կարծում եմ, որ չարժե սպասել։ Ես հավատացած եմ, որ նա այսօր չի գա։ Եվ, րնդհանրապես, արի մոռանանք նրան, չէ՞ որ հիմա դու Բիմբո ունես։
Իհարկե, Մանչուկն այժմ Բիմբո ուներ, բայց եւ այնպես շատ էր ուզում, որ այսօր Կառլսոնն էլ ներկա լիներ։
Մանչուկր Բիմբոյին դրեց զամբյուղի մեջ և ինքն էլ նստեց սեղանի մոտ։
Հենց այդ րոպեին լուսամատի մյուս կողմում լսվեց շարժիչի ծանոթ դժժոցը, եւ սենյակ թռավ Կառլսոնը։
― Դուք արդեն սեղան եք նստել, ― գոչեց նա, ― եւ երեւի արդեն ամեն ինչ կերել եք։
Մանչուկը հանգստացրեց նրան՝ ասելով, թե սեղանը դեռ լիքն է ուտելիքներով։
― Իսկ դու չե՞ս ցանկանում Մանչուկին շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ― հարցրեց նրան Գունհլլան։
― Այո՛, այո՛, ինչպե՞ս չէ, շնորհավորում եմ, ― ասաց Կառլսոնը, ֊ իսկ որտե՞ղ նստեմ։
Մայրիկն այդպես էլ չէր դրել չորրորդ գավաթը, եւ երբ Կառլսոնն այդ նկատեց, կախեց վարի շուրթն ու փքվեց։
― Ես չե՛մ խաղա։ Սա անարդարացի է։ Ինչո՞ւ ինձ համար գավաթ չեն դրել։
Մանչուկն իսկույն իր գավաթը տվեց նրան, իսկ ինքը աննկատ գնաց խոհանոց՝ իր համար մեկ ուրիշը բերելու։
― Կա՚ռլսոն, ― ասաց Մանչուկը՝ սենյակ վերադառնալով, ― ես մի շուն եմ նվեր ստացել, նրա անունը Բիմբո է։ Ահա նա։
Եվ Մանչուկը ցույց տվեց քնած շնիկին։ ― Դա հրաշալի նվեր է, ― ասաց Կառլսոնր։ ― Տու՛ր ինձ, խնդրեմ, այս ապուխտով բուտերբրոդը, դա էլ, այն մյուսն էլ… Օ՜, ― գոչեց հանկարծ Կառլսոնը, — քիչ մնաց մոռանայի։ Ես էլ եմ քեզ նվեր բերել։ Աշխարհի ամենալավ նվերր… ― Կառլսոնը տաբատի գրպանից դուրս բերեց մի սուլիչ և մեկնեց Մանչուկին։ ― Այժմ դու կարող ես սրանով կանչել քո Բիմբոյին։ Ես իմ շներին սուլիչով եմ կանչում։ Չնայած իմ բոլոր հազար շների անունը Ալբերգ է, և նրանք բոլորն էլ թռչում են…
― Ինչպես թե բոլորի անունն էլ Ալբերգ է…, ― զարմացավ Քրիստերը։
― Շնորհակալ եմ սուլիչի համար, սիրելի Կառլսոն, ― ասաց Մանչուկը։ ― Շատ հաճելի կլինի, երբ ես սրանով իմ Բիմբոյին կանչեմ։ ― Բայց նկատի՛ ունեցիր, որ ես հաճախ քեզնից կվերցնեմ այդ սուլիչը։ Շատ, շատ հաճախ, ― ասաց Կառլսոնը ու նորից սկսեց բուտերբրոդներ ուտել։
Գանիլլան, Քրիստերն ու Մանչուկն էլ էին արագ ուտում՝ վախենալով, թե իրենց ոչինչ չի մնա, բայց լավ էր, որ մայրիկը բուտերբրոդներ շատ էր աատրաստել։
Այդ ընթացքում մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը նստած էին ճաշասենյակում։
― Տեսեք, թե երեխաներն ինչքա՜ն խելոք են, — ասաց մայրիկը։ — Ես ուղղակի երջանիկ եմ, որ վերջապես Մանչուկը շնիկ ունեցավ։ Ճի՛շտ է, շնիկը խնամք է պահանջում, բայց ինչ արած։
― Այո՛, ես այժմ համոզված եմ, որ նա կմոռանա տանիքում ապրող Կառլսոնի մասին հնարած հեքիաթները, ― ասաց հայրիկը։
Այդ րոպեին Մանչուկի սենյակից լսվեց երեխաների ծիծաղն ու խոսակցությունը։
― Եկեք գնա՛նք այնտեղ ու նրանց նայենք։ Այնքան լավն են այդ երեխաները, ― առաջարկեց մայրիկը։
Եվ նրանք բոլորը միասին գնացին՝ նայելու, թե ինչպե՛ս է Մանչուկը տոնում իր ծննդյան տարեդարձը։
Դուռը հայրիկը բացեց։ Բայց առաջինը մայրիկը ճչաց, որովհետև առաջինը նա տեսավ փոքրիկ, հաստլիկ մարդուկին, որը նստել էր Մանչուկի կողքին։
Այդ հաստլիկ մարդուկի դունչը մինչև ականջները փրփրացրած սերուցքի մեջ էր։
― Ես հիմա կուշաթափվեմ, — ասաց մայրիկը։
Հայրիկը, Բոսսեն ու Բետանը լուռ կանգնել էին և աչքները լայն բացած՝ նայում էին։
― Տեսնու՞մ ես, մայրի՛կ, այնուամենայնիվ, Կառլսոնը ինձ հյուր եկավ, ― ասաց Մանչուկը։ ― 0՜, ի՜նչ հրաշալի ստացվեց իմ ծննդյան տարեդարձը։
Փոքրիկ, հաստլիկ մարդուկը մատներով սրբեց շրթունքների սերուցքը եւ իր թմբլիկ ձեռքը այնպես եռանդով սկսեց թափահարել ու ողջունել մայրիկին, հայրիկին, Բոսսեին ու Բետանին, որ սերուցքի փաթիլներն այս ու այն կողմ թռան։
― Ողջու՜յն, ― գոչեց նա, ― մինչեւ օրս ձեզ բախտ չէր վիճակվել ինձ տեսնել։ Ինձ կոչում են Կառլսոն, ես ապրում եմ տանիքում… է՜յ, Գունի՜լլա, Գունի՜լլա, այդ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես այդքան շատ տորթ դնում քո ափսեն, չէ՞ որ ես էլ եմ ոզում ուտել…
Եվ Նա բռնեց Գանիլյայի ձեռքը, որն արդեն ափսեի միջից վերցրել էր մի կտոր տորթ, ու ստիպեց նրան, որ նորից տեղը դնի։
― Առաջին անգամ եմ այսպիսի բկլիկ աղջիկ տեսնում, — ասաց Կառլսոնը և իր ափսեին մի մեծ կտոր տորթ դրեց։ ― Աշխարհի ամենալավ տորթ ուտողը Կառլսոնն է, որն ապրում է տանիքում, ― ասաց նա և ուրախ ժպտաց։
― Եկեք գնա՛նք այստեղից, — ասաց մայրիկը։
― Այո՛, լավ կլինի, որ գնաք, թե չէ ես ձեզանից ամաչում եմ, ― ասաց Կառլսոնը։
Երբ նրանք դուրս եկան Մանչուկի սենյակից, հայրիկը դիմեց մայրիկին, Բոսսեին ու Բետանին.
― Խոստացեք ինձ, ― ասաց նա, ― որ երբեք ե ոչ ոքի չեք պատմի այն, ինչ տեսանք։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Բոսսեն։
― Որովհետև մեզ ոչ ոք չի հավատա, ― ասաց հայրիկը, ― իսկ եթե որեէ մեկն էլ հավատա, ապա իր հարցուփորձով մինչև մեր կյանքի վերջը մեզ հանգիստ չի տա։
Հայրիկը, մայրիկը, Բոսսեն ու Բետանը խոստացան միմյանց, որ երբեք ոչ ոքի չեն պատմի այդ զարմանալի ընկերոջ մասին, որին իր համար ճարել էր Մանչուկը։
Նրանք պահեցին իրենց խոստումը։ Եվ մինչև այսօր ոչ ոք ոչ մի խոսք չի լսել Կառլսոնի մասին։ Այդ պատճառով էլ Կառլսոնր շարունակում է ապրել իր փոքրիկ տնակում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտե, չնայած այդ տնակր գտնվում է Ստոկհոլմի մի շատ սովորական փողոցի շատ սովորական շենքի տանիքում։ Եվ Կառլսոնր մինչև այժմ էլ հանգիստ իր համար զբոսնում ու ինչքան ուզում չարաճրճիություններ է անում, չէ՞ որ նա աշխարհի ամենալավ չարաճճին է։
Երբ կարկանդակներր, տորթն ու բուտերբրոդներր վերջացան, Քրիստերն ու Գունիլլան գնացին տուն, իսկ Բիմբոն խորը քնել էր իր զամբյուղի մեջ։ Մանչուկր որոշեց հրաժեշտ տալ Կառլսոնին։
Կառլսոնր նստած էր լուսամատի գոգին՝ պատրաստ թռչելու։ Քամին տատանում էր վարագույրներր, բայց տաք էր, որովհետև արդեն ամառ էր։
― Իմ սիրելի՜, սիրելի՜ Կառլսոն, դա առաջվա նման կապրե՞ս մեր տանիքում,երբ ես վերադառնամ տատիկի մոտից, ― հարցրեց Մանչուկր։
― Հանգիստ, միայն թե հանգիստ, ― ասաց Կառլսոնր։ ― Իհա՛րկե, եթե միայն իմ տատիկր թույլ տա իր մոտից վերադառնալ։ Իսկ դա առայժմ անհայտ է, որովհետև նա ինձ համարում է աշխարհի ամենալավ թոռնիկը։
Այդ րոպեին նա սեղմեց փոքրիկ կոճակր, և շարժիչն սկսեց աշխատել։
― Երբ ես վերադառնամ, մենք ավելի շատ տորթ կուտենք, ― ասաց Կառլսոնր։ ― Տորթից չեն գիրանում… Ցտեսությու՜ն, Մանչու՜կ։
2. Ներկայացրո՛ւ Մանչուկի զգացումները՝ թավշյա և իսկական շնիկները ստանալիս։
Նա սկզբում տխուր էր մտածում էր, որ նա շուն չի ստանալու, բայց երբ հետո նրա ծնողները ասացին, որ մեկը նրան սպասում է, նա տեսել էր իսկական շնիկ նա շատ – շատ ուրախացավ և նա շատ շնորհակալություն հայտնեց նրա ծնողներին։
3. Պատմի՛ր , ներկայացրո՛ւ քո զգացումները, երբ ծննդյանդ օրը սպասված նվեր ես ստացել։
Ես շատ էի երազում, որպեսզի ինձ նվիրեին ՝ ականջակալ, ֆլոմեր, գեղեցիկ զգեստներ, բազմաթիվ կոնֆետներ և հետաքրքիր գրքեր։ Երբ ես ասացի այդ ամենը իմ ծնողներին նրանք ասացին, որ նրանք չեն կարող այդքանը գնել և նրանք ասացին, որ ես կարող եմ ընտրել միային մեկը։ Ես քանի որ երազել էի ականջակալներ ունենայի, քանի որ սիրում եմ երգեր լսել, ասացի, որ ես ընտրում եմ ականջակալ։ Ես քիչ տխրեցի, որ չեմ ստանա գեղեցիկ զգեստներ, ֆլոմեր և այլն։ Բայց երբ ես դուրս եկա իմ սենյակից տեսա․․․ Տեսա, որ իմ ծնողները ամեն իմ ուզածը գնել են։ Ես ուրախությունից լաց եղա և հետո մենք ուրախ նշեցինք իմ Ծննդյան օրը։
Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Գրաբար
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
կաքաւ մի – մի կաքավ
մի սպանաներ – մի սպանիր
զբազում կաքաւս – շատ կաքավներ
յականատս քո – քո թակարդը
ի ձեռաց իմոց – իմ ձեռքից
զսիրելիս եւ զազգականս քո – քո սիրելիներին և ազգականներին։
3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդն կալաւ կաքաւ մի։
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
4. Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդը և կաքավը
Որսորդը մի կաքավ բռնեց և ուզում էր մորթել: Եվ կաքավն ասաց.
— Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավների ու կգցեմ քո թակարդները:
Եվ որսորդն ասաց.
— Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքից, քանի որ ուզում ես, քո սիրելիներին ու ազգականներին մատնես մահվան։
5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին):
Կաքավը չար, եսասեր, մորթապաշտ, զգացմունքներ չունեցող էր։
6. Ի՞նչ է ցույց տալիս առակը:
Առակը ցույց է տալիս, որ չարակամ արարքը կամ խոսքը ունենում է չար ավարտ։
508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.
բ) | – *| = 1
* = 1, -1:
դ) 2 · |*| = 4
* = -2, 2:
զ) 3 + |*| = 6։
* = 3, -3:
510. Համեմատե՛ք թվերը.
ա) – 8 < 7
բ) – 9 > – 11,
գ) 3 > –13
դ) 0 > – 4,
ե) – 7 > –17,
զ) 1 > – 8։
522. Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։