Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի | 01.11.2022

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզին Վանա լճի հարավ – արևելքում է, մեկ ժամվա ջրային ճանապարհով է հեռու ցամաքից: Ծովը և բարձր, ապառաժոտ ափերը կղզին անմատչելի էին դարձնում ոսոխների համար: Գագիկը՝ Արծրունյաց առաջին թագավորը, հոյակապ շինություններով նոր կյանք տվեց Աղթամարին: Կղզին նրան փոքր թվաց՝ իր ընդարձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ամբարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց: Ժամանակի ընթացքում և՛ ամբարտակը, և՛ վիթխարի շրջապարիսպը, և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասույզ եղան:

2.  Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների … (մրցույթ, մրցում) է… (անցկացվել, արվել): Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ … (նետելը, շպրտելը): Ամենից … (դիպուկ, ճիշտ)… (նետող, գցող) կնոջ (ամուսնուն, մարդուն) գերմանացի բոլոր … (այրերը, տղամարդիկ) … (կարեկցեցին, խղճացին):

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցույթ է անցկացվել։ Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ նետելը: Ամենից դիպուկ նետող կնոջ ամուսնուն գերմանացի բոլոր այրերը կարեկցեցին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցում է արվել: Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ շպրտելը: Ամենից ճիշտ գցող կնոջ մարդուն գերմանացի բոլոր տղամարդիկ խղճացին:

Երկրորդ տեքստը ավելի մոտ է բանավոր խոսքին։

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Դժբախտ – թշվառ, անբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տարաբախտ

հին – հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի

փնթփնթան – դժգոհ, դժկամ,

անկայուն – երերուն, անհաստատ, խախուտ, դողդոջուն

տոկուն – դիմացկուն, պինդ, ամուր

4. Ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն պատումի կամ տեսանյութի տեսքով։ 

Ես ուրբաթ օրը գրադարանում կարդացել եմ Ջ․ Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը։ Ինձ դուր է եկել այն միտքը, որ հեղինակը որպես հերոսներ ընտրել է բանջարեղեններ։ Ինձ ամենից շատ դա տպավորեց։ Որից հետո տանը համացանցում փնտրեցի և գտա ֆիլմը, որը շատ հետաքրքիր էր և խորհուրդ կտայի ընկերներիս դիտել, եթե դեռ չեն դիտել։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.11.2022

301. Կազմե՛ք թվային արտահայտություն՝ պատկերի մակերեսը հաշվելու համար և գտե՛ք նրա արժեքը։

Լուծում

7 x (4 + 3) — (7 — 5) x 3 = 49 — 6 = 43

Պատ․՝ 43։

303. Երկու թվերի գումարը 81 է, իսկ տարբերությունը՝ 17։ Գտե՛ք այդ թվերը։

Լուծում

1) 81 — 17 = 64

2) 64 : 2 = 32

3) 32 + 17 = 49

Պատ․՝ 32 և 49։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 01.11.2022

293. Մեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 10 լ բենզին: Նկատի ունենալով, որ մեքենայի բենզինի բաքի տարողությունը 80 լ է` որոշե՛ք, թե որքան բենզին կմնա բաքում, երբ մեքենան անցնի
20 կմ, 40 կմ, 60 կմ, 80 կմ: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:

Լուծում

100:10=10կմ — 1 լիտր բենզին

20:10=2լ

80-2=78լ

40:10=4;

80-4=76լ

60:10=6լ

80-6=74լ

80:10=8լ

80-8=72լ

Ճանապարհ20406080
Լիտր78767472

300. 38-րդ նկարում պատկերված ուղղանկյուններն ունեն հավասար մակերեսներ։ Իրար
հավասա՞ր կլինեն արդյոք նրանց ստվերագծված մասերի մակերեսները։

Լուծում

Պատ․՝ Այո:

302. ABC եռանկյան AB կողմի երկարությունը 2 սմ-ով ավելին է, քան BC կողմինը, իսկ BC կողմի երկարությունը 2 սմ-ով ավելին է, քան AC կողմինը։ Որքա՞ն է կողմերից յուրաքանչյուրի երկարությունը, եթե ABC եռանկյան պարագիծը 18 սմ է։

Լուծում

18 — 6 = 12 (սմ)

AC = 12 : 3 = 4 (սմ)

AB = 4 + 4 = 8 (սմ)

BC = 4 + 2 = 6 (սմ)

Պատ․՝ AC — 4 սմ, AB — 8 սմ, BC — 6 սմ: