Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին…
* * *
Փոթորկում է աշնան քամին…
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին…
* * *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
* * *
Օ՜ թխկենու տերևներ…
Դուք չվող թռչունների
Թևերն եք այրում…
* * *
Աշնան լուսին…
Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել
Իբրև բլրի գագաթին աճող սոճի…
* * *
Ինչպե՜ս է սուլում աշնան քամին…
Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,
Երբ գիշերեք բաց դաշտում…
* * *
Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը…
Տե՛ս, խմում է անհագ
Խրիզանթեմի վրա հայտնված ցողը…
* * *
Թառամեցին աշնանը ծաղիկները…
Թափվում ու ցրվում են սերմերը,
Ասես արցունքներ լինեն…
* * *
Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը
Նոր հնձված հասկերի վրայով…
Աշուն է գյուղում…
* * *
Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև…
Բայց աշնան քամին
Սառնություն է շնչում անխնա…
* * *
Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա…
Զուր դողում է թրթուրը
Աշնան քամուց…
* * *
Տերևները թափվել են արդեն…
Ողջ աշխարհը միագույն է,
Միայն քամին է գվվում…
* * *
Այգում ծառեր են տնկել…
Նրանց ոգեշնչելու համար
Կամացուկ շշնջում է աշնան քամին…
* * *
Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով
Ուշ աշնանը կրկին
Բացվել են ծաղիկները…
* * *
Ամպը կախվել է արևի վրա…
Շեղակի թռչում են ահա
Չվող հավքերը…
* * *
Ընկերների զրույցը
Հեռու է վանել և ջախջախել է
Աշնան մառախուղը…
* * *
Ինչո՞ւ ես այս աշնանը
Այսպես ուժգին զգացի ծերությունը…
Ամպեր և թռչուններ…
* * *
Տերևն ընկնում է տերևի վրա…
Թափվել է ամեն բան
Եվ անձրևն ապտակում է անձրևին…
* * *
Աշնանային փոթորկի պոռթկում…
Ինչպե՜ս է դողում ու թրթռում
Բաղեղի յուրաքանչյուր տերևը…
Հայկուն կամ հոքքուն 14-րդ դարում ճապոնական պոեզիայում սկզբնավորված բանաստեղծական ժանր է: Դասական հայկուն բաղկացած էր 17 վանկից: Հայկուի մեջ պարտադիր պետք է նշվեր տարվա եղանակը, այսինքն՝ այն կարելի է բանաստեղծության եղանակային ժանր համարել:
Իմ Բանաստեղծությունը՝
Աշնանային քամի՛
Մի ոռնա գազանի պես ու վախեցրու մեզ,
Այլ բեր մեզանից հեռու գտնվող մեր սիրելիների ձայները
Ու երջանկացրու մեզ։