Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 19.11.2022

1.   Ընդգծված բառերն ու արտահայտությունները տրված հոմանիշներից մեկով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):

1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկարծահաս:

2. Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր:

3. Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:

4. Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:

5. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:

6. Պատերազմ, մարտ, կռիվ, ճակատամարտ:

7. Ընկրկել էր, քաշվել էր, ետ էր քաշվել, ետ էր դարձել, ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:

8. Կտրիճության,քաջասրտության, քաջության, խիզախության:

9. Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր էր հարձակվել: Բայց կինը խուճապի չէր մատնվել, այլ կացնով նետվել էր վագրի վրա: Կարճատև պայքարից հետո վագրը նահանջել էրԱրիության համար կնոջը պարգևատրել էին մեդալով:

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա վագր էր հասել: Բայց կինը իրեն չէր կորցրել, այլ  հարձակվել էր վագրի վրա: կարճ կռվից հետո վագրը ետ էր քաշվել: Քաջության համար կնոջը մեդալ էին տվել:

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ – Շուտով Մարտի 8 – ն է լինելու։

Մարտը իմ սիրած ամիսն է (այդքան էլ չէ)։

կետ – Կետը իմ սիրած կենդանիներից մեկն է։

Կետը ամենամեծ ձուկն է։

շահ – Նա չհամաձայնվեց մասնակցել մրցույթին, քանի որ ոչ մի շահ չուներ դրանից։

Նա կկարողանա ընկարություն անի հարուստ մարդկանց հետ, որովհետև բազմաթիվ շահ ունի։

այր – Երբ որ հասան քաղաքի հրապարակ` բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին։

3. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 18.11.2022

449. A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝

ա) -9
5 միավոր ձախ:


բ) -1
3 միավոր աջ:


գ) +3
7 միավոր աջ:


դ) +10
14 միավոր աջ:

451. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝


ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,


բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

453. Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

ա) –5 և 3, — -4, -3, -2, -1, 0, 1, 2

բ) 0 և 4, — 1, 2, 3

գ) 7 և 15 — 8, 9, 10, 11, 12, 13, 14

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.11.2022

450. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

Պատ․՝ ձախ – G (-10), աջ – E (+8)։

452. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով։

Պատ․՝ 8:

461. Քանի՞ տոկոսով կփոքրանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը փոքրացնենք 20 %-ով։

Լուծում

1) 10 × 10 = 100

2) 10 × 20 : 100 = 2

3) 10 — 2 = 8

4) 8 × 8 = 64

5) 100 — 64 = 36

6) 36 : 100 × 100% = 36%

Պատ՝. 36%:

465. ABCD և BCEF քառանկյունները (նկ. 60) ուղղանկյուններ են, |AD|=5 սմ։ Որքա՞ն է FE հատվածի երկարությունը։

FE = BC = AD = 5 (սմ)

Պատ․՝ 5 սմ:

466. Ի՞նչ մասշտաբով պետք է գծել քարտեզը, որպեսզի 160 կմ երկարություն ունեցող ջրանցքը նրա վրա պատկերված լինի 40 սմ երկարությամբ գծով։

Լուծում

160 կմ = 1600000 սմ


1600000 : 40 = 40000

Պատ․՝ 40000:

Ռուսերեն

Откуда произошли слоны? | Урок 17 | 17.11.2022

Тысячи лет тому назад по дремучим лесам, покрывавшим Землю, бродили гигантские чудовища многочисленных разновидностей. И даже несмотря на свои невообразимые размеры, они не смогли выдержать трудностей, которые пришли вместе с изменением климата и исчезновением пищи.
Они погибали один за другим, пока не вымерли все, кроме двух видов — африканского и
азиатского слона. Предшественниками слонов были огромные чудовища, известные под именем «мамонт». Их скелеты можно увидеть в музеях, а зрелище это устрашающее! Их кости находят в земле в долинах и в руслах рек в Северной Америке и Европе. В далекой Сибири была найдена туша одного из них, вмерзшая в лед, сохранившаяся настолько хорошо, что даже глаза остались нетронутыми!
Хотя слоны когда-то населяли многие места на Земле, теперь они встречаются в первозданном виде только в Африке и тропической Азии.Слоны — самые крупные из животных суши и во многих отношениях наиболее интересные. По характеру они очень мягкие и добрые и довольно умные; они поддаются дрессировке гораздо легче
любых других животных, кроме домашних собак. Ноги у слона, похожие на огромные колонны, необходимы для того, чтобы выдерживать его
гигантский вес. Его бивни представляют собой выросшие до неимоверных размеров зубы. Эти бивни используются для подрывания корней в поисках пищи, а также в качестве оружия, для защиты. Мозг у слона — сравнительно небольшого размера по сравнению с размерами животного. Наиболее примечательной частью тела слона является хобот, представляющий собой продолжение носа и верхней губы, и он служит слону рукой, носом и губами одновременно. В хоботе около 40000 мышц, поэтому он такой сильный и гибкий. Кончик хобота заканчивается чем-то вроде пальца, который настолько чувствителен, что слон может поднять им маленькую булавку!

Домашнее задание:

Напишите маленький рассказ или историю ,используя данные слова.Озаглавтьте свой рассказ.

Лес, переплыть, хижина, играть, прыгать, высокие деревья, петь, друзья, животные, ночевать, хорошая погода, девочка, речка, заблудиться, птички, веселиться, мячик, стемнело.

Была хорошая погода. Девочка Аня решила с друзьями поиграть в мяч. Им было очень весело. Вдруг мяч покатился в неизвестном направлении. Аня расстроилась, решила поискать мяч. Вдруг она оказалась в лесу. Ей стало страшно. Она увидела хижину, решила переночевать. Утром её разбудили птички. Они весело пели. Она заметила маленького ёжика. Аня ему объяснила как оказалась в лесу. Ёжик пожалел Аню. Он нашёл мячик и проводил Аню домой.

Ռուսերեն

Проект 14.11.2022

Школа — это самый интересный этап нашего детства. Я люблю свою школу, потому что в ней лучшие и отзывчивые учителя. Школа для меня — второй дом, в котором дружелюбная атмосфера. В моём классе у меня много друзей. Всё они учатся хорошо. Я горжусь своей школой. Она самая лучшая. Моя школа отличается от других школ. Она позвoляет нам выбрать любой язык для изучения. Я выбрала испанский язык, так как всегда мечтала съездить в Испанию. Я решила хорошо изучить испанский язык, чтобы моя мечта сбылась.

Из видов спорта я выбрала баскетбол. Я всегда по телевизору следила за баскетбольными играми. Я поняла, что этот вид спорта мне очень нравится. Я надеюсь, что благодаря моему тренеру я достигну хороших результатов.

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 17.11.2022

1.     Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:

Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել: — Ուղիղ իմաստով։

Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի: – Փոխաբերական իմաստով։

Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի: – Ուղիղ իմաստով։

Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ: – Փոխաբերական իմաստով։

Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո: – Ուղիղ իմաստով։

Բ. Այդ մարդու սիրտը քար է: – Փոխաբերական իմաստով։

2.   Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր: – Ուղիղ իմաստով։ – Հիմնական իմաստ

Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ: – Փոխաբերական իմաստով։

Ամեն օր պիտի հավաքես անկողինդ: – Փոխաբերական իմաստով։

Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել: – Ուղիղ իմաստով

Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել – շրջագայել, թափառել, պտտել

խորհրդածել – մտածել, մտորել, մտմտալ, խորհել

կողոպտել – գողանալ, հափշտակել, թալանել, գռփել

խենթանալ – ցնորվել, խելագարվել, ցնդել, հիմարանալ, գժվել

արտասվել – հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ։

Մայրենի

«Աշունը ճապոնական պոեզիայում» 16.11.2022

Ա՜խ, եթե աշնան քամին

Այնքան թափված տերևներ բերեր,

Որպեսզի տաքացներ բուխարին…

*  *  *

Փոթորկում է աշնան քամին…

Ուր-որ է կսրբի երկնքից

Նոր ծնված լուսնին…

*  *  *

Աշնանային լուսինը

Կապույտ երկնքում

Սոճի է նկարում տուշով…

*  *  *

Օ՜ թխկենու տերևներ…

Դուք չվող թռչունների

Թևերն եք այրում…

*  *  *

Աշնան լուսին…

Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել

Իբրև բլրի գագաթին աճող սոճի…

*  *  *

Ինչպե՜ս է սուլում աշնան քամին…

Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,

Երբ գիշերեք բաց դաշտում…

*  *  *

Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը…

Տե՛ս, խմում է անհագ

Խրիզանթեմի վրա հայտնված ցողը…

*  *  *

Թառամեցին աշնանը ծաղիկները…

Թափվում ու ցրվում են սերմերը,

Ասես արցունքներ լինեն…

*  *  *

Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը

Նոր հնձված հասկերի վրայով…

Աշուն է գյուղում…

*  *  *

Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև…

Բայց աշնան քամին

Սառնություն է շնչում անխնա…

*  *  *

Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա…

Զուր դողում է թրթուրը

Աշնան քամուց…

*  *  *

Տերևները թափվել են արդեն…

Ողջ աշխարհը միագույն է,

Միայն քամին է գվվում…

*  *  *

Այգում ծառեր են տնկել…

Նրանց ոգեշնչելու համար

Կամացուկ շշնջում է աշնան քամին…

*  *  *

Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով

Ուշ աշնանը կրկին

Բացվել են ծաղիկները…

*  *  *

Ամպը կախվել է արևի վրա…

Շեղակի թռչում են ահա

Չվող հավքերը…

*  *  *

Ընկերների զրույցը

Հեռու է վանել և ջախջախել է

Աշնան մառախուղը…

*  *  *

Ինչո՞ւ ես այս աշնանը

Այսպես ուժգին զգացի ծերությունը…

Ամպեր և թռչուններ…

*  *  *

Տերևն ընկնում է տերևի վրա…

Թափվել է ամեն բան

Եվ անձրևն ապտակում է անձրևին…

*  *  *

Աշնանային փոթորկի պոռթկում…

Ինչպե՜ս է դողում ու թրթռում

Բաղեղի յուրաքանչյուր տերևը…

Հայկուն կամ հոքքուն 14-րդ դարում ճապոնական պոեզիայում սկզբնավորված  բանաստեղծական ժանր է: Դասական հայկուն բաղկացած էր 17 վանկից: Հայկուի մեջ պարտադիր պետք է նշվեր տարվա եղանակը, այսինքն՝ այն կարելի է բանաստեղծության եղանակային ժանր համարել: 

Իմ Բանաստեղծությունը՝

Աշնանային քամի՛

Մի ոռնա գազանի պես ու վախեցրու մեզ,

Այլ բեր մեզանից հեռու գտնվող մեր սիրելիների ձայները

Ու երջանկացրու մեզ։

Մայրենի

«Զրույց գեղեցիկի մասին» 16.11.2022

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հորապարանքիքարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…

Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…

Ապա կանչում էրաշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանինշողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս միմանյակիփոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ուցոլքովծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էր դստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ու մարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էրհրացոլադամանդե օղեր, գլխին դնում էր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալ չէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թետակավինքիչ էպճնվածիր դուստրը, թե նրա գեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխհանդերձներու շքեղ զարդեր։

Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծ արվեստագետին, որիհամբավըթնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքն ու ասում.

— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմ իմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։

Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր, զուգեն նրան բոլորակնակուռ զարդերով…

Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.

— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։

Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.

— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…

Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ուպաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն մի պարզ հագուստով, որի տակից երևում են նրասլացիկմարմնի համաչափ գծերն ու ներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից, օղերից, մեծ Տրդատն ասում է.

— Այսպե՛ս, միայն այսպես…

— Ուրե՞՜մն,— զարմանում է իշխանը։

— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…

Առաջադրանքներ՝

Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

Ունևոր — հարուստ

էակ — մարդ, գոյություն

փառասեր — փառատենչ

մանյակ — վզնոց

գոհարազարդ — գոհարապատ

հրացոլ — հրի նման ցոլացող

հերկալ — մազակալ:

Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:

Իշխանի համար գեղեցկությունը շքեղությունն է։ Այն մարդը ով ունի գեղեցիկ հագուստ և շատ զարդեր իշխանի համար գեղեցիկ է։

Ո՞րն է  գեղեցիկը Տրդատի պատկերացմամամբ:

Տրդատի կարծիքով գեղեցկությունը զարդարանքի կարիք չունի։

Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը:

Իմ կարծիքով այն ինչ աչքին հաճելի է, դա գեղեցիկ է։ Գեղեցկությունը ներկայացման կարիք չունի, այն միանգամից աչքդ շոյում է։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.11.2022

445.Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

A (-5)

B (-3)

C (-2)

D (1)

E (4)

F (6)

448. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

455. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

Պատ․՝ — 1 — ը։

457. Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական և ամենամեծ դրական թվեր։

Պատ․՝ ոչ, գոյություն չունեն ամենափոքր բացասական և ամենամեծ դրական թվեր։

459. Ասե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝


ա) ամենափոքրը –7-ն է,

Պատ․՝ -6, -5, -4:

բ) ամենամեծը –5-ն է։

Պատ․՝ -6, -7, -8: