Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, գնամ է հանգստանալու:
Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատկարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հասագստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևը շտապ մայրամուտէ գլորվամ։ Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած հասնում է օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես դիտմամբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց արևը — արևն անկաշառ է անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից արևմուուք։ Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան։ Բարկանում–զայրանում է աջ ու ձախ ամեն բանվորի վրա, սպառնում է զրկել օրավարձից, սպառնում հանել գործից։ Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ, ծախսված փողը՝ ջուրն ընկած։
__________
Եղավ, որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապում էր մեծահարուստ մարդը: Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից: Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատգնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք: Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։ Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ, բանթող գնում էր հանգսըանալու: Բայց ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր, որ լույսը ծագեց, շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։ Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ: Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներներին հանգստություն տա: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։ Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
Աղբյուր
Հեղինակ՝ Ավ. Իսահակյան
Առաջադրանքներ `
1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
Մեծահարուստ — շատ հարուստ
կանուխ – առավոտ շուտ
խուժեցլ – արշավել
ավար – ավազակություն
կողոպտված – ուրիշի ունեցվածքը խլել
2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև:
Առաջին մասում Մարդը շատ հարուստ էր և չար, իսկ երկրորդ մասում՝ նա աղքատ էր և բարի։
3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:
Մեծ ճշմարտությունը այն էր, որ այդ մեծահարուստը զգացել էր այդ աղքատների դժվար գործը։
4. Բնութագրի՛ր մեծահարուստին:
Մեծահարուստը սկզբում եղել է հարուստ, անխիղճ մարդ, անսիրտ և չար, բայց երբ հետո նա աղքատ դարձավ նա ավելի բարիացավ և հասկացավ ճշմարտությունը։
5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:
Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը, այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված։
6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը:
Իմ կարծիքով պատմությունը սովորեցնում է, որ թեկուզ եթե հարուստ ես դա չի նշանակում, որ դու ես կառավարում աշխարհը, որովհետև մարդիկ հավասար են։
7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում:
1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին:
(Մարկոս Ավրելիոս)
2. Ուշադիր եղեք ձեր մտքերի նկատմամբ։ Դրանք արարքների սկիզբն են:
(Լաո Ցզի)։
3. Ճակատագիրը հոգ է տանում միայն մեր բոլոր գործերի կեսի մասին, մյուս կեսը նա թողնում է հենց մարդկանց:
(Նիկոլո Մաքիավելի)
4. Հավատալ կարելի է միայն նրանց, ովքեր իրենք իրենց են հավատում:
(Շարլզ Մորիս դը Թալեյրան)
5. Հոգ տանելով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
(Պլատոն)
6. Հիմարին կարելի է ճանաչել 2 նշաններով. Նա շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին ու արտահայտվում է այն մասին, ինչի մասին նրան չեն հարցրել:
(Պլատոն)
7. Խելամիտ թշնամիներն անխելք ընկերներից լավ են:
(Թամերլան)
8. Անգործությունն այն պահին, երբ կարելի է արդարացիորեն վարվել, վախկոտություն է նշանակում։ (Կոնֆուցիոս)
9. Երբ ճանապարհները միանման չեն, միասին պլաններ չեն կազմում:
(Կոնֆուցիոս)
10. Մարդն ունակ է իր ճանապարհը մեծագույնը դարձնել, բայց մարդուն մեծագույն ճանապարհը չի դարձնում:
(Կոնֆուցիոս)
11. Սկիզբն ամբողջի կեսից ավելին է:
(Արիստոտել)
12. Խիզախ լինել նշանակում է՝ հեռավոր համարել ամեն սարսափելի բան և մոտ՝ այն ամենը, ինչ խիզախություն է ներշնչում։
(Արիստոտել)
13. Բնավորությունը ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ հմտություն:
(Պլուտարքոս)
14. Ասում են, որ բնությունը նրա համար է յուրաքանչյուրին 2 ականջ և 1 լեզու տվել, որ մարդիկ ավելի շատ լսեն, քան խոսեն:
(Պլուտարքոս)
15. Կարեկցանքն ուրիշի դժբախտության համար տառապանքն է, նախանձը՝ ուրիշի երջանկության համար տառապանքը:
(Պլուտարքոս)
16. Բնատուր խելքը կարող է փոխարինել ցանկացած կրթության, բայց ոչ մի կրթություն չի կարող փոխարինել բնատուր խելքին:
(Արթուր Շոպենհաուեր)
17. Միայնության մեջ յուրաքանչյուրն իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա:
(Արթուր Շոպենհաուեր)
18. Պատանեկության տարիներին ձեռք բեր այն, ինչը տարիների հետ կփոխհատուցի ծերության հասցրած վնասը։
(Լեոնարդո դա Վինչի)
19. Որքան մարդը խելացի ու բարի է, այնքան շատ է նա մարդկանց մեջ նկատում բարին։ (Լորդ Չեստերֆիլդ)
20. Ուրախացիր կյանքով, վայելիր նրա յուրաքանչյուր րոպեն։ Չէ՞ որ հաճույքն ավելի շուտ է ավարտվում, քան կյանքը։
(Լորդ Չեստերֆիլդ)
8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և .(շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը):
1.
Արևի շողերը տաքացնում են Երկրի երեսը և շատ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում: Ջուր է ելնում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին էլ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը:
2.
Արևի ճառագայթները ջերմացնում են Երկրի մակերևույթը, և մեծ քանակությամբ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի մակերևույթից անտեսանելի գոլորշիներ են օդ բարձրանում: Ջուր է բարձրանում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում յուրաքանչյուր կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան սառնամանիքին անգամ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված սպիտակեղենը:
Իմ կարծիքով երկրորդ տարբերակը ավելի ճիշտ է և գրագետ։