Մայրենի

Ուժեղ կամք 04.10.2022

Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ  նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.

-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում: 

Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.

-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:

Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած: 

Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժm լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:

Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:

Այսօր առավոտյան ուսուցիչը մեդալը նրան հանձնելիս ասաց.

-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:

Բայց Ստրադին կարծես ամենևին չգոռոզացավ նման հրաշալի պարգև ստանալով, նույնիսկ չժպտաց: Մեդալը ձեռքին բռնած, իր տեղը վերադառնալուն պես, նորից գլուխն առավ բռունցքների մեջ ու սկսեց ավելի անշարժ ու կենտրոնացած, քան առաջ:

  Երբ դասերից հետ փողոց դուրս եկանք, այնտեղ իր որդուն էր սպասում նրա հայրը: Նա չէր կարծում, թե իր որդին կարող է մեդալ ստանալ, և սկզբում չէր ուզում հավատալ դրան: Բայց երբ ուսուցիչը հաստատեց, որ իրոք այդպես է, հայրը ծիծաղեց ուրախությունից և բարձրաձայն հայտարարեց.

-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:

Նրանց շուրջը բոլորը ժպտում էին, բոլորը , բացի Ստրադիից, ով մտքում արդեն պատրաստում էր դասը:

Հեղինակ՝ Էդմոնդո դե Ամիչիս 

1. Ինչպիսի տղա էր Ստրադին:

Ստրադին բարի, աշխատասեր ու նշատակասլաց տղա էր։

2. Բացատրի՛ր վերնագիրը:

Ուժեղ կամք – ուժերի ներդրումով հասնել նպատակին։

3. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն:

— Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում: 

-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:

-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:

4. Տրված բառերից ընդգծիր հատկանիշ ցույց տվող /ածական/ բառերը:

Ուժեղ, ծիծաղելի, վերարկու, կանաչ, հայր, ամենալավ, հրաշալի, ուրախություն:

5. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:

Ուժեղ – թույլ

փոքրիկ – մեծ

ամենալավ – ամենավատ

դժվար – հեշտ

ամեն ինչ – ոչինչ:

Оставьте комментарий