День: 1 октября 2022
Բնագիտության առաջդրանքներ Սեպտեմբերի 5-9
Տնային աշխատանք
- Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։
Մոմի այրվելը քիմիական նյութ չէ․
- Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
Ֆիզիկական երևույթների տարատեսակներն են մագիսական, էլեկտրական, ձայնային, լուսային և այն։
- Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։
Այսպիսի երևույթները անվանում են լուսային երևույթներ։
Բնագիտության առաջադրանք։ Սեպտեմբերի 26֊30.Այրում։
Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը քիմիական ռեակցիա է։ Այն ուղեկցվում է ջերմաստիճնի և լույսի անջատումով:
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Որպեսզի այրում տեղի ունենա պետք է նյութը տաքացնել։
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Շորը կամ ծածկոցը գցել վառվող նյութին կամ կրակմարիչով դուրս եկող փրփուրով ուղղել կրակի վրա
- Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։
Ես սկզբում կստուգեի գազը հետո կանջատեի էներգիան, կբացեի լուսամուտը որպեսզի հոտը անհետանա և չէի վառելու լուծկի որովհետև կարող է պայթում առաջանա։
Բնագիտության առաջադրանք.Սեպտեմբերի 19֊23.
Սովորել՝ Քայքայման և միացման ռեակցիաները թեման։
Պատասխանել հարցերին .
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
Այն քիմիական ռեակցիաներն են, որը մեկ բարդ նյութից վերացվում է երկու պարզ կամ բարդ նյութերի և դրանք կոչվում են քայքայման ռեակցիաներ:
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
Այն քիմիական ռեակցիաներն են, որի երկու պարզ կամ բարդ նյութերը վերացվում են մեկ բարդ նյութի, դրա համար էլ կոչվում են միացման ռեակցիաներ:
- Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
Տեղի է ունեցել քայքայման ռեակցիա:
Մայրենիի հաշվետվություն Սեպտեմբերի 1.09 — 30.09
Դասարանական աշխադանք Մայրենի 02.09.2022
Ուսումնական ամառ | Տնային աշխատանք Մայրենի 02.09.2022
Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա 08.09.2022
Ինչպես նորոգել աշխարհը 12.09.2022
Մեծ քայլերը սկսվում են փոքրից 12.09.2022
Մայրենի դասարանական աշխատանք 13.09.2022
«Արագընթաց ժամանակը» 19.09.2022
Գործնական քերականություն | Մայրենի 20.09.2022
Դասարանական աշխատանք մայրենի 22.09.2022
Գործնական քերականություն | Մայրենի 22.09.2022
Գրավոր աշխատանք մայրենի 26.09.2022
Դասարանական աշխատանք մայրենի 28.09.2022
Կոմիտաս Վարդապետ 30.09.2022
Կոմիտասի Իսկական անունը եղել է Սողոմոն Սողոմոնյան։ Նա ծնվել է 1869 թվականին Անատոլյաի քաղաքում։ Սողոմոնյանի հայրը՝ Գևորք Սողոմոնյանը կոշկակար էր և ուներ գեղեցիկ ձայն և նաև նրա մայրը ՝ Թագուհին։ Տարին չլարացած Կումիտասի մայրը մահացել էր։ 11 տարեկանում Կոմիտասը նաև կորցրել է նրա հայրիկին։ Կոմիտասը շուտով մեկնել է Էջմիածին և ընթունվել է Գևորգյան ճեմարանում։ Կոմիտասը միայն Թուրթերեն էր խոսում, բայց երգում հայրեն երգեր։ Եվ այսպիսով Նրան ընթունել են Այդ ճեմարանում, քանի որ նա գեղեցիկ ձայն ուներ։ Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
Կռունկ՝
Մաթեմատիկայի հաշվետվություն սեպտեմբերի 1 — 30
Դասարանական աշխատանք մաթեմ 05.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 07.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 08.09.2022
Դասարարանական աշխատանք մաթեմ 10.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 12.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 13.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 16.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 19.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 20.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 21.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 24.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 26.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 27.09.2022
Դասարանական աշխատանք մաթեմ 28.09.2022
Հետաքրքիր դրվագներ Կոմիտասի կյանքից 30.09.2022

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
Իմ կարծիքով Կոմիտասը շատ խելացի, բարի, համբերատար և հայրենասեր մարդ էր։
2. Բառարանի օգնությամբ բացատրի’ր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
գիրուկ-չափավոր գիրություն ունեցող
կեղծանուն-մականուն
հոդվածագիր-հոդված գրող
կարճահասակ-կարճ հասակ ունեցող
անհիշաչար-ներողամիտ
անհաճո-տհաճ