
Աղբյուրներ
~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ~
~ «Միջին դպրոցի» 6.8 դասարան ~
Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կարող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։
Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»
Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։
Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։
Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխրագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։
Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»
Հեղինակ ՝ Բրունո Ֆերեո
Առաջադրանքներ ՝
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
արոտավայր – արոտի վայր
Ո՞րն է պատմության ասելիքը, գաղափարը։
Պատմության ասելիքը, գաղափարը այն է, որ եթե մեկին նեղացնես, վաղը նա նույնպես քեզ կնեղացնի։
Լուծում
Պատ․՝ 1/6:
2.Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:
Լուծում
Պատ․՝ 1/2:
3. Հինգերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 12-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:
Լուծում
Պատ․՝ 5/3:
4. k:b=c:g համեմատության անդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:
Լուծում
Պատ․՝ 3:
5.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:
Լուծում
3 : 15 = 6 : 30
Պատ․՝ 30:
6.20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:
Լուծում
Պատ․՝ 15%:
7.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:
Լուծում
Պատ․՝ 32%:
Լուծում
2.Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:
Լուծում
3. Հինգերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 12-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:
Լուծում
4. k:b=c:g համեմատության անդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:
Լուծում
5.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:
Լուծում
3 : 15 = 6 : 9
6.20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:
Լուծում
Պատ․՝ 3/5%
7.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:
Լուծում
Պատ․՝ 32%: