1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:
Պատ․՝ 30:
2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:
Պատ․՝ 1 կգ 800 գ:
3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:
Պատ․՝ 33:
4. Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Պատ․՝ 12 սմ2:
5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:
պատ․՝ 1 — ով։
6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:
Պատ․՝ 22:53:
7. Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:
Պատ․՝ հայրիկ – 51 տարեկան, որդի – 17 տարեկան։
8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ արժե մեկ տետրը:
Պատ․՝ 175 դր։
9. Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:
Պատ․՝ 125 փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ։
10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:
Պատ․՝ 336 ծառ։