Ռուսերեն

Урок 12 || 18.10.2022

Читаем ,обсуждаем и рассказываем сказку Л.Толстого «Лев и собачка»

Тема урока : Выражение времени на русском языке

Часы и время

Домашнее задание

Который час? Пишем словами.

Десять минут пятого

Без двадцати пяти час.

Без пятнадцати пять.

Без двадцати пяти шесть.

пять минут седьмого.

пятнадцать минут двенадцатого.

Без двадцати десять.

десять минут шестого.

половина четвёртого.

Մայրենի

Երգ միստր Գրոգանի համար 18.10.2022

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։

— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։

Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։

Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.

— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։

Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։

— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։

— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։

— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։

— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։

Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։

— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։

Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։

— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։

Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։

— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։

Հոմերն անմիջապես սկսեց երգել։

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. — Արդեն քանի տարի է ուզում են ինձ թոշակի ուղարկել, — բղավեց  նա,-ուզում են իմ փոխարեն մեքենանաներ դնել:       Բազմացնողներ  և հեrագրամեքենաներ,- ասաց նա արհամարհանքով,- մեքենաներ՝ մարդկանց փոխարեն …

Վա՞տ է մարդկանց փոխարեն մեքենաներ ունենալը:  Ինչո՞ւ:

Լավ է, քանի որ դա առաջընթաց է։ Բայց նաև վատ է, քանի որ մարդը կորցնում է իր աշխատանքը։


2.Մեկնաբանեք հետևյալ հատվածը.

Նա  լռեց և ժպտաց  ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ փողոցներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ  ժամանակին  էր աշխատանքի ընդունվել:
— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,- ասաց նա,- որովհետև դու և ես դեռևս  ողջ ենք:
Հոմերն անմիջապես սկսեց երգել:

Գրոգանը ապրում էր, քանի որ չէր կորցրել իր աշխատանքը։ Իսկ Հոմերը ապրում էր, քանի որ պատերազմ չէր գնացել։


3.Ճշտեք կետադրությունը.
ճիշտ այդպես, տղաս,- ասաց  նա,- մի  մտահոգվիր, մի  վախեցիր, ճիշտ այդպեսպետք է անել:

— Ճիշտ այդպես, տղա՛ս,— ասաց նա,— մի՛ մտահոգվիր, մի՛ վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։


4. Գրի՛ր շարադրություն․
Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները։

Ես հաճախ եմ պատկերացնում մոլորակ, ուր միայն մեքենաներն են սպասարկում։ Քանի որ իմ կարծիքով, մեքենաները մարդկանց նման ավելորդ հարցեր չեն տալիս, այլ միայն կատարում են պահանջը։ Իմ մոլորակում ամեն ինչ այսպես է լինում։ գալիս եմ տուն ասում եմ դուռ բացվիր, և այն բացվում է, ուզում եմ ուտել կամ խմել ՝ մատուցվում է։ Մարդիկ ընդհամենը պատրաստում են այդ մեքենաները, կատարելագործում են նրանց, վերանորոգում են։ Իսկ մեքենաները լինում են նրանց հավատարիմ, անդավաճան և նվիրված բարեկամները։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.10.2022

239. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը.

Պատ․՝ Այո։

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

Ա)

Պատ․՝ այո։ դարձավ ե տառը։

Բ)

Պատ․՝ ոչ։

Գ)

Պատ․՝ այո։ դարձավ ժ տառը։

Դ)

Պատ․՝ այո։ դարձավ ո տառը։

Ե)

Պատ․՝ այո։ դարձավ ս տառը։

Զ)

Պատ․՝ այո։ դարձավ ո տառը։

Է)

Պատ․՝ այո։ դարձավ օ տառը։

Ը)

Պատ․՝ ոչ։

247․ Քանի՞ տոկոսն է.

ա) 50-ը 100-ի

գ) 125-ը 25-ի

ե) 300-ը 30-ի

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42 — ն ավարտվել են ոչ – ոքի արդյունքով։ Ոչ — ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

Լուծում

Պատ․՝ 35%:

251. Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7 3/5 սմ — ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 : 1000000 է։

Լուծում

7600000 սմ = 76 կմ

Պատ․՝ 76 կմ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 18.10.2022

236. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
(տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։

ա) Այո
բ) Ոչ
գ) Ոչ:

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

Ա) Ոչ

բ) Ոչ

գ) Այո

դ) Ոչ

ե) Այո

զ) Այո։

244. Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

Քառակուսին ունի չորս համաչափության առանցք։

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

Լուծում

Պատ․՝ 56 կմ։