Մայրենի

Ուսումնական աշուն․ Նախագիծ 24.10.2022 — 30.10.2022

 ,,Մարդկային կատակերգություն,,

  • Հետաքրքիր, կարևոր միտք արտահայտող հատվածներն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր։ 

Գլուխ ութերորդ. ՆԵՐԿԱ ԵՂԻՐ ՄԵՐ ՍԵՂԱՆԻՆ, ՈՎ ՏԵՐ

— Վաղը,— ապա ուղղեց իրեն,— երեկ ես տեսա գնացքը։

Հոմերը հասկացավ, թե եղբայրն ինչ էր ուզում ասել։ Նա ժպտաց, հիշելով մի ժամանակվա իր հափշտակությունը։

— Ինչպե՞ս էր,– ասաց նա։

Յուլիսիսը հիշեց.

— Մի սև մարդ կար, ինձ ողջունեց,— ասաց նա։

— Դու նրա ողջույնին պատասխանեցի՞ր,— ասաց Հոմերը։

— Առաջինը ես բարևեցի,— ասաց Յուլիսիսը,— իսկ հետո առաջինը նա բարևեց։ Հետո ես, հետո նա։ Նա երգում էր. «Այլևս մի լար, մի լար, լեդի…»։

— Ճի՞շտ։

— Նա ասաց. «Տուն եմ գնում»,— շարունակեց Յուլիսիսը և նայեց եղբորը։

Իմ կարծիքով, եղբայրներին հուզած երգը և սև մարդը պատերազմի մասին էր։ Եվ տղաներն էլ ենթագիտակցաբար ուզում էին, որ այլևս ոչ մի լեդի լաց չլիներ։

Գլուխ իններորդ. ԱՅՍ ԿՈՂՄԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐ ՃԱԳԱՐՆԵՐ ԼԻՆԵՆ

— Երեսուներեք ճագար տասնմեկ տարի ազատության մեջ են,— ասաց նա։— Նկատի ունենալով նրանց արագ աճը, դժվար է ասել, թե որքան են բազմացել։ Ո՞վ գիտե, գուցե վայրենացել են։ Չէի զարմանա, եթե ամբողջ քաղաքը հիմա ճագարներով լցված լիներ։

Իմ կարծիքով, միտքը վանդակների և ճագարների մասին էր։ Որ վանդակներ չլինեն և ազատություն լինի։

Գլուխ տասներորդ. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

«— Այս խառնարանից,— կարդաց աղջիկը,— աշխարհը թանկարժեք ժառանգություն ստացավ։ Հին կտակարանի Մովսեսի պատգամները իրենց սկզբունքների մի մասի համար պարտական են Համուրաբիի օրենքներին, որոնց շնորհիվ նա կոչվում է օրենսդիր։ Նրանց թվաբանական սիստեմից, որտեղ օգտագործում էր տասներկուսի աղյուսակը և մեզ ծանոթ տասնորդականը, մենք ժառանգեցինք ժամ կազմող վաթսուն րոպեն և շրջանակի 360 աստիճանները։ Արաբիան մեզ տվեց մեր թվանշանները, որոնք մինչև այժմ էլ կոչվում են արաբական, ի տարբերություն հռոմեական թվանշանների։ Ասորեստանցիները գտան արևի ժամացույցը։ Ժամանակակից դեղագործական խորհրդանիշներն ու Զոդիակի նշանները բաբելոնցիներից են գալիս։ Համեմատաբար վերջերս Փոքր Ասիայում կատարված պեղումները ցույց են տալիս, որ այնտեղ եղել է մի հրաշալի կայսրություն»։

Իմ կարծիքով, միտքը նրա մասին, որ պատմությունը կարևոր գիտություն է և մարդկանք չի թողնում մոռանալ կորած ժողովուրդներին և նրանց թողած ժառանգությունը։

Գլուխ տասնմեկերորդ. ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

 Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Իմ կարծիքով, այստեղ քիթը փոխաբերական իմաստով է օգտագործվում և նշվում է նրա կարևոր և վնասատու հատկությունները։

Գլուխ տասներկուերորդ. ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆ ՅԱՐԴ ԱՐԳԵԼԱՎԱԶՔԸ

Դեմոկրատական երկրում բոլոր մարդիկ հավասար պետք է լինեն։ Դրանից հետո այդ արդեն իրենք գիտեն լավը կլինեն թե վատը, ազնիվ թե անազնիվ։ Ես աշխատում եմ, որ իմ տղաներն ու աղջիկները իրենց դրսևորեն լավ գործերով և առաքինի մեծանան։ Թե արտաքինից ինչպե՞ս են երևում իմ աշակերտները, ինձ համար նշանակություն չունի։ Ես չեմ խաբվում ոչ բարեկիրթ և ոչ էլ վատ ձևերից։ Ինձ հետաքրքրում է, թե իսկապես ինչ կա այդ ձևերի տակ։ Ինձ համար կարևորը այն չէ, որ իմ աշակերտը հարուստ է, թե աղքատ, կաթոլիկ է, բողոքական, թե հրեա, սպիտակ է, սև թե դեղին, սրամիտ՝ թե բթամիտ, հանճարեղ՝ թե պարզամիտ։ Կարևորն այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, ովքեր իրենից ցածր են գտնվում, և նրանց՝ ովքեր իրենից բարձր են։ Եթե իմ աշակերտները մարդ լինեն, այդքանը բավական է։ Ես չեմ ուզում, որ նրանք նման լինեն իրար։ Ես ուզում եմ, որ իմ աշակերտներից յուրաքանչյուրն իր դեմքն ունենա։

Իմ կարծիքով ուսուցչուհին շատ լավն է։ Նրա հրաշալի մարդ է, լավ մասնագետ։ սիրում է իր աշակերտներին և ամեն – ինչ անում է, որ նրանք լավ մարդ մեծանան անկախ ամեն ինչից։

Գլուխ տասներեքերորդ. ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ

— Դատարկ բան է,— ասաց Հոմերը,— թակարդ չէ, թյուրիմացություն է։ Ի՞նչ օգուտ դրանից, երբ բռնված որսը չես կարող դուրս հանել։ Միստր Քովինգտոն,— դիմեց նա վաճառատան տիրոջը,— դուք շատ անխիղճ մարդ եք։ Դուք միստր Քրիսից քսան դոլար վերցրիք այսպիսի անպետքության համար։

— Քսան դոլարը սակագինն է,— ասաց միստր Քովինգտոնը։

Իմ կարծիքով Հոմերը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը լավ մարդ է և իրավիճակները ճիշտ է գնահատում։

Գլուխ տասնչորսերորդ. ԴԻԱՆԱ

— Ինչպէս քեզ ասեմ,— պատասխանեց նա,— օրենքը նրա համար է, որ երեխաները չաշխատեն։

— Ինչո՞ւ,— ասաց Օգին։

— Որ չհոգնեն,— ասաց Սփանգլերը,— որ կարողանան խաղալ։ Այդ օրենքը երեխաներին պաշտպանելու համար է։

— Պաշտպանելու ինչի՞ց,— հարցրեց Օգին։

— Ինչպես ասեմ,— ասաց Սփանգլերը,— պաշտպանելու ծանր աշխատանքից։ Պաշտպանելու տերերից, որոնք երեխաներին շատ են աշխատեցնում և քիչ վճարում։

— Իսկ եթե երեխան չի ուզում, որ իրեն պաշտպանեն,— ասաց Օդին,— իսկ եթե նա ուզում է աշխատել։

— Բոլոր դեպքերում օրենքը նրան կպաշապանի,— ասաց Սփանգլերը։

— Քանի՞ տարեկան պետք է լինես, որ կարողանաս ինքդ քեզ պաշտպանել, կամ էլ անես ուզածդ գործը։

— Տասնվեց տարեկան պետք է լինես հեռագրատան ցրիչ դառնալու համար,— ասաց Սփանգլերը։

Իմ կարծիքով Սփանգլերը օրնապաշտ քաղաքացի էր, հարգում ու ընդունում էր օրենքները, բայց այնքան բարի էր, որ չէր կարողանում մեռժել աղքատ ընտանիքների ազնիվ երեխաներին։

Գլուխ տասնհինգերորդ. ԱՆԿՅՈԻՆԻ ԱՂՋԻԿԸ

— Երեկ գիշեր, Թոմ,— ասաց նա,— ըմպելարանի առջև աշխատում էի, երբ ինքն իրեն մեծ բանի տեղ դնող մի տղա բղավեց վրաս. «Հեյ, հաստագլուխ մի բաժակ էլ խմիչք բեր»։ Նա զինվոր չէր։ Ինչ֊որ տեղացի էր, Իթաքայից։ Նայեցի շուրջս, ինձնից բացի ուրիշ սպասարկոը չկար։ «Հաստագլո՞ւխ։ Դու ի՞նձ հետ ես այդպես խոսում»,— ասում եմ նրան։ «Հո ես ինձ հետ չեմ խոսում, հաստագլուխ»,— պատասխանում է լակոտը։ Լավ, ի՞նչ պետք է անեի։ Չէի կարող նրան խփել, որովհետև բռնցքամարտիկ եմ եղել։ Գնացի մոտը և նրան այսպես բռնեցի։— Կորբետը մի ձեռքով բռնեց Ափանգլերի օձիքից, իսկ մյուս ձեոքը բարձր պահած, սպասեց մի պահ, որ ցասումն անցնի, հետո ասաց այն, ինչ ասել էր նախորդ գիշեր այն խմած մարդուն։

Իմ կարծիքով պանդոկի տերը, որը նախկին բռնցքամարտիկ էր, այնքան ուժեղ, ազնիվ և բարի մարդ էր, որ կարողանում էր իրեն տիրապետել հարբած ու անդաստիրակ հաճախորդներին դուրս հրավիրելուց։ Եվ անչափ բարի էր, երբ խոսքը վերաբերում էր զինվորներին։

Գլուխ տասնվեցերորդ. ՔԵԶ ՆՈՐԻՑ ՏՈԻՆ ԿՏԱՆԵՄ

—Օ քեյ,— ասաց Հոմերը և սկսեց նորից երգել, բայց այս անգամ փոքր եղբայրը երգեց մեծի հետ և մինչ նրանք երգում էին, Յուլիսիսը նորից տեսավ գնացքը, նեգրին որը հենվել էր վագոնի եզրին ու ժպտալով ձեռքով էր անում։ Դա ամենահրաշալի բաներից մեկն էր, որ երբևէ պատահել էր Յուլիսիս Մաքոլիին՝ աշխարհում ապրած նրա չորս տարվա կյանքի ընթացքում։ Նա ձեռքով արեց այդ մարդուն, և մարդը պատասխանեց նրա ողջույնին, ոչ թե մի անգամ, այլ բազմաթիվ անգամներ։ Նա այդ կհիշի իր ողջ կյանքում։

Իմ կարծիքով փոքրիկ Յուլիսիսը երջանկացավ, երբ տեսավ այդ սևամորթին։ Երևի նրան այդ մարդը հոր մասին հուշեր արթնացրեց։

Գլուխ տասնյոթերորդ. ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ

— Կինո՞,— բացականչեց Հաստլիկը ողբերգական ձայնով,— արդ, կարո՞ղ ենք մենք՝ զինվորներս, որ այսօր այստեղ ենք, իսկ վաղը գուցե մեկնած կլինենք այստեղից, ընկերակցել ձեզ՝ ամերիկացի աղջիկներիդ։ Այս գիշերն այս գիշեր է, իսկ վաղը՝ վաղն է, բայց վաղը մենք, պետք է վերադառնանք մեր զորանոցները, պետք է վերադառնանք պատերազմի զզվելի, բայց անհրաժեշտ ու սուրբ գործին՝ ոչնչացնելու համար մարդու մեջ այն մանրէն, որը ձգտում է կործանել մարդու ազատ ոգին։ Այս գիշեր մենք ձեր եղբայրներն ենք՝ հեռու քշված մեր տաք անկյուններից ու տխուր։ Այո, թեև երջանիկ ենք և հպարտ, բայց տխուր ենք, որովհետև Իթաքան մեր հայրենի հողը չէ։

Իմ կարծիքով աղջիկները հրաշալի արարք կատարեցին։ Դա զինվորների համար որոնք պետք է մեկնեին պատերազմ, մեծ նվեր էր։

Գլուխ տասնութերորդ. ՄԻՍՏՐ ԳՐՈԳԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Ես բավական երկար եմ ապրել աշխարհում,— ասաց նա,— գուցե շատ երկար։ Թույլ տուր ասել քեզ, որ պատերազմում կամ խաղաղ Ժամանակ ոչ մի բան իզուր չի կատարվում, ուր մնաց մեռնելը։— Ծերունին փոքր֊ինչ լռեց, որպեսզի մի կում ևս խմեր, ապա շարունակեց.— Մարդկությունը մի ամբողջություն է, ինչպես դու,— ասաց նա,— ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և լավը, և վատը։ Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում, բոլոր ազգերի միլիոնավոր մարդկանց մեջ։ Այո, մեր ազգի մեջ նույնպես։ Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները պայքարում են ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ։ Դրանից էլ առաջանում են պատերազմները։ Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից։ Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում։ Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են։ Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա թե անարդար, այդ նպատակին է ձգտում։— Ծերուկը մի փոքր հոգնած էր։— Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին,— հառաչեց նա։— Ոչ ոք իզուր չի մեռնում։ Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն։ Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ։

Իմ կարծիքով Վիլլի Գրոգանից հնարավոր չէ լավ բացատրել պատերազմը։

Գլուխ տասնիններորդ. ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի աշխատանք չեմ ուզում։

Իմ կարծիքով Հոմերը յուրաքանչուր հեռագիր տանելիս խոր ցավ էր ապրում։

Գլուխ քսաներորդ. ԴԱ ՁԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՉ ԹԵ ԻՄ

— Յիպի֊այ֊այ,— բղավեց Ձին,— քայլեք շան որդիներ, դա ձեր դժբախտությունն է, ոչ թե իմ։

Զինվորներն սկսեցին իրար վրայից թռչել, իրար հրել ու խենթորեն խորասուզվել մութ, անվտանգ փողոցի մեջ՝ ընդառաջ գնալով պատերազմին։

Իմ կարծիքով զինվորները շատ լավ հասկանում էին, թե ուր են գնում։ Դա էր նրանց խենթության պատճառը։

Գլուխ քսանմեկերորդ. ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՐՀ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ

— Երբեմն մտածում եմ,— շարունակեց նա,— որ աշխարհում ամեն ինչ ուրիշ ձևով պետք է լինի, աշխարհը պետք է ավելի լավը լինի, մարդիկ պետք է ավելի լավը լինեն և աշխարհի գործերը չպետք է այնպես ընթանան, ինչպես ընթանում են։

Իմ կարծիքով Հոմերը իր հասակակից տղաներից ավելի շատ էր սկսել հասկանալ կյանքը։

Ներկայացրո՛ւ քո սիրելի հերոսին։ 

Իմ սիրած հերոսը Հոմեր Մաքոլին է։ Նա բարի, ճշտախոս, սուտը չսիրող, հոգատար, աշխատասեր, զգայուն ու մի նպատակաուղղված պատանի է։ Նա ունի մեծ երազանքներ ու աննկուն կամք դրանք իրականացնելու համար։