Մայրենի

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ 17.10.2022

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։

— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։

— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։

— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։

— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է…

Կինն ընդհատեց նրան.

— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։

— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։

Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.

— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։

— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։

— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։

— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։

— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։

Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։

— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։

Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.

— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երբ տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։

Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։

Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.

— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։

Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։

— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։

 Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ու խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուր

Առաջադրանքներ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

2. Առանձնացրո՛ւ Ռոզա Սանդովալին նկարագրող, բնութագրող նախադասությունները։ 

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։

3. Ներկայացրո՛ւ Հոմերի ապրումները` հեռագիրը փոխանցելիս։ 

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

4. Ինչո՞ւ է հատվածն այդպես վերնագրված, բացատրի՛ր։ Ինքդ վերնագրի՛ր։  

Հեղինակը նկատի ունի, որ ցրչը պիտի իր գործը անի, իսկ հեռագիր ստացողները իրենց։ «Ծանր ու հոգեմաշ աշխատանք»։

5. Բացատրի՛ր հոգով դառնանալ, գժի նման սուրալ դարձվածքները։

 Հոգով դառնանալ – ապրումներից տխրել

գժի նման սուրալ – հուզմունցից չիմանալ ինչ անել։

6. Ինչո՞ւ էր կինը հետաձգում հեռագրի կարդալը։

Որովհետև նա հասկացել էր, թե ինչ հեռագիր է ստացել։ 

7. Մեկնաբանե՛ք հատվածները՝ 

Ա․ Թեև  ցրիչը  վատ  էր  զգում  իրեն,  բայց  շարժվել  չէր  կարողանում:  Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր  զզվանքի նման մի բան, բայց  միևնույն   ժամանակ մեծ կարեկցանք, կարեկցանք ոչ միայն այդ  խեղճ  կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ:

Նրա համար տհաճ էր այդ իրավիճակում հայտնվելը։ Նրա երիտասարդ հոգին ցավում էր բոլոր կորուստ ունեցող մարդկանց հետ։

Բ․ Չգիտես  ինչու, այդ բոլորից տղան  վիրավորվեց, ամբողջ   հոգով դառնացավ  և զգաց,     որ  ուզում  է  սիրտը  ետ  տալ: Նա այդ կնոջից կամ որևէ  մեկից  չէր զզվում,  բայց  այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխսլ  էր  թվում  և  տգեղ, որ ինքը վատ էր զգում  և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել:

Նրա մոտ զզվանք էր առաջացրել պատերազմը։ Եվ նա ստիպված էր իրեն մեղավոր զգալ ուրիշների սխալների պատճառով։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.10.2022

213․ Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
պատկերները իրականներից մեծ են 7 անգամ:

Պատ․՝ 1 : 7:

215․ Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։ Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է:

Լուծում

625 մ = 62500 սմ

Պատ․՝ 1250 մետր։

221․ Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

Լուծում

Պատ․՝ 42 աղջիկ։

225․ Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) x : 25 = 2 : 5,

գ) 38 : x = 19 : 5

ե) 81 : 72 = y : 36

227․ Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`

ա) 36 սմ2 —

36 = 6 x 6

Պատ․՝ 6 սմ։


գ) 1 սմ2

1 = 1 x 1

Պատ․՝ 1 սմ։

ե) 49 մմ2

49 = 7 x 7

Պատ․՝ 7 սմ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 17.10.2022

209. Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը
1 ։ 5000000 է։

Լուծում

1072 կմ = 107200000 սմ

Պատ․՝ 21 11/25 սմ։

212. Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

Լուծում

660 կմ = 66000000 սմ

Պատ․՝ 24 սմ։

214. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։
Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։

Պատ․՝ 1 : 90:

219. Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞
մանրակ էր պատրաստել բանվորը։

Լուծում

Պատ․՝ 104 մանրակ։

Մայրենի

Մայրենիի ֆլեշմոբ 6.8 17.10.2022

Բառքամոցի․․․«Պտղաբերում» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։

Պտուղ, բեմ, մուր, պատ, տաղ, մաղ, տեր, մատ, պաղ, տղա, պար, մեղր, բու, տուր, աղ, երամ, աղբ, բաղ, պատում։

Բառերը քանդվել են, վերականգնի՛ր․

Մա, տե, րե, աշ, նա, բեր, ռախ, քա, հա, լա, պատ, վա, թափ, նա, մուտ, վաք

բերքահավաք, աշնանամուտ, տերևաթափ, մառախլապատ։

Ամեն անգամ մեկ տառ փոխի’ր և հինգ քայլից  «տատ» բառից ստացի՛ր «լուր»։

Տատ – տուտ – տուր – լուր։

Գտի՛ր սխալ գրված բառերը (յուրաքանչյուր շարքում՝ երկու բառ)․

Ա) Երգել, հաքնել, դաստիրակել, հոգնել, խաբել

Բ) Ընթրիք, արդուն, հարթ, արթար, խնդիր

Ա) հաքնել, դաստիրակել – հագնել, դաստիարակել։

Բ) արդուն, արթար – արթուն, արդար։

Լրացրո՛ւ բառաշարքը (3-4 բառ)։ Պարզի՛ր, թե ինչ է նշանակում «ակն» արմատը։

Ակնոց, ակնթարթ ․․․

Ակն – աչք

Ակնոց, ակնթարթ, ակնապիշ, ակնաբուժ, ակնթարթային, ակնաբաց։

Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է։ Գտի՛ր այդ բառերը։

Ա) Մարդկային, խմբային, հարավային, տղային, աշնանային

Բ) հայրիկ, մկնիկ, դստրիկ, մատիկ, մարդիկ

Ա) տղային, Բ) մարդիկ։

Աշնանային երկու քառատողերը խառնվել են, փորձի՛ր վերակագնել․

Աշնանամուտի ջրերը բարակ,
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Նորից մասուր են բերում սարերից, Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ,
Ալ-կարմիր հուր են բերում սարերից,
Չէ, երևի ձյուն է գալու,

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու։

Գտի՛ր և կողք կողքի գրի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։ Մարմանդ գետից վախեցիր։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: – Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։

Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ – Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։

Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: – Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ – Մարմանդ գետից վախեցիր։

Հատվածը գրաբարից աշխարհաբար փոխադրի՛ր․

Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:

Սկզբում Աստված արարեց երկինքն ու երկիրը։ Եվ երկիրը աներևույթ և ամայի էր․ և խաղալ էր նրա վրա։ եՎ Աստծո հոգին շրջեց ջրերի վրա։ Եվ Աստված ասաց ՝ եղիր լույս․ և լույս եղավ։ Եվ Աստված օրհնեց լույսը, քանի որ այն բարի էր։

Ստեղծագործի՛ր «Նորից աշուն է» վերնագրով․․

«Նորից աշուն է»

Նորից աշուն է,
Նորից անձրև,
Ամենուր գույներ
Ու տերևներ,
Արևը թույլ է,
Չի տաքացնում,
Բայց մեկ է,
Աշունը գունեղ է
Ու սիրում։