Մայրենի

Ահմեդի ուղտը 12.10.2022

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնեբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:
Ավետիք Իսահակյան

Առաջադրանքներ ՝

1. Գրիր տրված բառերի բացատրությունը:

Սաստիկ — խիստ, շատ

կիզիչ – այրողական

գուռ – ջրավազան,

չորս դին – շուրջ

ման կուգամ – փնտրել

2. Հեքիաթից դուրս գրիր բարբառային բառեր և փոխարինիր գրական հայերենով:

պատառ — պատառ – կտոր – կտոր

չորս դին – շուրջ

ժաժ տալ – շարժել

երթամ տուն – գնամ տուն։

կուգամ — կգամ

գոցել-փակել

3. Քո կարծիքով որն է այս հեքիաթի ասելիքը:

Այս հեքիաթի ասելիքը այն է, որ եթե դու մեկին օգնես, նա նույպես քեզ կօգնի։

4. Ինչո՞ւ է վերնագրված  ,,Ահմեդի ուղտը,, , նոր վերնագիր մտածիր:

,,Ահմեդի երազը,,

5. Հեքիաթի ասելիքին համապատասխան առած-ասացվածք գտիր:

Լավություն արա ու ջուրը գցի։

Без рубрики

Հին Եգիպտոս 12.10.2022

Հարցեր

• Ովքե՞ր էին փարավոնները։

Եգիպտական արքաները:


• Մի քանի նախադասությամբ ներկայացրու Ռամզես ll-ի գահակալման տարիները։

Նա խաղաղությաբ պայմանագիր կապեց


• Ի՞նչ գիտեք եգիպտական մշակույթի մասին։

Նրանք փարավոնին հարգում էին ինչպես աստծու։


• Ինչու՞ է հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել Նեղոսի պարգև։

Որովհետև նրանց առաջին գյուղերը եղել են նեղոսի ափին:

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 21-24

Հին աշխարհի երկրներ. Եգիպտոս

Հին Եգիպտոսի արվեստը (տեսաֆիլմ)

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12.10.2022

205. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3 սմ-ի

3 x 5000 = 15000
Պատ.՝ 15000 սմ:

գ) 10 սմ-ի

10 x 5000 = 50000
Պատ.՝ 50000 սմ:

ե) 8 1/5 սմ-ի

Պատ․՝ 41000 սմ։

208․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է՝

բ) 2 կմ-ի

2 կմ = 200000 սմ
200000 : 8 = 25000
Պատ.՝ 1 : 25000։

դ) 124 կմ-ի

124 կմ = 12400000 սմ
12400000 : 8 = 15500000
Պատ.՝ 1 : 15500000։

զ) 1400 կմ-ի

1400 կմ = 140000000 սմ
140000000 : 8 = 17500000
Պատ.՝ 1 : 17500000։

210. Քարտեզի վրա եղած 5 2/5 սմ երկարությամբ հատվածին տեղանքում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։ Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։

Լուծում

1․ 5 × 5 + 2 = 27 կմ
2. 27 կմ = 2700000 սմ
3. 2700000 : 27 = 100000
4. 100000 = 1 : 100000

Պատ․՛ 1 ։ 100000։

218․ Համեմատե՛ք․

ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը,

գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը։

Պատ․՝ հավասար են։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 12.10.2022

204. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 1 4/5 սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը:

Լուծում

18000000 սմ = 180 կմ
Պատ.՝ 180 կմ:

205. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

բ) 1/2 սմ-ի,

Պատ.՝ 2500 սմ:

դ) 1 1/2 սմ-ի,

Պատ․՝ 7500 սմ։

զ) 3 9/10 սմ-ի

Պատ․՝ 19500 սմ։

208․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`

ա) 8 կմ-ի

8 կմ = 80000000 սմ
80000000 : 8 = 10000000
Պատ.՝ 1 : 10000000։

գ) 120 կմ-ի

120 կմ = 12000000 սմ
12000000 : 8 = 1500000
Պատ.՝ 1 : 1500000։

ե) 1840 կմ-ի

1840 կմ = 184000000 սմ
184000000 : 8 = 23000000
Պատ.՝ 1 : 23000000։

209. Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։

Լուծում

1072 կմ = 107200000 սմ

Պատ․՝ 536/25 սմ։

Իսպաներեն

Español 11.10.2022

Del Rodero página 14 ejercicio 3 leer y traducir

3 Lee y escucha.

El español es una lengua muy importante internacionalmente. Es la lengua oficial de Epaña, Mexico, los paises de America del Sur. Es la tercera lengua mas hablada del mundo, pues la hablan mas de 350 milliones de personas. En Estados Unidos es el segundo idioma, donde se usa frecuentemente en la radio y la television. El español tambien se llama «castellano» porque nacio en castilla, ed el centro de España.

Իսպաներենը շատ կարևոր լեզու է միջազգայնորեն: Այն Իսպանիայի, Մեքսիկայի, Հարավային Ամերիկայի երկրների պաշտոնական լեզուն է։ Այն աշխարհում երրորդ ամենաշատ խոսվող լեզուն է, քանի որ ավելի քան 350 միլիոն մարդ խոսում է այն: Միացյալ Նահանգներում այն ​​երկրորդ լեզուն է, որտեղ այն հաճախ օգտագործվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ: Իսպաներենը կոչվում է նաև «կաստիլերեն», քանի որ այն ծնվել է Կաստիլիայում, այսինքն՝ Իսպանիայի կենտրոնում։

Del Rodero página 16 ejercicio 1

  1. Completa las frases con la forma correspondiente del verbo ser.

Mi amigo y yo somos españoles.

1. ¿De donde sois vosotros?

2. Gabriela y su familia son argentinos.

3. Este chico es mi vecino.

4. Yo soy enfermera.

5. Alfonso y yo somos de Madrid.

6. Vosotros sois los primeros de la lista.

Del Rodero página 16 ejercicio 3

3. Completa la tabla con el plural de estos nombres.

Del Rodero página 16 ejercicio 4

4. Forma el plural de los siguientes grupos de palabras.

El coche viejo

los choches viejos

1. El profesor alto

Los profesores altos

2. La pizarra verde

Las pizarras verdes

3. La mano grande

Las manos grandes

4. La niña pequeña

Las niñas pequeñas

5.La caja fuerte

Las cajas fuertes

6.El ordenador nuevo

Los ordenadores nuevos.