Մայրենի

Ավ․ Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ» 31.10.2022

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվաղուն աչքերը գոցում:

  1. Ո՞րն է այս առակի ասելիքը:

Այս առակի ասելիքը այն է, որ մարդու պաշտոնով կամ գրաված դիրքով չի որոշվում նրա մեծությունը։

  1. Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
ԴերվիշՔաղաքապետ
ԽելացիԱնհասկացող
ԲարիՉար
աղքատհարուստ

  1. Ինչպես էին ընդունում քաղաքապետի շքախմբին հասարակ մարդիկ:

Հասարակ մարդիկ քաղաքապետին ուդունում էին մեծարանքով։

  1. Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դերվիշ – մահմեդականների թափառական կրոնավոր:

  1. Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Ինձ այս ֆիլմից դուր եկավ Մհեր Մկրտչյանի խաղը։

  1. Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:

Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս։

  1. Գրի՛ր տեքստի ընդգծված բառերի հոմանիշները։

խոնարհ – hեզ

ցնցոտի – հնոտի

Դերվիշ – թափառական կրոնավոր:

Շքեխումբ – թափոր

մեկնվել – պառկել

անվրդով – անխռով

նվաղուն — ուշաթափ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 31.10.2022

286. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Ժամը`024681012141618202224
Ջերմաստիճանը`15128761011131620181411


Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
գրաֆիկը.

288. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.


ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։

Պատ․՝ 7 ժամ։


բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։

Պատ․՝ 2 ժամում։


գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

Լուծում

120 : 2 = 60 (կմ/ժ)

Պատ․՝ 60 կմ/ժ։


դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

Լուծում

210 : 2 = 105 կմ/ժ

Պատ․՝ 105 կմ/ժ:


ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

Պատ․՝ 4 ժ։

291. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններկարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է
փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):

y126432 2/521 5/71 1/21 1/31 1/51 1/111
x1/211 1/222 1/233 1/244 1/255 1/26

Կառուցե՛ք այս կախման գրաֆիկը:

296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ
կստանան 54 տ հանքաքարից։

Պատ․՝ 30 տ։

298. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է
դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

Պատ․՝ 3825 դրամ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 31.10.2022

285. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
կերպ.

Տարիքը՝ տարիներով1234567
Հասակը՝ սանտիմետրերով7585909598105112


Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

287. 35-րդ նկարում պատկերված է մեքենայի շարժման գրաֆիկը.
Գրաֆիկով որոշե՛ք՝


ա) քանի կիլոմետր է անցել մեքենան 5 ժամում,

Լուծում

  1. 120 : 2 = 60 կմ/ժ
  2. 60 x 5 = 300 կմ

Պատ՝ 300 կմ:


բ) շարժման սկզբնակետից ինչ հեռավորության վրա է գտնվել մեքենան 1 ժ անց, 2 1/2 ժ անց,

Լուծում

1) 1 x 60 = 60 կմ

2) 2 1/2 x 60 = 150 կմ

Պատ՝1 ժամ անց — 60 կմ, 2 1/2 ժամ անց — 150 կմ


գ) որքան ժամանակում է մեքենան
անցել 90 կմ։

Լուծում

Պատ․՝ 1 1/2 ժ։

292. Խանութը կոնֆետ է ստացել, որի 1 կգ-ն արժե 2000 դրամ: Առաջին
օրն այդ կոնֆետից վաճառվել է 7 կգ, երկրորդ օրը10 կգ, երրորդ օրը 6 կգ, չորրորդ օրը` 5 կգ: Որոշե՛ք, թե կոնֆետների վաճառքից
ի՞նչ գումար է ստացվել առաջին օրը, առաջին երկու օրում, առաջին երեք օրում, չորս օրում: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:

Լուծում

Օր․1234
Վաճ․ (դրամ)14000340004600056000

  1. 7 x 2000 = 14000
  2. (7 + 10) x 2000 = 34000
  3. (7 + 10 + 6) x 2000 = 46000
  4. (7 + 10 + 6 + 5) x 2000 = 560000