Մայրենի

Ուսումնական ամառ | Տնային աշխատանք Մայրենի 02.09.2022

,,Ուսումնական ամառ,, — նախագիծ

Հետաքրքիր տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացնել ամառային օրերը՝ ճամփորդություններ, ընթերցանություն, նոր գիտելիքներ, ձեռքբերած հմտություններ, նոր մարդիկ, այլ․․․․ 

,,Իմ ամառը,,

Այսօր ես կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ ամառը: Ես ամառը անցկացրել եմ իմ մեծ քրոջ հետ։ Նա Կիպրոսից էր եկել ։ Մենք նոր ընկերներ էինք ձեռք բերել բակում , որոնք նույնպես արտերկրից էին եկել և ամբողջ օրը միասին խաղեր էինք խաղում; Նաև մեծ եղբայրս էր եկել իր քրոջ հետ։ նրանք Ռուսաստանից էին եկել, և մենք զվարճանում էինք իրար հետ ։ Միասին գնացել ենք լողավազան: Լողավազանը մեծ էր, և մենք այնտեղ խաղեր էինք խաղում։ Այնուհետև իմ պարի ընկերուհու ծննդյան օրն էր, և նա լողավազանում էր նշել։ Ես հրավիրված էի նրա ծննդյան օրվան, և մենք լողացինք մեծ լողավազանում։ Շատ ուրախ էր այնտեղ։ Մենք նաև այս ամառ գնացել ենք Երևան պարկ և մեծ բավականությում ենք ստացել այնտեղ՝ կարծես հեքիաթում լինեի։ Երբ քույրիկներս և եղբայրս մեկնեցին, Հայաստանից, ես շատ տխրեցի։ Ափսո՜ս ․ որ ամառը այսքան շուտ անցավ։ Ամառը լի է ուրախ պահերով, և այդ պադճառով ամառն իմ ամենասիրելի եղանակներից է։

Оставьте комментарий