90. Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։
Լուծում
13 : 1352 = 2 : x
Պատ․՝ 208 գրամ։
91. Լուծե՛ք խնդիրը` համեմատություն կազմելով.
բ) Հետիոտնը անցնում է 12 կմ` քայլելով 4 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր կանցնի նա նույն ժամանակում, եթե քայլի 4 1/2 կմ/ժ արագությամբ:
Լուծում
12 : x = 4 : 4 1/2
Պատ․՝ 13 1/2 կիլոմետր։
100. Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի 4/3 -ը։ Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար:
89. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։
Լուծում
8 : 2500 = 12 : x
Պատ․՝ 3750 ժ։
91. Լուծե՛ք խնդիրը համեմատություն կազմելով.
ա) Հետիոտնը 2 1/2 ժամում անցել է 10 կմ: Նույն արագությամբ քայլելով նա քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում:
Լուծում
2 1/2 : 10 = 4 : x
Պատ․՝ 16 կմ։
99. Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար արկղերում։
Լուծում
1) 4 + 3 = 7 (կգ)
2) 7 x 5 = 35 (կգ)
3) 35 x 2 = 70 (կգ)
Պատ․՝ 70 կիլոգրամ նարինջ։
101. Երկու արհեստանոցներ 1 ամսում պիտի որոշակի քանակով մանրակներ պատրաստեին։ Առաջին արհեստանոցը կատարեց աշխատանքի 3/4 -ը, իսկ երկրորդը՝ առաջինից 3 անգամ պակաս։ Կարողացա՞ն արդյոք արհեստանոցները ժամանակին կատարել նախատեսված աշխատանքը:
Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երբ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։
Առաջադրանքներ՝
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր։
խորտիկ – ուտեստ
գովաբանել – գովել
վահան – ասպար։
2. Շարադրի՛ր մտքերդ ընկերության մասին։ 6-8 նախադասություն։
Ընկերությունն իմ պատկերացմամբ
Իմ կարծիքով ընկերությունը կախված չէ նրանից, թե ընկերդ ինչ դիրք է զբաղեցնում և ինչ կարողության տեր է։ Իսկական ընկերը նա է, ում հետ կարող ես սրտալից զրույց վարել և չունենալ գաղտնիքներ։ Ում կարող ես պատմել քեզ հուզող ամեն ինչի մասին և չվախենալ, որ քո գաղտնիքները կտարածվեն։ Ով կարող է քեզ ճիշտ խորհուրդ տալ։ Իսկական ընկերը պետք է պատրաստ լինի օգնության հասնել և օգնել անգամ կյանքի գնով։ Իսկական ընկերը կուրախանա քո ուրախությամբ և կտխրի քո տխրությամբ։ Իսկական ընկերը օգնության է հասնում անշահախնդրորեն և ոչնչի ակնկալիք չունի։ Սակայն իսկական ընկեր ունենալու համար դու ևս պետք է լինես իսկական ընկեր։