Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ II մակարդակ 29.09.2022

1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:

Պատ․՝ B և C։

2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:

Պատ․՝ 190:

3. Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը

Պատ․՝ Արեգ – 2 գիրք Ռաֆայել – 6 գիրք։

4. Ռոբոտ-խաղալիքը ամեն քայլի կարող է շարժվել 3 մետր աջ կամ 5 մետր ձախ: Ամենաքիչը քանի՞ քայլով ռոբոտ-խաղալիքը կարող է տեղաշարժվել ուղիղ 19 մետր աջ:

Պատ․՝ 9 քայր։

5.Մարինեն ունի 60 կարմիր, 75 կանաչ և 45  նարնջագույն խորանարդ։ Նա  այդ խորանարդները  շարքերով շարեց այնպես, որ յուրաքանչյուր շարքում եղավ միևնույն գույնի խորանարդ և բոլոր շարքերի խորանարդների քանակները եղան իրար հավասար։Մարինեն ամենաքիչը քանի՞ շարք ստացավ:

Պատ․՝ 12 շարք։

6.Արամը  թղթից կտրեց 3×4 չափի երեք ուղղանկյուն և դրեց վանդակավոր թղթի վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:  Քանի՞ վանդակ ծածկվեց միայն երկու ուղղանկյուններով:

Պատ․՝ 15:

7. Աշոտն իր ծննդյան օրն ասաց, որ  10 տարի հետո  կկարողանա ասել, որ 20 տարի առաջ 30 տարեկան էր: Քանի՞ տարեկան է հիմա Աշոտը:

Պատ․՝ 40 տարեկան։

8. Անին համարակալված պատկերներից ընտրեց երկու պատկեր և ստացավ աջ կողմի պատկերը: Ո՞ր համարի պատկերները նա  ընտրեց:

Պատ․՝ 1 և 4:

9.Վարդանը ամեն օր գրառում է այդ օրվա թիվը և ամիսը ու հաշվում ստացված թվանշանների արտադրյալը։ Օրինակ՝ սեպտեմբերի 28-ը նա գրում է 28.09 և հաշվում է արտադրյալը՝ 2⋅8⋅0⋅9=0: Ի՞նչ մեծագույն արտադրյալ նա կարող է ստանալ։

Պատ․՝ 36:

10. 1234 թվի մեջ հարևան թվանշաններով ստացվում  են հետևյալ երկնիշ թվերը՝  12, 23, 34: Քանի՞ նիշ ունի այն ամենափոքր թիվը, որում հարևան թվանշաններով կազմված երկնիշ  թվերից կարող են հանդիպել  11-ից մինչև 15-ը բոլոր թվերը:

Պատ․՝ 9 նիշ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ I մակարդակ 29.09.2022

1. Երեք կարմիր և մեկ սև ուլունքները  քանի՞ ձևով կարող ենք թելի վրա շարել:

Պատ․՝ 4։

2. Ոզնին և սկյուռը  ձմեռվա համար սունկ էին հավաքում, ընդ որում, ամեն մեկն իր պարանի վրայից (տե՛ս նկարը):  Յուրաքանչյուրը քանի՞ սունկ հավաքեց:

Պատ․՝ Ոզնի – 8, սկյուռիկ – 10:

3.Արմանը ճիշտ լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի համար նրանք ստացան նույն քանակի կոնֆետներ: Երեխաները միասին հավաքեցին 20 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

Պատ․՝ Արման – 4 կոնֆետ, Հայկ – 6 կոնֆետ, Լիլի – 10 կոնֆետ:

4. Ստեփանը 10, 7, 9, 3, 13, 5, 15 թվերը դասավորեց  աճման կարգով։ Ո՞ր թիվը եղավ մեջտեղում:

Պատ․՝ 9:

5. Քանի՞ տարբեր թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որ ստացված  երկնիշ թիվը մեծ լինի 43-ից:

Պատ․՝ 6 տարբեր թվանշան։

6. Արշավի ժամանակ Թեղենիս լեռ բարձրացան երկու անգամ ավելի շատ սովորող, քան Արտենի լեռ: Երբ 8 սովորող էլ միացավ Արտենի լեռ բարձրացողներին, բարձունք հաղթահարողների թիվը հավասարվեց: Քանի՞ սովորող է բարձրացել Թեղենիս:

Պատ․՝ 16 սովորող։

7. Վեց շրջան շարված է եռանկյունու տեսքով (տե՛ս նկարը)։  Նվազագույնը քանի՞ շրջան պետք է տեղաշարժել, որ ստացվի  աջ կողմի նկարը:

Պատ․՝ 2 շրջան:

8. Կարմիր, ոսկեգույն, կանաչ ձկները  լողում էին երեք տարբեր ջրավազաններում: Կարմիր ձուկը  լողում էր ո՛չ շրջանաձև, ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ոսկեգույն ձուկը  լողում էր ո՛չ քառակուսի , ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ո՞ր ջրավազանում էր լողում կանաչ ձուկը:

Պատ․՝ Եռանկյունաձև։

9. Կարենը 4 խնձոր ավելի ունի, քան Նանեն: Կարենը  քանի՞ խնձոր պետք է տա Նանեին, որպեսզի ունենան հավասար քանակությամբ խնձորներ:

Պատ․՝ 2:

10. Նարեն ամեն օր  ուտում է երեք անգամ: Քանի՞ անգամ  նա կուտի երկու շաբաթվա ընթացքում: 

Պատ․՝ 42 անգամ։

Մայրենի

Առակ 29.09.2022

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզոց, Դզզոց,

Եկաւ

Նստաւ

Ճակտին վըրան.

Բացավ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկավ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց.

Կըծեց, ծակեց, 

Թույնը թափեց

Նշան դրավ,

Ելավ, թռավ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս, 

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին 

Դու ի՞նչ ունես:

-Այդ  պարտքս է

Բայց ինձ լսե՝

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:

Մոծակը խորամանկ, փոքրիկ խայթող է։

2. Բացատրի՛ր այս տողերը՝ 

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից:

Զգուշացնում է, որ մենք չխաբնվենք մոծակի փոքր չափից, և հիշենք որ մոծակը կծում է։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք չէ դիմացիցնին գնահատել ուստ արտաքինի։

4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստեր Կոմիտասի մասին,  ներկայացնել բլոգում։ Պատրաստ լինել բանավոր դասարանում ներկայացնել։ 

Կոմիտասի իրական անունը  Սողոմոն Սողոմոնյան է :Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր:  Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։Կոմիտասի երգերից ես գիտեմ ՝ Կռունկը, Դլե յամանը, Ծիծեռնակը,Կաքավի գովքը, Գացեք տեսեք:Ամենից շատ ես սիրում եմ  Կռունկ երգը ՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Այն լսելիս ,ես միշտ փշաքաղվում եմ, քանի որ անհնարին է անտարբեր լսել այդչափ հուզիչ կատարումը: