Մայրենի

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա 08.09.2022

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

անասելի – որ չի կարելի ասել՝ աննկարագրելի

արմատախիլ – արմատից՝ արմատով խլած՝ պոկած

վարժեցված – տևական ու կանոնավոր պարապմունքներով՝ աշխատանքով ու վարժություններով մի բանի հմտացնել:

ակնհայտ – ակներև, բացահայտ

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Ցանկացած անհաջող փորձից հետո չպետք է հուսահատվել, այլ պետք է ավելի ոգևորված նոր փորձ անել։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ մենք մեզ երբեք չպետք է ներշնչենք, որ ինչ-որ բան չենք կարող անել։ 

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ ․․Կկարողանա՞մ,, ։ 

Կկարողանամ։ Յուրաքանչյուր ոք, ով ունի հաղթական ոգի, սկսածը ավարտելու կամք և անընդհատ փորձելու համբերություն, ապա հաջողությունը չի ուշանա։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 08.09.2022

34. Ինչի՞ է հավասար աստիճանի թեքությունը (բարձրության հարաբերությունը խորությանը), եթե նրա բարձրությունը 18 սմ է, խորությունը` 30 սմ:

Լուծում

18/30 = 3/5

Պատ․՝ 3/5 — աստիճանի թեքություն։

41. Գտե՛ք 5/7 -ի հավասար մի կոտորակ, որի համարիչի և հայտարարի
գումարը հավասար լինի 36-ի։

Լուծում

Պատ․՝ 15/21:

49. Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել
գերանը 6 մասի բաժանելու համար:

Լուծում

1)6 — 1 = 5

2) 5 x 50 = 250 (դր)

Պատ․՝ 250 դրամ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 08.09.2022

32. Մեկ աշխատանքային օրում, որը տևում է 8 ժ, խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

Լուծում

384 : 8 = 48

Պատ․՝ 48 մանրակ 1 ժամում։

38. Երկու մարդ թեյ են խմում։ Առաջինը 3 գդալ շաքարավազ է լցրել լիքը բաժակի մեջ, իսկ երկրորդը 2 գդալ՝ 3/4 -ով լի բաժակի մեջ։ Նրանցից որի՞ թեյն է ավելի քաղցր։

Լուծում

1) 3 : 1 = 3

2)

3)

Պատ․՝ I — ի թեյը ավելի քաղցր է քան II — ինը։

44. Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ
երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։
Գտե՛ք այդ թվերը:

Լուծում

1) 364 — 99 = 265

2) 1 + 4 = 5 (մաս)

3) 265 : 5 = 53 — II թիվ

4) 53 x 4 = 212 — III թիվ

Ստ․՝ 212 + 99 + 53 = 364

Պատ․՝ I — 99, II — 53, III — 212:

48. Երկու մեքենաներ միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան
երկու քաղաքներից և 3 1/4 ժ հետո հանդիպեցին։ Մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ էր, իսկ մյուսինը՝ 40 կմ/ժ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։

Լուծում

1) 60 + 40 = 100 (կմ/ժ)

2)

Պատ․՝ 325 կիլոմետր։