Մայրենի

Ոստրեն և մուկը 06.09.2022

Ոստրեն և մուկը

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 

ոստրե — ծովային ուտելի անատամ:

խրճիթ — տնակ

կործանում – անկում

ջղաձիգ  – նյարդային

զննել – ուշադրությամբ նայել

գործը գլուխ բերել – ավարտին հասցնել

ոգեշնչված – ոգևորված

բարձրաձայն – բարձր ձայնով։

2. Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

Առակի ասելիքը այն է, որ ուրիշին վատ ցանկացողը կհատնվի նույն վիճակում, եթե ուշադիր չլինի։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.09.2022

6. Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակել այն որևէ լատիներեն
տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

բ) այդ թվի կեսը,

a : 2

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,

a + 5

Կատարել հաշվումները, եթե a = 3.

բ) 27 ։ a + 96 ։ a = 41

27 : 3 + 96 : 3 = 41

27 : 3 = 9

96 : 3 = 32

32 + 9 = 41

դ) (6 ⋅ a + 3) ⋅ a = 63

(6 x 3 + 3) x 3 = 63

6 x 3 = 18

18 + 3 = 21

21 x 3 = 63

զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4 = 27

3 x 2 + 3 x 3 + 3 x 4 = 27

3 x 2 = 6

3 x 3 = 9

3 x 4 = 12

6 + 9 + 12 = 27

19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան
մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը:

Լուծում

1) 12 + 4 = 16 (կմ)

2) 16 x 2 = 32 (կմ)

3) 32 + 2 = 34 (կմ) – ճանապարհի կեսը

4) 34 x 2 = 68 կմ – ամբողջ ճանապարհ

Պատ․՝ ամբողջ ճանապարհ – 68 կիլոմետր։

22. A, B, C, D կետերը գտնվում են մի ուղղի վրա
այն հաջորդականությամբ, որով նշված են։
|AB| = 4 սմ, |BC| = 8 սմ, |CD| = 6 սմ։ Գտե՛ք AC և BD
հատվածների միջնակետերի հեռավորությունը։

Լուծում

1) 8 + 4 = 12 (սմ)

2) 12 : 2 = 6 (սմ)

3) 8 + 6 = 14 (սմ)

4) 14 : 2 = 7 (սմ)

5) 7 + 6 = 13 (սմ)

6) 4 + 8 + 6 = 18 (սմ)

7) 18 — 13 = 5 (սմ) — միջնակետերի հեռավորությունը

Պատ․՝ 5 սմ — միջնակետերի հեռավորությունը։

Без рубрики

Դասարանական աշխատանք մաթեմ 06.09.2022

6. Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակել այն որևէ լատիներեն
տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,

K x 2

գ) այդ թվի երկու երրորդը,

K x 2/3

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:

K — 10

9. Կատարել հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386 = 395

3 x 3 + 386 = 395

3 x 3 = 9

9 + 386 = 395

գ) (17 – a) ⋅ 3 = 42

(17 — 3) x 3 = 42

17 — 3 = 14

14 x 3 =42

ե) (78 ։ a + 99 ։ a) ⋅ 5 =295

(78 : 3 + 99 : 3) x 5 = 295

78 : 3 = 26

99 : 3 = 33

26 + 33 = 59

59 x 5 = 295

20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB
հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի
երկարությունից։

Պատ․՝ 2 անգամ։

Մայրենի

Դեղձենին 05.09.2022

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով այս առակի ասելիքը այն է, որ չի կարելի նախանձել ուրիշին։

2.      Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

Դեղձենին այնքան էր նախանձում, որ չլսեց նույնիստ բարի սալորենու խորհուրդը։ Նախանձը նրան կուրացրել էր։

3.      Ընդգծված բառերը բացատրի՛ր:

շռայլ – առատաձեռն

անխոհ – անմիտ

ջանալ – աշխատել

կենարար – կյանք տվող՝ ստեղծող,

անվրդով – հանգիստ

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Ուրիշի եղածին աչք դնելու փոխարեն, քո ունեցածով բավարարվի և գնահատիր։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։