Ինչպես մարդու աճը ու զարգացումը կատարվում է դանդաղ, այդպես էլ մեր մեծ ցանկությունների կատարումը սկսվում է փոքր քայլերից։ Դպրոցում սովորեցնում են շատ առարկաներ։ Բայց մենք գտնում ենք մեզ հոգեհարազատը։ Եվ սկսում ենք փոքր քայլեր անել դեպի մեր ցանկությունը։ Լավ սովորում ենք այդ առարկան կամ առարկաները։ Ուսումնասիրում ենք լրացուցիչ նյութեր։ Ծանոթանում ենք ուրիշ մեծանուն մասնագետների անցած ուղուն։ Հետո գնում ենք համալսարան՝ մասնագիտական կրթություն ստանալու։ Ապա ամբողջ կյանքում միշտ զարգանում ենք մեզ ցանկալի արդյունքը ստանալու համար։ Եվ այդ փոքրիկ քայլերը մեզ մոտեցնում են մեր ցանկալի նպատակակետին։
День: 12 сентября 2022
Ինչպես նորոգել աշխարհը 12.09.2022
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես
Առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր գիտնականին։
մտազբաղ, աշխատանքով տարված և շրջահայաց։
2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։
Նա այնտեղ փնտրում էր իրեն հուզող հարցերի պատասխանները։
3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Ստեղծագործության ասելիքը՝ գաղափարը այն է, որ ուշադիր և դիտողունակ մարդը կլուծի ցանկացած խնդիր։
4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10 նախադասություն։
Ես կսկսեի նրանից, որ մաքուր պահենք բնությունը։ Որ մարդիկ չունենան վատ կախվածություններ։ Որ աշխարում պատերազմ չլինի։ Որ վերանան մահաբեր վարակիչ հիվանդությունները։ Որ մաքուր պահենք մթնոլորտը։ Որ երեխաները ունենան երջանիկ մանկություն։ Որ չլինեն հարուստներ և աղքատներ։ Որ բարությունը իշխի մարդկանց։
Մաթեմատիկա 12.09.2022
63. Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների արտադրյալը 30 է
6 : 3 = 10 : 5
6 : 2 = 15 : 5
6 : 1 = 30 : 5
64. Գտե՛ք տառի թվային արժեքը.
բ)

դ)

զ)

ը)

68. Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների
զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը
Լուծում
35 կգ = 35000 գ
10 կգ = 10000 գ
35 : 10 = 35000 : 10000
Պատ․՝ 35 : 10 = 35000 : 10000:
74. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա
ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52
ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34,
չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից
ամեն մեկում:
Լուծում
1) 52 + 43 + 34 + 30 = 159 (կգ)
2) 159 — 100 = 59 (կգ) – II, III, IV
3) 43 + 34 = 77 (կգ)
4) 77 — 59 = 18 (կգ) – III
5) 43 — 18 = 25 (կգ) – II
6) 34 — 18 = 16 (կգ) — IV
7) 30 — 16 = 14 (կգ) — V
8) 52 — 25 = 27 (կգ) — I
Պատ․՝ I — 27 կգ, II — 25 կգ, III — 18 կգ, IV — 16 կգ, V — 14 կգ:
77. Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6
ժամում, իսկ մյուսը 12 ժամում։ Քանի՞ ժամում հաստոցներն այն նույն քանակով մանրակներ կպատրաստեն՝ աշխատելով միաժամանակ։
Լուծում
1) 720 : 6 = 120 մանրակ – 1 ժամ – I հաստոց
2) 720 : 12 = 60 մանրակ – 1 ժամ – II հաստոց
3) 120 + 60 = 180 մանրակ – 1 ժամում – միասին
4) 720 : 180 = 4 ժամ
Պատ․՝ 4 ժամ – միասին։
Դասարանական աշխատանք մաթեմ 12.09.2022
62. Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների
արտադրյալը հավասար է 16-ի։
2 : 4 = 4 : 8
4 : 8 = 2 : 4
4 : 16 = 1 : 4
- Գտե՛ք տառի թվային արժեքը.
ա) x/4 = 3/5,

գ) 19/3 = y/18

ե) 2 ։ b = 7 ։ 5,

է)

67. Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
Լուշում
10 սմ = 100 մմ
25 սմ = 250 մմ
10 : 25 = 100 : 250
Պատ․՝ 10 : 25 = 100 : 250
71. Տրված են երկու շրջանագծեր՝ O և O՛ կենտրոններով և համապատասխանաբար 56 սմ և 72 սմս շառավիղներով։ Գտե՛ք AOBO՛ քառանկյան պարագիծը։
Լուծում
1) 2 x 56 = 112 (սմ)
2) 2 x 72 = 144 (սմ)
3) 112 + 144 = 256 (սմ)
Պատ․՝ 256 սանտիմետր — AOBO’ Քառանկյան պարագիծ։