Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 07.09.2022

28. Գտե՛ք հարաբերությունը.
ա) 3-ի և 5-ի

3 : 5

գ) 4/3 -ի և 8-ի

ե) 9/5 -ի և 3/20 -ի

  1. Գտե՛ք հարաբերությունը.
    ա) 300-ի և 20-ի

300 : 20

գ) 5/4 -ի և 2/3 -ի

ե) 37/100 -ի և 1/2 -ի

31. 50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝
123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։

Լուծում

  1. 75000 : 50 = 1500 դր – 1 կգ կարմիր ներկ
  2. 123250 : 50 = 1450 դր – 1 կգ սպիտակ ներկ

Պատ․՝ Կարմիր ներկը ավելի բարձր է քան սպիտակ ներկը։

40. 3/4 կոտորակային թիվը ներկայացրե՛ք երկու թվերի՝


ա) գումարի տեսքով

գ) արտադրյալի տեսքով

Մայրենի

Ոստրեն և մուկը 06.09.2022

Ոստրեն և մուկը

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 

ոստրե — ծովային ուտելի անատամ:

խրճիթ — տնակ

կործանում – անկում

ջղաձիգ  – նյարդային

զննել – ուշադրությամբ նայել

գործը գլուխ բերել – ավարտին հասցնել

ոգեշնչված – ոգևորված

բարձրաձայն – բարձր ձայնով։

2. Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

Առակի ասելիքը այն է, որ ուրիշին վատ ցանկացողը կհատնվի նույն վիճակում, եթե ուշադիր չլինի։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.09.2022

6. Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակել այն որևէ լատիներեն
տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

բ) այդ թվի կեսը,

a : 2

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,

a + 5

Կատարել հաշվումները, եթե a = 3.

բ) 27 ։ a + 96 ։ a = 41

27 : 3 + 96 : 3 = 41

27 : 3 = 9

96 : 3 = 32

32 + 9 = 41

դ) (6 ⋅ a + 3) ⋅ a = 63

(6 x 3 + 3) x 3 = 63

6 x 3 = 18

18 + 3 = 21

21 x 3 = 63

զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4 = 27

3 x 2 + 3 x 3 + 3 x 4 = 27

3 x 2 = 6

3 x 3 = 9

3 x 4 = 12

6 + 9 + 12 = 27

19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան
մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը:

Լուծում

1) 12 + 4 = 16 (կմ)

2) 16 x 2 = 32 (կմ)

3) 32 + 2 = 34 (կմ) – ճանապարհի կեսը

4) 34 x 2 = 68 կմ – ամբողջ ճանապարհ

Պատ․՝ ամբողջ ճանապարհ – 68 կիլոմետր։

22. A, B, C, D կետերը գտնվում են մի ուղղի վրա
այն հաջորդականությամբ, որով նշված են։
|AB| = 4 սմ, |BC| = 8 սմ, |CD| = 6 սմ։ Գտե՛ք AC և BD
հատվածների միջնակետերի հեռավորությունը։

Լուծում

1) 8 + 4 = 12 (սմ)

2) 12 : 2 = 6 (սմ)

3) 8 + 6 = 14 (սմ)

4) 14 : 2 = 7 (սմ)

5) 7 + 6 = 13 (սմ)

6) 4 + 8 + 6 = 18 (սմ)

7) 18 — 13 = 5 (սմ) — միջնակետերի հեռավորությունը

Պատ․՝ 5 սմ — միջնակետերի հեռավորությունը։

Без рубрики

Դասարանական աշխատանք մաթեմ 06.09.2022

6. Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակել այն որևէ լատիներեն
տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,

K x 2

գ) այդ թվի երկու երրորդը,

K x 2/3

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:

K — 10

9. Կատարել հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386 = 395

3 x 3 + 386 = 395

3 x 3 = 9

9 + 386 = 395

գ) (17 – a) ⋅ 3 = 42

(17 — 3) x 3 = 42

17 — 3 = 14

14 x 3 =42

ե) (78 ։ a + 99 ։ a) ⋅ 5 =295

(78 : 3 + 99 : 3) x 5 = 295

78 : 3 = 26

99 : 3 = 33

26 + 33 = 59

59 x 5 = 295

20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB
հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի
երկարությունից։

Պատ․՝ 2 անգամ։

Մայրենի

Դեղձենին 05.09.2022

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով այս առակի ասելիքը այն է, որ չի կարելի նախանձել ուրիշին։

2.      Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

Դեղձենին այնքան էր նախանձում, որ չլսեց նույնիստ բարի սալորենու խորհուրդը։ Նախանձը նրան կուրացրել էր։

3.      Ընդգծված բառերը բացատրի՛ր:

շռայլ – առատաձեռն

անխոհ – անմիտ

ջանալ – աշխատել

կենարար – կյանք տվող՝ ստեղծող,

անվրդով – հանգիստ

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Ուրիշի եղածին աչք դնելու փոխարեն, քո ունեցածով բավարարվի և գնահատիր։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.09.2022

  1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների
    հետևյալ հաջորդականությունը.

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,

y — 11 + z

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով

( m + 5 )x n

7. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինել թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

բ) 7X3 > Y93

723 > 693

դ) X3 < 4X

43 < 47

10. Գտնել տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

բ) 10 x (a + b) : 3 = 40

10 x (7 + 5) : 3 = 40

7 + 5 = 12

10 x 12 = 120

120 : 3 = 40

դ) 95 : b + 49 : a = 26

95 : 5 + 49 : 7 = 26

95 : 5 = 19

49 : 7 = 7

19 + 7 = 26

15. Կրճատել կոտորակները.

բ)

18. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր
արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։

Լուծում

I եղանակ

1) 98 x 3 = 294 — մանկական

2) 294 + 156 = 450 — մանկական

3) 90000 : 450 = 200 (դր) – 1 մանկական

4) 200 x 3 = 600 (դր) — 1 մեծ

II եղանակ

1) 156 : 3 = 52 — մեծ

2) 98 + 52 = 150 — մեծ

3) 90000 : 150 = 600 (դր) — 1 մեծ

4) 600 : 3 = 200 (դր) – 1 մանկական

Պատ․՝ 200 դրամ; 600 դրամ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 05.09.2022

5. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը․

ա) a թիվը բազմապատկել 4 — ով և արտադրյալին գումարել 6

a x 4 + 6

գ) 10 – ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15 – ի b թվի արտադրյալը։

10 : a + 15 x b

7. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարնել թվանշաններով այպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ․

ա) X73 > 455

573 > 455

գ) 944 > XYZ

944 > 345

10. Գտնել տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b = 46

3 x 7 + 5 x 5 = 46

3 x 7 = 21

5 x 5 = 25

21 + 25 = 46

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b = 43

(7 — 5) x 4 + 7 x 5 = 43

7 — 5 = 2

2 x 4 = 8

7 x 5 = 35

35 + 8 = 43

15. Կրճատել կոտորակները․

ա)

  1. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի
    քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ
    գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում
    է կարվել:

Լուծում

1) 335 x 16 = 5360 (սմ)

2) 10040 — 5360 = 4680 (սմ)

3) 335 + 25 = 360 (սմ) – 1 կոստյում

4) 4680 : 360 = 13 (հատ) — կոստյում

Պատ․՝ 13 կոստյում։

Մայրենի

Ուսումնական ամառ | Տնային աշխատանք Մայրենի 02.09.2022

,,Ուսումնական ամառ,, — նախագիծ

Հետաքրքիր տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացնել ամառային օրերը՝ ճամփորդություններ, ընթերցանություն, նոր գիտելիքներ, ձեռքբերած հմտություններ, նոր մարդիկ, այլ․․․․ 

,,Իմ ամառը,,

Այսօր ես կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ ամառը: Ես ամառը անցկացրել եմ իմ մեծ քրոջ հետ։ Նա Կիպրոսից էր եկել ։ Մենք նոր ընկերներ էինք ձեռք բերել բակում , որոնք նույնպես արտերկրից էին եկել և ամբողջ օրը միասին խաղեր էինք խաղում; Նաև մեծ եղբայրս էր եկել իր քրոջ հետ։ նրանք Ռուսաստանից էին եկել, և մենք զվարճանում էինք իրար հետ ։ Միասին գնացել ենք լողավազան: Լողավազանը մեծ էր, և մենք այնտեղ խաղեր էինք խաղում։ Այնուհետև իմ պարի ընկերուհու ծննդյան օրն էր, և նա լողավազանում էր նշել։ Ես հրավիրված էի նրա ծննդյան օրվան, և մենք լողացինք մեծ լողավազանում։ Շատ ուրախ էր այնտեղ։ Մենք նաև այս ամառ գնացել ենք Երևան պարկ և մեծ բավականությում ենք ստացել այնտեղ՝ կարծես հեքիաթում լինեի։ Երբ քույրիկներս և եղբայրս մեկնեցին, Հայաստանից, ես շատ տխրեցի։ Ափսո՜ս ․ որ ամառը այսքան շուտ անցավ։ Ամառը լի է ուրախ պահերով, և այդ պադճառով ամառն իմ ամենասիրելի եղանակներից է։

Մայրենի

Դասարանական աշխադանք Մայրենի 02.09.2022

1.   Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է: Գտի՛ր ավելորդ բառը և բացատրի՛ր ընտրությունդ: 

Ա. Գառնուկ, ձիուկ, մարդուկ, բազուկ, պոչուկ:  

Բազուկ բառը, որովհետև -ուկ-ը ածանց չէ։ 

Բ. Բլրակ, առվակ, գուշակ, գնդակ: 

Գուշակ, որովհետև շնչավոր է։

Գ.Մարդիկ, ձկնիկ, փոքրիկ, գնդիկ, մկնիկ:  

Մարդիկ, որովհետև հոգնակի է։

2. Լուծի՛ր գլուխկոտրուկները: 

Պատմել – 2 + վերջածանց – պատմական

Ամիս + 1 + դաշտ – մարտադաշտ

Տեսնել – 3 + 1 + դասարան – վերջածանց – տեսադաս

Ձեռք — 1+ 1 + (աշխատանք) – ձեռագործ

Բնակարան+ տեսնել,,, – տնտես

Երգիծանք+1+դեմք,= ժպտադեմ

3. Ի՞նչն է սխալ այս նախադասության մեջ, ուղղի՛ր:  Կարող ես օգտվել բառարանից։ 

 Հովիվը հորանն ընկած այծին դուրս բերեց  և տարավ հորի մոտ:  

 Հովիվը  հորը ընկած այծին դուրս բերեց  և տարավ հորանի մոտ:  

4. Գրաբարում նույնպես գործածվում էր «օդաչու» բառը: Նարեկացին գրում է  «Նետս 

արձակեցեր օդաչուս »: Ի՞նչ է նշանակում «օդաչու» բառն այստեղ, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակաշրջանում օդանավեր չկային: 

Օդաչու նշանակում է նետաձիգ

5. Տրված բառերի տառերից նոր բառեր ստացի՛ր:  

Քերծե –  ծեր, երեք

վայրագ-  վագր, վայր, արագ

սրբել-  սեր, երբ, սրել

ռիթմ – թիմ

ոսոխ-  սոխ

նյութ- թույն, ութ

շանթ-  թան,

ճագար — արագ, ճրագ,

մահիճ- մահ, համ  

Ռուսերեն

Осень 03.09.2022

Сочинение про осень.

Осень очень красивое время года. Я думаю, начало осени подарит нам много ярких и солнечных дней. Осенью, когда наступают холода, птицы улетают в жаркие края, деревья меняют своё убранство. Они одеты в жёлтые и оранжевые листья. Земля тоже наряжается упавшими листьями. Я люблю гулять по этим листьям со своими родителями и маленьким братиком. Я очень люблю это время года!

Стих про осень:

Алексей Плещеев

Скучная картина!
Тучи без конца,
Дождик так и льется,
Лужи у крыльца…
Чахлая рябина
Мокнет под окном,
Смотрит деревушка
Сереньким пятном.
Что ты рано в гости,
Осень, к нам пришла?
Еще просит сердце
Света и тепла!..