Մայրենի

Տնային աշխատանք |Գործնական քերականություն 20.10.2022

1.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր – վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա։

Երկերեսանի – կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ։

Խայտաբղետ – չալպտուրիկ։

Մեծահռչակ – նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ, անվանի։

Պտղաբեր – արգավանդ, առատ, բեղուն, բերրի, բարեբեր։

2.   Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

Ա) Կանաչ

Մեր այգին դեռ կանաչ է։

Զմրուխտե

Իմ մայրիկը ունի զմրուխտե զարդատուփ

Բ) Բաժակ

Ես այսօր բաժակ եմ կոտրել։

Գավաթ

Մայրիկս այսօր գեղեցիկ գավաթների տուփ էր նվեր ստացել։

Գ) Ձյունաթույր,

Ձմռանը ՝ ձյունաթույր դաշտերը արևի տակ շողշողում են ծիածանի գույներով

ճերմակ,

Այսօր հայրիկս մայրիկիս ճերմակ վարդեր է նվիրել։ (Դա շատ ռոմանտիկ է)

սպիտակ:

Ամռանը սպիտակ հագուստ հագնելը ցանկալի է։

3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

Առատ խոստումներ տվեց ու գնաց:

4.  Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

Անտառ – բազմազան, փշատերև, սաղարթախիտ, կանաչ, բազմահարկ, խիտ, հոծ, գազաններով, աշնանային, գարնանային, ձմեռային, ամառային, գեղեցիկ, քամիապաշտպան, տեսաժամ, գեղատեսիլ, լեռնային, դաշտային։

Մայրենի

Գործնական քերականություն 20.10.2022

1.  Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:

Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:

Եղելության մասին շատ ուշ իմացավ:

Դեպքի մասին շատ ուշ իմացավ:

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Վիճակն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:

Այդպիսի միտք չեմ ունեցել:

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

Մրցում կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

2. Տրված բազմիմաստ բառերով նախադասություններ կազմի՛ր:

Սուր, թերթ, գիր:

Ես սուր միտք ունեմ

Ես և եղբայրս սուր դանակ ենք տեսել մեր խոհանոցում։

Պապիկս սիրում է թերթ կարդալ։

Իմ տետրը 48 թերթ ունի։

Մատենադարանում պահվում են հին դարերի հայատառ գրեր։

Հին տատիկները հավատում են թուղտ ու գրին։

Տղաները փողոցում գիր ու ղուշ էին խաղում ՝ մետաղադրամ նետելով։

3.   Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կերտեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Ռուսերեն

Журавль 20.10.2022

Радостно слышать весною крики журавлей в небе. Прилет журавлей обещает близкое тепло. Любит этих птиц наш народ. Много сказок и песен сложил он о журавлях.

Журавль очень высок на ногах. У него большие крылья и длинные перья. Клюв журавля крепкий и острый.

Гнездо журавль вьет прямо в ямке на поле. На сухую траву журавлиха кладет два крупных яйца. Молодых журавлят родители уводят в кусты или в камыши.

Раненый журавль бросается на спину и бьет собаку ногами и клювом. Один охотник потерял глаз, когда хотел схватить раненого журавля.

Теперь охота на журавлей в нашей стране запрещена. (95 слов.) (По С. Аксакову.)

Ответить на вопросы:

1. Почему запрещена охота на журавлей?

oхота запрещена, потому что они опасны для человека.

2. Каков внешний вид журавля?

У них длинные перья и ноги и острый твердый клюв.

3. Где гнездятся журавли?

В полях на сухой траве.

4. Чем опасен ранний журавль?

Они бьют ногами и один охотник так потерял глаз.

5.Как можно озаглавить рассказ?

Прекрасные журавли.

Задания.

  1. Выпишите из текста имена собственные.
  2. Приведите примеры одушевленных и неодушевленных существительных.
  3. Выпишите по 3-4 примера существительных. Определите их род.
  4. Найдите в тексте существительные, которые не изменяются по числам. Определите их род.

2.В каком ряду все существительные являются одушевленными?

А) буйвол, воробей, зверь

Б) народ, труп, студенчество

В) робот, покойник, туз

Г) черт, эгоист, леший

3. В каком ряду все слова являются именами существительными?

1.Учительская , холодно, белый;

2.Бег, приморский, лесник;

3.Переход, множество, острый;

4. Роща, набережная ,комната.

4.В каком ряду расположены  имена существительные, которые употребляются только в  форме  множественного числа?

  1. ножницы, туфли, очки;
  2. именины, шорты, торты;
  3. потемки, городки, духи;
  4. дома, сливки, игры.

5. В каком ряду расположены  имена существительные, которые употребляются  только в форме  единственного числа?

  1. человек, листок, смелость;
  2. серебро, пшено, молоко;
  3. родственник, молодец, родня;
  4. молодежь, железо, вопрос.

6.Измените следующие существительные по падежам:

  1. И. п. — собака, стол, море
  2. Р. п. — собаки, стола, море
  3. Д. п. — собаке, столу, морю
  4. В. п. — собаку, стол, море
  5. Тв. п. — собакой, столом, морем
  6. Пр. п. — о собаке, о столе, о море

7.Напишите род существительных.

Конь,море,стакан,день,станция,дом,пальто,площадь,обжора,папа,петух,собака,ночь,окно.

Мужской родCредний родЖенский род
КоньМореСтанция
СтаканПальтоПлощадь
ДеньобжораСобака
Дом и ПетухОкноНочь
Մայրենի

Եթե մի լուր գա 19.10.2022

Միսիս Մաքոլին նստել էր Սանթա Կլարա փողոցում գտնվող իրենց տան հյուրասենյակի հին, ճոճվող բազկաթոռին և սպասում էր որդուն։ Տղան տուն հասավ կեսգիշերից մի քիշ ուշ։ Նա մռայլ էր, հոգնած, քնատ միաժամանակ հուզված էր ու անհանգիստ։ Մորը թվաց, որ եթե տղան խոսեր, նրա ձայնը պիտի հնչեր խուլ, ինչպես իր ամուսնու՝ այս տղայի հոր ձայնը։ Տղան երկար մնաց մութ սենյակում և հետո, փոխանակ սկսելու ամենակարևոր բաներից, ասաց.

— Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես չեմ ուզում, որ դու ամեն գիշեր այսպես սպասես ինձ,— նա լռեց, հետո նորից ասաց,— ամեն ինչ լավ է։

— Գիտեմ,— պատասխանեց մայրը,— նստիր։

Նա ուզեց նստել հին, մաշված աթոռին, բայց ուղղակի դրա վրա ընկավ։ Մայրը ծիծաղեց.

— Տեսնում եմ, հոգնած ես, բայց կարծես հուզված էլ ես։ Ի՞նչ կա։

Տղան մի պահ սպասեց, հետո սկսեց խոսել արագ, բայց և հանգիստ։

— Ես հեռագիր տարա մի տիկնոջ, որ ապրում է Գ փողոցում,— ասաց նա։— Մեքսիկացի մի տիկին էր,— նա հանկարծ լռեց և վեր կացավ։

— Չգիտեմ, ինչպես քեզ ասեմ,— շարունակեց նա,— հեռագիրը ռազմական բաժանմունքից էր… Նրա տղան սպանվել է, բայց նա չէր հավատում։ Նա պարզապես չէր ուզում հավատալ։ Ես դեռ ոչ մեկին չէի տեսել այդպես սիրտը կոտրված։ Նա ինձ կակտուսի կոնֆետ հյուրասիրեց, պինդ գրկեց և ասաց, որ ես իր որդին եմ։ Ես լուռ էի, քանի որ նա դրանով իրեն բախտավոր էր զգում։ Ես նույնիսկ կոնֆետի մասին չէի մտածում։— Տղան նորից լռեց։— Նա շարունակում էր ինձ այնպես նայել, կարծես իսկապես նրա որդին լինեի։ Ես ինձ շատ վատ զգացի և որոշ ժամանակ ինձ էլ էր թվում, թե նրա որդին եմ։ Երբ նորից գրասենյակ վերադարձա, ծեր հեռագրիչը՝ միստր Գրոգանը, հարբած էր, ճիշտ այնպես, ինչպես ինձ նախազգուշացրել էր, որ կարող է լինել։ Վարվեցի այնպես, ինչպես պատվիրել էր։ Երեսին ջուր շաղ տվեցի և սև սուրճ բերեցի, որ խմի և չքնի։ Եթե նա այդ աշխատանքը չկատարի, նրան գործից կվտարեն, իսկ նա այդ չի ուզում։ Նրան ուշքի բերեցի, և նա իր գործը կատարեց։ Այնուհետև պատմեց իր մասին, որից հետո մենք երգեցինք։ Գուցե հիմարություն է, բայց այդ բոլորն ինձ տխրեցնում է։

Նա լռեց և սկսեց քայլել սենյակում։ Բայց դռան առաջ կանգ առավ, հայացքը փախցրեց մորից և շարունակեց պատմել։

— Հանկարծ ինձ տխրություն համակեց,— ասաց նա,— երբեք այդպիսի բան ինձ հետ չի պատահել։ Նույնիսկ, երբ հայրիկը մահացավ, ես նման զգացում չունեցա, որովհետև մենք բոլորս քեզ ապավինեցինք, և դու թույլ չտվեցիր, որ մենք որևէ փոփոխություն զգանք։ Եվ ոչինչ չփոխվեց։ Ամեն ինչ շատ լավ էր։ Բայց այժմ, չգիտեմ ինչից է… ամեն ինչ փոխված է։ Ամեն ինչ,— ավելացրեց նա պատանեկան ամբողջ վճռականությամբ։

Սա շրջվեց բաց դռնից և նայեց մորը։

— Երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել է։ Ես ինձ մենակ եմ զգում և չգիտեմ ինչու։— Նա մոտեցավ մորը և ասաց,— մայրի՜կ։

Մայրը չպատասխանեց, սպասելով, որ նա շարունակի։

— Չգիտեմ աշխարհում ինչ է կատարվում,— շարունակեց տղան,— կամ ինչո՞ւ է կատարվում, բայց ինչ էլ որ պատահի, թույլ մի տուր, որ որևէ բան քեզ այդպես վիրավորի։ Ամեն ինչ փոխված է, բայց թույլ մի տուր, որ մեզ համար այդքան շատ փոխվի։

Կինը ժպտաց և սպասեց, թե որդին էլ ուրիշ ինչ կասի։

Եվ որովհետև տղան շարունակում էր լռել, ինքը սկսեց խոսել.

— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։— Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։— Նա լռեց, հետո շարունակեց համարյա զվարթ։— Ընթրիքին ի՞նչ կերար։

— Խնձորով ու սերուցքով կարկանդակ։ Գրասենյակի պետը վճարեց. իմ հանդիպած ամենանշանավոր մարդն է նա,— ասաց Հոմերը։

— Վաղը Բեսի հետ նախաճաշ կուղարկեմ,— ասաց միսիս Մաքոլին։

— Նախաճաշ չեմ ուզում,— ասաց Հոմերը,— մենք սիրում ենք դուրս գնալ, մի բան գնել և նստել միասին ուտել։ Դու մի անհանգստացիր։ Դուրս գնալն ու մի բան ուտելը ավելի հետաքրքիր է ինձ համար, իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է, ու դրանից դպրոցը մի տեսակ անմիտ է դառնում։

— Անշուշտ,— ասաց միսիս Մաքոլին,— դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար են միայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն։ Բնական է, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայց վախենալու բան չկա։ Աշխարհը լեցուն է վախեցած փոքրիկ երեխաներով։ Վախենալով, նրանք իրար են վախեցնում։ Դու փորձիր հասկանալ,— շարունակեց նա,— փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Այս հյուրասենյակում ես ամեն գիշեր քեզ կսպասեմ։ Բայց պարտադիր չէ, որ գաս և ինձ հետ խոսես, եթե ցանկություն չունես։ Ես կհասկանամ։ Ես գիտեմ, որ պահեր կլինեն, երբ քո սիրտը անկարող կլինի քո լեզվին բառեր ներշնչել։

Նա լռեց և նայեց որդուն։

— Դու հոգնած ես, գիտեմ, գնա քնիր։

— Շատ լավ, մայրիկ,— ասաց որդին և գնաց իր սենյակը։

Հատված Վիլյամ Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուրը 

Առաջադրանքներ 

1. Բացատրե՛ք սիրտը կոտրվեց դարձվածքը։ 

Երբ մարդուն վիրավորում են նրա սիրտը կտրվում է, այսինք նա հուզվում է։

2. Բացատրե՛ք պոչատ, գունատ բառերը։ Ցո՛ւյց տվեք ժխտական մասնիկը բառերում։ 

պոչատ – պոչը կտրած

գունատ – գույնը գցած

ժխտական մասնիկը ատ – ն է։

3. Եթե ինձ  էլ մի այդպիսի  լուր  գա,  ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս  գիշեր, եսկհավատամ դրա խոսքերին,  բայց  ոչ իմաստին: Լաց   լինելու կարիք չեմ զգա,որովմետև  գիտեմ, որ իմ որդուն մահ  չկա:

Չորրորգ գլխի  ո՞ր հատվածի հետ կհամեմատեք այս հատվածը:

— Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

4. Գրե՛ք ձեր կարծիքը այս հատվածի վերաբերյալ։ 

Հոմեր -…Իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է ու դրանից դպրոցը մի տեսակ անմիաստ է դառնում:

Միսիս Մաքոլի — Անշուշտ, դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար ենմիայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն: Բնականէ, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայցվախենալու բան չկա: Աշխարհը լեցուն է  վախեցած փոքրիկ    երեխաներով:      Վախենալով, նրանք իրար են վախեցնում:

Ես համակարծիք եմ այս մտքի հետ, ուղղակի պետք է լսել ծնողներիկարծիքը, փողոցում չշփվել անծանոթ մարդկանց հետ և միշտ լինել ընկերների հետ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.10.2022

262. Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7
մասն է, ավազը՝ 2/7 — ը, իսկ խիճը՝ 4/7 — ը։ Բետոնի բաղադրիչների համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։

264. Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25 %-ը
սպիտակ են, 45 %-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։
Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում
այդ տվյալներին

Պատ․՝ «գ)» տարբերակը։

266. Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով
գծային դիագրամից (նկ. 30)՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.


ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։

Պատ․՝ 20%։


բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։

Պատ․՝ Երեքշաբթի և հինգշաբթի։


գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։ Իսկ ամենափո՞քր քանակով։ Ի՞նչ քանակներ են դրանք։

Պատ․՝ Չորեքշաբթի — 5%, հինգշաբթի — 30%։

273. 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ
ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:

Լուծում

Պատ․՝12650 դրամ:

275. Գրե՛ք որևէ եռանիշ թիվ, որը 4, 5 և 3 թվերի բազմապատիկ է։

4 x 5 x 3 = 60

60 + 60 = 120

Պատ․՝ 120:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 19.10.2022

261. Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8 -ում ցանել են եգիպտացորեն, իսկ մնացած մասում՝ գարի։ Կազմե՛ք եգիպտացորենի և գարու ցանքերի մակերեսների շրջանաձև դիագրամ։

Լուծում

8/8 — 3/8 = 5/8
3/8 — ցորեն
5/8 — գարի

263. Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ մակերեսները. Խաղաղ օվկիանոսը՝ 180 մլն քառակուսի կիլոմետր, Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր, Հնդկական օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր։ Գծե՛ք այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ

272. Մեքենայի բաքի տարողությունը 80 լ է: Քանի՞ լիտր բենզին կա բաքում, եթե լցրել են նրա 45 %-ը:

1. 80 x 45/100 = 72/2 = 36

Պատ․՝ 36 լիտր բենզին:

274. Երկու բրիգադ պիտի ցանեին 650 հա մակերեսով դաշտը։ Առաջին օրը առաջին բրիգադը ցանեց 40 հա, ինչը նրա աշխատանքի 10 %-ն է, իսկ երկրորդն այդ նույն օրը ցանեց 25 հա։ Իր համար նա խատես ված աշխատանքի քանի՞ տոկոսը կատարեց երկրորդ բրի գադը։

Լուծում

1. 4 : 10/100 = 400

2. 650 — 400 = 250

3. 25/250 x 100 = 10%

Պատ․՝ 10%:

Բնագիտություն

Թթուներ 17-20

Սովորել ՝ Թթուներ թեման:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

  1. Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տվյալ նյութը թթու է:

Հայտնանյութը թթուների լուծույթում փոխում է իր գույնը։

  1. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Թթուների հետ պետք է շատ զգույշ վարվել։Եթե թթուն կպնի ձեր մաշկի վրա ապա պատք է արագ ձեռը լավ լվալ և մշակել սոդայով, որպեսզի թթուն չկարողանա քայքայվի մաշկի վրս։

Ռուսերեն

Урок 12 || 18.10.2022

Читаем ,обсуждаем и рассказываем сказку Л.Толстого «Лев и собачка»

Тема урока : Выражение времени на русском языке

Часы и время

Домашнее задание

Который час? Пишем словами.

Десять минут пятого

Без двадцати пяти час.

Без пятнадцати пять.

Без двадцати пяти шесть.

пять минут седьмого.

пятнадцать минут двенадцатого.

Без двадцати десять.

десять минут шестого.

половина четвёртого.

Մայրենի

Երգ միստր Գրոգանի համար 18.10.2022

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։

— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։

Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։

Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.

— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։

Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։

— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։

— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։

— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։

— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։

Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։

— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։

Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։

— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։

Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։

— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։

Հոմերն անմիջապես սկսեց երգել։

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. — Արդեն քանի տարի է ուզում են ինձ թոշակի ուղարկել, — բղավեց  նա,-ուզում են իմ փոխարեն մեքենանաներ դնել:       Բազմացնողներ  և հեrագրամեքենաներ,- ասաց նա արհամարհանքով,- մեքենաներ՝ մարդկանց փոխարեն …

Վա՞տ է մարդկանց փոխարեն մեքենաներ ունենալը:  Ինչո՞ւ:

Լավ է, քանի որ դա առաջընթաց է։ Բայց նաև վատ է, քանի որ մարդը կորցնում է իր աշխատանքը։


2.Մեկնաբանեք հետևյալ հատվածը.

Նա  լռեց և ժպտաց  ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ փողոցներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ  ժամանակին  էր աշխատանքի ընդունվել:
— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,- ասաց նա,- որովհետև դու և ես դեռևս  ողջ ենք:
Հոմերն անմիջապես սկսեց երգել:

Գրոգանը ապրում էր, քանի որ չէր կորցրել իր աշխատանքը։ Իսկ Հոմերը ապրում էր, քանի որ պատերազմ չէր գնացել։


3.Ճշտեք կետադրությունը.
ճիշտ այդպես, տղաս,- ասաց  նա,- մի  մտահոգվիր, մի  վախեցիր, ճիշտ այդպեսպետք է անել:

— Ճիշտ այդպես, տղա՛ս,— ասաց նա,— մի՛ մտահոգվիր, մի՛ վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։


4. Գրի՛ր շարադրություն․
Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները։

Ես հաճախ եմ պատկերացնում մոլորակ, ուր միայն մեքենաներն են սպասարկում։ Քանի որ իմ կարծիքով, մեքենաները մարդկանց նման ավելորդ հարցեր չեն տալիս, այլ միայն կատարում են պահանջը։ Իմ մոլորակում ամեն ինչ այսպես է լինում։ գալիս եմ տուն ասում եմ դուռ բացվիր, և այն բացվում է, ուզում եմ ուտել կամ խմել ՝ մատուցվում է։ Մարդիկ ընդհամենը պատրաստում են այդ մեքենաները, կատարելագործում են նրանց, վերանորոգում են։ Իսկ մեքենաները լինում են նրանց հավատարիմ, անդավաճան և նվիրված բարեկամները։