Մայրենի

Հինգ հասուն տանձեր 13.09.2022

Առաջին մաս 

Եթե ծերուկ Փոլարդը դեռևս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ և երբեք չեմ եղել: Փոխանակ որևէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի:                                                                                              
Ձաղկվելը
 հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, և իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարևոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստի և, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել և գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել և ունենալ և ձևը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, և ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաև`արվեստ, նաև`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձև էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտևեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տևի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տևեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերևս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին և ուտելու և ճյուղերից պոկվելու պատրաստ: Արևը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերևների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արևից, և ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, և դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրև ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, և ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձևեր, տարօրինակ, հուզիչ և հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, և երկրից ու արևից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերևաթափից հետո: Տեսել էի տերևների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երևման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգևել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու և ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու և անմահացնելու համար:

Առաջադրանքներ 

1. Մգեցված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

 Ձաղկվել – ծեծվել

հույժ – շատ, անչափ

Ցցավոր – ցցեր ունեցող

խանդավառեց – ոգևորվել

բարբարոսություն – վայրենություն, վայրագություն

ամենամերձավոր – ամենամոտ, ամենամտերիմ

փափագելիները – ցանկալի

փույթ – ճիգ

առհավետ – ընդմիշտ

շնչասպառ – շնչակտուր

կայտառ  – աշխուժ, ժիր

թխլիկ – գիրուկ

ալ – կարմիր

դյուրին – հեշտ

սոսկ  – միայն

հրաշափառորեն – հրաշագեղ

2. Առանձնացրու այլ բառեր, որոնք քեզ համար հասկանալի չեն, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Մոգոնել – հորինել

մտրակահարվել – ճիպոտահարվել։

3. Ինչպիսին էին տանձերը, նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը։ 

Տանձերը թխլիկ ու ալ էին և պատրաստ պոկվելու։

4. Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը։ 

Վեց տարկան տղայի համար տանձերին տիրանալը շատ գեղեցիկ իմաստ ուներ՝ բանաստեղծություն, երաժշտություն, անգամ պատերազմ։

5. Տղան ինչո՞ւ էր տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ։

Քանի որ նրան թվում էր, եթե ինքը ականատես է եղել տանձերի բողբոջելուն, աճին և հասունանալուն, հետևաբար դրանք իրեն են պատկանում։

Մայրենի

Մայրենի դասարանական աշխատանք 13.09.2022

1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

 Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

 ա) առարկա (գոյական),

բ) առարկայի հատկանիշ (ածական),

գ) գործողություն (բայ),

Քաջ – քաջամարտիկ, քաջազուն, քաջալերել,

վախ – վախկոտություն, վախկոտ, վախենալ

սառն – սառնություն, սառնասիրտ, սառեցնել

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.09.2022

74. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա
ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52
ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34,
չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից
ամեն մեկում:

Լուծում

1) 52 + 43 + 34 + 30 = 159 (կգ)

2) 159 — 100 = 59 (կգ) – II, III, IV

3) 43 + 34 = 77 (կգ)

4) 77 — 59 = 18 (կգ) – III

5) 43 — 18 = 25 (կգ) – II

6) 34 — 18 = 16 (կգ) — IV

7) 30 — 16 = 14 (կգ) — V

8) 52 — 25 = 27 (կգ) — I

Պատ․՝ I — 27 կգ, II — 25 կգ, III — 18 կգ, IV — 16 կգ, V — 14 կգ:

76. Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25 -ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։

Լուծում

1)

կգ

2) 1200 — 1104 = 96 (կգ)

Պատ․՝ 96 կիլոգրամ խնձորաչիր։

78. Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից
յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին:

Լուծում

1) 25 — 1 = 24

2) 24 x 2 = 48

3) 48 x 2 = 96

Պատ․՝ 96 հասմիկի թուփ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 13.09.2022

71. Տրված են երկու շրջանագծեր՝ O և O՛
կենտրոններով և համապատասխանաբար 56 սմ և 72 սմ շառավիղներով։ Գտե՛ք AOBO՛ քառան կյան պարագիծը․

Լուծում

Լուծում

P = 56 + 56 + 72 + 72 = 256 (սմ)

Պատ․՝ 256 սանտիմետր — AOBO’ Քառանկյան պարագիծ։

73. Լուցկու 4 տուփերից երեքում կան միևնույն քանակներով լուցկիներ, իսկ չորրորդ տուփում՝ 1 — ով պակաս, քան մյուսներից յուրաքանչուրում։ Հնարավո՞ր է արդյոք կազմել ուղղանկյուն՝ օգտագործելով տուփերում եղած բոլոր լուցկիները։

Պատ․՝ Հնարավոր չէ։

75. Լրացրե՛ք աղյուսակը, որում երկու a և b բնական թվերի համար
(a, b) նշանակում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար,
իսկ [a, b]՝ ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։

77. Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6
ժամում, իսկ մյուսը 12 ժամում։ Քանի՞ ժամում հաստոցներն այն նույն քանակով մանրակներ կպատրաստեն՝ աշխատելով միաժամանակ։

Լուծում

1) 720 : 6 = 120 մանրակ – 1 ժամ – I հաստոց

2) 720 : 12 = 60 մանրակ – 1 ժամ – II հաստոց

3) 120 + 60 = 180 մանրակ – 1 ժամում – միասին

4) 720 : 180 = 4 ժամ

Պատ․՝ 4 ժամ – միասին։

Մայրենի

Մեծ քայլերը սկսվում են փոքրից 12.09.2022

Ինչպես մարդու աճը ու զարգացումը կատարվում է դանդաղ, այդպես էլ մեր մեծ ցանկությունների կատարումը սկսվում է փոքր քայլերից։ Դպրոցում սովորեցնում են շատ առարկաներ։ Բայց մենք գտնում ենք մեզ հոգեհարազատը։ Եվ սկսում ենք փոքր քայլեր անել դեպի մեր ցանկությունը։ Լավ սովորում ենք այդ առարկան կամ առարկաները։ Ուսումնասիրում ենք լրացուցիչ նյութեր։ Ծանոթանում ենք ուրիշ մեծանուն մասնագետների անցած ուղուն։ Հետո գնում ենք համալսարան՝ մասնագիտական կրթություն ստանալու։ Ապա ամբողջ կյանքում միշտ զարգանում ենք մեզ ցանկալի արդյունքը ստանալու համար։ Եվ այդ փոքրիկ քայլերը մեզ մոտեցնում են մեր ցանկալի նպատակակետին։

Մայրենի

Ինչպես նորոգել աշխարհը 12.09.2022

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

մտազբաղ, աշխատանքով տարված և շրջահայաց։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

Նա այնտեղ փնտրում էր իրեն հուզող հարցերի պատասխանները։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքը՝ գաղափարը այն է, որ ուշադիր և դիտողունակ մարդը կլուծի ցանկացած խնդիր։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Ես կսկսեի նրանից, որ մաքուր պահենք բնությունը։ Որ մարդիկ չունենան վատ կախվածություններ։ Որ աշխարում պատերազմ չլինի։ Որ վերանան մահաբեր վարակիչ հիվանդությունները։ Որ մաքուր պահենք մթնոլորտը։ Որ երեխաները ունենան երջանիկ մանկություն։ Որ չլինեն հարուստներ և աղքատներ։ Որ բարությունը իշխի մարդկանց։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12.09.2022

63. Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների արտադրյալը 30 է

6 : 3 = 10 : 5

6 : 2 = 15 : 5

6 : 1 = 30 : 5

64. Գտե՛ք տառի թվային արժեքը.

բ)

դ)

զ)

ը)

68. Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների
զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը

Լուծում

35 կգ = 35000 գ

10 կգ = 10000 գ

35 : 10 = 35000 : 10000

Պատ․՝ 35 : 10 = 35000 : 10000:

74. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա
ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52
ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34,
չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից
ամեն մեկում:

Լուծում

1) 52 + 43 + 34 + 30 = 159 (կգ)

2) 159 — 100 = 59 (կգ) – II, III, IV

3) 43 + 34 = 77 (կգ)

4) 77 — 59 = 18 (կգ) – III

5) 43 — 18 = 25 (կգ) – II

6) 34 — 18 = 16 (կգ) — IV

7) 30 — 16 = 14 (կգ) — V

8) 52 — 25 = 27 (կգ) — I

Պատ․՝ I — 27 կգ, II — 25 կգ, III — 18 կգ, IV — 16 կգ, V — 14 կգ:

77. Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6
ժամում, իսկ մյուսը 12 ժամում։ Քանի՞ ժամում հաստոցներն այն նույն քանակով մանրակներ կպատրաստեն՝ աշխատելով միաժամանակ։

Լուծում

1) 720 : 6 = 120 մանրակ – 1 ժամ – I հաստոց

2) 720 : 12 = 60 մանրակ – 1 ժամ – II հաստոց

3) 120 + 60 = 180 մանրակ – 1 ժամում – միասին

4) 720 : 180 = 4 ժամ

Պատ․՝ 4 ժամ – միասին։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 12.09.2022

62. Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների
արտադրյալը հավասար է 16-ի։

2 : 4 = 4 : 8

4 : 8 = 2 : 4

4 : 16 = 1 : 4

  1. Գտե՛ք տառի թվային արժեքը.
    ա) x/4 = 3/5,

գ) 19/3 = y/18

ե) 2 ։ b = 7 ։ 5,

է)

67. Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։

Լուշում

10 սմ = 100 մմ

25 սմ = 250 մմ

10 : 25 = 100 : 250

Պատ․՝ 10 : 25 = 100 : 250

71. Տրված են երկու շրջանագծեր՝ O և O՛ կենտրոններով և համապատասխանաբար 56 սմ և 72 սմս շառավիղներով։ Գտե՛ք AOBO՛ քառանկյան պարագիծը։

Լուծում

1) 2 x 56 = 112 (սմ)

2) 2 x 72 = 144 (սմ)

3) 112 + 144 = 256 (սմ)

Պատ․՝ 256 սանտիմետր — AOBO’ Քառանկյան պարագիծ։

Պատմություն

Հարցեր | Պատմություն 11.09.2022

Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը

Պատմությունը գիտություն է, որով մենք կարող ենք ուսումնասիրել մեր երկրի պատմությունը, նաև մեր հարևան երկրների պատմությունը։

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը

մարդը պատմություն ուսումնասիրելով իմանում է, թե հին ժամանակներում ինչ իրադարձություններ է տեղի ունեցել իր հայրենիքում։ Շատ կարևոր է իմանալ հայրենիքի պատմությունը։

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն

Պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներն են հայ պատմիչների աշխատությունները։

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում

Անկնկալում եմ ուսումնասիրել իմ հայրենիքի մասին։

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Ես եղել եմ Գառնու հեթանոսական տաճարում, որը հայ հեթանոսական մշակույթից պահպանված միակ օրինակն է։ Եղել եմ Գեղարդում, որը հարուստ է զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով։ Նաև եղել եմ Նորավանքում և Խոր վիրապում։

Մայրենի

Ածելին 11.09.2022

Մի վարսավիր արտասովոր գեղեցիկ ածելի ուներ: Ածելին գործի մեջ էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ վարսավիրանոցում հաճախորդներ չկային, իսկ տերն ինչ-որ տեղ էր գնացել, ածելին մտքին դրեց գնալ աշխարհը տեսնելու և իրեն ցույց տալու: Սուր սայրն ագուցարանից դուրս բերելով, ինչպես սուսերն են պատյանից հանում, և հպարտորեն ձեռքերը կանթելով՝ նա գարնանային մի գեղեցիկ օր դուրս եկավ զբոսանքի:

   Ոտքը շեմից դուրս դնելուն պես պայծառ արևը սկսեց փայլփլել նրա պողպատյա հղկված սայրին, և արևի շողերիանդրադարձումները ուրախ վազվզեցինբակի տների պատերին: Այդ չտեսնված տեսարանից կուրանալով՝ ածելին այնպիսի աննկարագրելի ցնծության մեջ ընկավ, որ տեղնուտեղը լցվեց անսահման գոռոզությամբ:

-Մի՞թե այսպիսի շքեղությունից հետո ես պետք է վարսավիրի մոտ վերադառնամ,-բացականչեց ածելին: Ոչ մի դեպքում: Իմ կողմից կատարյալ անմտություն կլիներ իմ կյանքը կործանել՝ այդ անտաշ բռիների օճառած այտերն ու  ծնոտները մաքրելով: Մի՞թե իմ քնքուշ սայրի տեղն այդ սափրիչի մոտ լինելն է: Ամենևին ոչ:  Ես պետք է թաքնվեմ նրանցից մի ծածուկ տեղում:

Այդ պահից ի վեր նրա հետքը կորավ:

Ամիսներն անցնում էին: Վրա հասավ անձրևոտ  աշունը: Մենակությունից ձանձրանալով ՝ փախստականը որոշեց դուրս գալ իր կամավոր բանտարկությունից և մաքուր օդ շնչել: Նա զգուշորեն սայրը դուրս  հանեց ագուցարանից և հպարտորեն նայեց շուրջը: Բայց, ո՜վ սարսափ: Այդ ի՜նչ էր կատարվել: Քնքուշ սայրը կոպտացել էր՝ ժանգոտ սղոցի նմանվել, և այլևս չէր անդրադարձնում արևի ճառագայթները:

-Ինչո՞ւ ես տրվեցի գայթակղությանը,-դառնորեն լաց եղավ ածելին: Որքան էր ինձ փայփայում և խնամում բարի վարսավիրը: Ինչպե՜ս էր նա ուրախանում և հպարտանում իմ աշխատանքով: Իսկ հմա՞: Օ՜, աստված իմ, այս ի՞նչ եմ դարձել ես , սայրը մթնել է ու պատվել զզվելի ժանգով: Ես կործանված եմ, և ինձ փրկություն չկա:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Ստեղծագործության ասելիքը այն է , որ չպետք է լինել գոռոզ , անշնորհակալ և ինքնահավան: Ցուցաբերված խնամքը և հոգատարությունը իր ունեցած աշխատանքը չգնահատեց , այդ իսկ պատճառով հայտնվեց այն վիճակում , որ այլևս ոչ մեկին պիտանի չէր;