Մայրենի

Տերյանի վերջին ժամերը 06.02.2023

«… Հունվարի 6-ին  հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:
Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»
Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

Այլ հուշեր 

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակից

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Հոգեհաց – հանգուցյալի, հոգու, հանգստության համար, տրվող հաց։

2. Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Համացանցից գտի՛ր տեղեկություններ, ներկայացրո՛ւ բլոգումդ, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած երգը, լսի՛ր։ 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.02.2023

1.Ցերեկը օդի ջերմաստիճանը +17°C էր, իսկ գիշերը այն իջավ 5 աստիճանով:

Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը գիշերը:

Պատ․՝ 12ºC:

2.Հաշվիր արտահայտության արժեքը:

2940 − 6424 = -3484

3.∗-ի փոխարեն տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ 11−106=−∗

11 — 106 = -95

4.Կրճատիր, ապա բազմապատկիր:

Պատասխանը ամբողջ թիվ է:

−9/10 ⋅ (−80) = +72

5.Լուծիր հավասարումը:

|x|:(−16) = 2 − 10

|x| = (2 — 10) x (-16)

|x| = -8 x (-16)

|x| = +128

6.Կատարիր բաժանումը:

24 :(−6) = -4

7.Հաշվիր արտահայտության արժեքը:

1756 + (−20513) = -18757

8.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 81, −82, −83, 80

Պատ․՝ -83:

9.Թվերը դասավորիր աճման կարգով:

8,−32,24,0,−5,−22

–32, -22, -5, 0, 8:

10.Գտիր L(3) կետի նկատմամբ K(−58) կետին համաչափ կետի կոորդինատը:

Լուծում

1) |-58| + |3| = 58 + 3 = 61

2) 61 + 3 = 64

Պատ․՝ P (64)։

11.Կոորդինատային հարթության վրա նշված են x և y կոորդինատներով կետեր:

Որոշիր A կետի կոորդինատները:

A (3,4)

B (-3,4)

C (-3,-4)

D (3,-4):

12.Կոորդինատային հարթության վրա վերցված է (−55,0) կոորդինատներով կետը:

Գտիր y-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները

Պատ․՝ (55,0):

Без рубрики

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներԷներգիան և կենդանի օրգանիզմները

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  

Օրինակ՝ էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:

3. Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում:

4. Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիայի հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում:

5. Ճառագայթային էներգիա

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Նաև օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Պատասխանել հարցերին

Լրացրու բաց թողնված բառը`
Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:

Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային և քիմիական:

Պատմություն

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

Հարցեր

  • Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։

Սկայորդու որդի, Պարույր Հայկազունին, դաշինք է կնքում Մարաստանի և Բաբելոնիայի հետ, ընդդեմ Ասորեստանի։ Իրենց Զորքերը գրավում են Ասորեստանի Մայրաքաղաք Նինվեն, Ք․ ա․ 612թ-ին։ Դրան մասնակցելու համար Մարաստանի արքան Պարույրին թագադրեց Հայաստանի թագավոր։

  • Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։

Երվանդունիների թագավորություն, այն այդպես է կոչվել Երվանդ 1 Սակավակյացի օրոք։

  • Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։

Նա ուներ 40 000 հետևակ և 8000 հեծյալ, այն ժամանակների համար դա բավակականին հզոր ուժ էր:

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 60-63

տեսաֆիլմ

Մայրենի

Վ․ Տերյան «Կարծես թե դարձել եմ ես տուն» և «ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ» 05.02.2023

«Կարծես թե դարձել եմ ես տուն»

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ…

«ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ»

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Ռուսերեն

Домашнее задание Русский язык 03.02.2023

В мире множество городов. Огромные и совсем маленькие, древние и построенные недавно, промышленные центры и небольшие городки, похожие на деревни. Но есть такие, о которых постоянно пишут в газетах, о которых говорят по радио и в телевизионных передачах, это – столицы. Столица – город особенный. Чаще всего это город, с именем которого связана история страны. Столицей России является Москва. И по праву! Ведь она много раз объединяла россиян в борьбе за
независимость, стала сердцем России. Москва – это политический, промышленный и научный центр России и самый большой город страны. В ней живёт более десяти миллионов человек. Большую роль в жизни столицы играет метро. Первая линия московского метро начала работать в 1935 году, а сейчас линии метро связывают все районы города. В метро чисто, много света, воздуха. Москва и самый крупный в России центр науки и культуры. Здесь находится более 200 высших учебных заведений – университетов, академий, институтов. Из разных городов, сёл и деревень приезжают в Москву
учиться молодые россияне. Славится Москва и своими прекрасными музеями, театрами и библиотеками. Москва – многонациональный город. Здесь живут люди разных национальностей. Армянская колония возникла в Москве ещё в XY веке в районе Армянского переулка. Именно здесь богатой армянской семьёй Лазаревых был основан Лазаревский институт восточных языков. Сейчас в этом здании располагается посольство Республики Армения.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. Сколько человек живёт в Москве?

12635466 человек.

  1. Когда в Москве начало работать метро?

В 1935 году.

  1. Сколько в Москве высших учебных заведений?

Более 200 учебных заведений.

  1. В каком здании располагается посольство Республики Армения?

В районе Армянского переулка.

Найдите в тексте синонимы данных слов. Составьте с ними предложения.

Светло — ясно

У нас дома светло.

проводить — вести

Мои родители проводили меня в школу.

грязно — неряшливо

На улице очень грязно.

бедный — нищий

у нас во дворе живёт один бедный человек

старый — потрепанный

Моя подруга сломала её старый телефон.

старинный — многовековой

Мoй дедушка купил старинные вещи.

необычный — неординарный

Я искала необычного подарка для моей подруги.

соединять — скрепить

Я соединила кубики с братом.

часто — неоднократно

Он часто опаздывает в школу.

большой — огромный

Я собрала большой дом из Лего.

находиться — быть

Моя мама после вчера находилась на работе.

Вместо точек впишите подходящие по смыслу слова.

  1. Москва – это политический, промышленный и научный центр России.
  2. Большую роль в жизни столицы играет метро.
  3. В метро очень светло.
  4. Москва – центр науки и культуры.
  5. В Москве находится много театров и музеев.

Слова для справок: наука, культура, политический, промышленный,
научный, светло, театры, музеи, столица.

Перепишите, вставляя предлоги.

  1. Молодые люди из разных городов, сёл и деревень приезжают в Москву учиться.
  2. Москва много раз объединяла россиян в борьбе за независимость.
  3. Первые трамваи, троллейбусы вышли на улицы; люди спешат на работу.
  4. Есть города, о которых пишут в газетах, говорят по радио и в телевизионных передачах.
Ռուսերեն

Классная работа русский язык 03.02.2023

10. Подберите к данным существительным прилагательные.

город (какой?) – красивый город

столица (какая?) – маленькая столица

страна (какая?) – большая страна

море (какое?) – голубое море

князь (какой?) – злой князь

место (какое?) –милое место

дворцы (какие?) –  открытые дворцы

соборы (какие?) – Длинные соборы.

10. Допишите окончания глаголов в настоящем времени.

1. Когда ты учишь уроки? – Обычно я готовлю уроки вечером.

2. Кому ты сейчас звонишь? – Я не звоню, я читаю .

3. Куда ты спешишь? – Я спешу в школу.

4. Ты любишь читать? – Да, очень люблю.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.02.2022

700. Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են.


ա) A (+1, +1), B (+4, +2), C (+1, +5)


բ) A (+1, +2), B (–4, –2), C (–3, +3)


գ) A (–3, 0), B (+3, –2), C (+3, +2)։

702. Որտե՞ղ են գտնվում հարթության այն կետերը, որոնց աբսցիսը հավասար է զրոյի:

Պատ․՝ Y — ի առանցքի վրա։

711. 78-րդ նկարում ցո՛ւյց տվեք այն պատկերները, որոնք համաչափության առանցք ունեն։

Պատ․՝ ա), գ), ե) և զ)։

714. Որքա՞ն ժամանակում ժամացույցի ժամի սլաքը կպտտվի ուղիղ անկյան չափ և որքա՞ն ժամանակում՝ փռված անկյան չափ, Իսկ րոպեի սլա՞քը։

Պատ․՝ 3 ժամից հետո կլինի ուղիղ անկյան չափ, 6 ժամից հետո՝ փռվախ անկյան չափ։ 15 րոպեից հետո՝ ուղիղ անկյան չափ, 30 րոպեից հետո` փռված անկյուն

716. Աղյուսակի առաջին տողում գրված է այն ժամանակը, որի ընթացքում գնացքն անցնում է 120 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, իսկ երկրորդում՝ այն անցնելու արագությունը։ Լրացրե՛ք աղյուսակը և որոշե՛ք, թե ինչ կախում գոյություն ունի գնացքի արագության և ճանապարհահատվածն անցնելու ժամանակի միջև։

Ժամանակ32 2/521 1/21
Արագություն40506080120
Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 02.03.2023

699. Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են.

ա) A (+2, –1), B (+3, –2),

701. Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABCD քառանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են.

ա) A (–3, +2), B (+1, +1), C (+2, –2), D (–3, –4)

բ) A (+4, 0), B (–2, +1), C (–3, –4), D (+4, –3)։

703. Որտե՞ղ են գտնվում հարթության այն կետերը, որոնց օրդինատը հավասար է զրոյի:

Պատ․՝ X – երի առանցքի վրա։

715. Արույրը 60 % պղնձի և 40 % ցինկի համաձուլվածք է։ Արույր պատրաստելու համար վառարանի մեջ դրել են ցինկ և 210 կգ պղինձ։ Որքա՞ն ցինկ են դրել վառարանի մեջ։ Որքա՞ն արույր կստացվի։

Լուծում

100 × 210 : 60 = 350 – ամբողջը

350-210=140 ցինկ։

Պատ․՝ 140 ցինկ։

Մայրենի

«Ուզում եմ»

Բոլորս էլ ուզում ենք ամեն ինչ փոխել մեր շրջապատում։ Օրինակ, երբ հայրիկը կամ պապիկը ծխում են տանը, մենք մեր մտքում մաքուր օդ ենք ուզում։ Ուզելը դա հարցի մի փոքր կողմն է, որպեսզի ցանկություններն իրականություն դառնան, պետք է համառ լինենք։ Հանձնվելը նշանակում է ընդամենը երազել։ Իսկ երազանքը իրականություն է դառնում համառ աշխատանքի շնորհիվ։ Ես ,օրինակ, սիրում եմ խաղաղությունը՝ իր բոլոր դրսևորումներով և ամենուր։

Ես ուզում եմ դառնալ ակտիվ բնապահպան և օգնեմ բնությանը ու մարդկությանը։ Ես հասկանում եմ, որ բնության աղտոտվածությունը ունի բարդ հետևանքներ։ Առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, տհաճ միջավայր և երբեմն ամոթի զգացում ՝ օտարների մոտ։ Երբեմն զարմանում եմ, թե ինչի՞ համար են մարդիկ իրենց տունը մաքուր պահում, իրար սիրում ու հարգում, հոգատար են միմյանց նկատմամբ, բայց այդպիսին չեն դրսում։

Ես ուզում եմ նաև, որ փողոցում թափառող կենդանիներ չլինեն և նրանք բոլորը բարի ու հոգատար տեր ունենան։ Ուզում եմ, որ ծերանոցներ չլինեն, որ բոլոր անօգնական տատիկ – պապիկները ունենան սիրող ընտանիք։

Ուզում եմ կախարդական փայտիկ ունենալ և իրականություն դարձնել իմ բոլոր ուզումները։ Իմ կախարդական փայտիկի օգնությամբ ես կկարողանամ օգնել կենդանիներին, բնությանը և նաև մարդկանց, որպեսզի նրանք դառնան ավելի լավ և բարի։