Մայրենի

Տերյանի վերջին ժամերը 06.02.2023

«… Հունվարի 6-ին  հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:
Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»
Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

Այլ հուշեր 

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակից

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Հոգեհաց – հանգուցյալի, հոգու, հանգստության համար, տրվող հաց։

2. Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Համացանցից գտի՛ր տեղեկություններ, ներկայացրո՛ւ բլոգումդ, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած երգը, լսի՛ր։ 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.02.2023

1.Ցերեկը օդի ջերմաստիճանը +17°C էր, իսկ գիշերը այն իջավ 5 աստիճանով:

Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը գիշերը:

Պատ․՝ 12ºC:

2.Հաշվիր արտահայտության արժեքը:

2940 − 6424 = -3484

3.∗-ի փոխարեն տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ 11−106=−∗

11 — 106 = -95

4.Կրճատիր, ապա բազմապատկիր:

Պատասխանը ամբողջ թիվ է:

−9/10 ⋅ (−80) = +72

5.Լուծիր հավասարումը:

|x|:(−16) = 2 − 10

|x| = (2 — 10) x (-16)

|x| = -8 x (-16)

|x| = +128

6.Կատարիր բաժանումը:

24 :(−6) = -4

7.Հաշվիր արտահայտության արժեքը:

1756 + (−20513) = -18757

8.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 81, −82, −83, 80

Պատ․՝ -83:

9.Թվերը դասավորիր աճման կարգով:

8,−32,24,0,−5,−22

–32, -22, -5, 0, 8:

10.Գտիր L(3) կետի նկատմամբ K(−58) կետին համաչափ կետի կոորդինատը:

Լուծում

1) |-58| + |3| = 58 + 3 = 61

2) 61 + 3 = 64

Պատ․՝ P (64)։

11.Կոորդինատային հարթության վրա նշված են x և y կոորդինատներով կետեր:

Որոշիր A կետի կոորդինատները:

A (3,4)

B (-3,4)

C (-3,-4)

D (3,-4):

12.Կոորդինատային հարթության վրա վերցված է (−55,0) կոորդինատներով կետը:

Գտիր y-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները

Պատ․՝ (55,0):