Մայրենի

«Ուզում եմ»

Բոլորս էլ ուզում ենք ամեն ինչ փոխել մեր շրջապատում։ Օրինակ, երբ հայրիկը կամ պապիկը ծխում են տանը, մենք մեր մտքում մաքուր օդ ենք ուզում։ Ուզելը դա հարցի մի փոքր կողմն է, որպեսզի ցանկություններն իրականություն դառնան, պետք է համառ լինենք։ Հանձնվելը նշանակում է ընդամենը երազել։ Իսկ երազանքը իրականություն է դառնում համառ աշխատանքի շնորհիվ։ Ես ,օրինակ, սիրում եմ խաղաղությունը՝ իր բոլոր դրսևորումներով և ամենուր։

Ես ուզում եմ դառնալ ակտիվ բնապահպան և օգնեմ բնությանը ու մարդկությանը։ Ես հասկանում եմ, որ բնության աղտոտվածությունը ունի բարդ հետևանքներ։ Առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, տհաճ միջավայր և երբեմն ամոթի զգացում ՝ օտարների մոտ։ Երբեմն զարմանում եմ, թե ինչի՞ համար են մարդիկ իրենց տունը մաքուր պահում, իրար սիրում ու հարգում, հոգատար են միմյանց նկատմամբ, բայց այդպիսին չեն դրսում։

Ես ուզում եմ նաև, որ փողոցում թափառող կենդանիներ չլինեն և նրանք բոլորը բարի ու հոգատար տեր ունենան։ Ուզում եմ, որ ծերանոցներ չլինեն, որ բոլոր անօգնական տատիկ – պապիկները ունենան սիրող ընտանիք։

Ուզում եմ կախարդական փայտիկ ունենալ և իրականություն դարձնել իմ բոլոր ուզումները։ Իմ կախարդական փայտիկի օգնությամբ ես կկարողանամ օգնել կենդանիներին, բնությանը և նաև մարդկանց, որպեսզի նրանք դառնան ավելի լավ և բարի։

Մայրենի

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 

Հայտնությունը նշանակում է ինչ–որ բան կամ ինչ – որ մեկին հայտնաբերել։ Բանաստեղծության մեջ ինչ – որ մեկի հեյտնվելը փոխել է բանաստեղծի ներաշխարհը։ Իմ կարծիքով բանաստեղծին հայտնվել է նրա մուսան (ստեղծագործելու տաղանդը)։

2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ 

փառք – պատիվ

շուք – ստվեր

խոցել – վիրավորել

արևավառ – արևից վառվող

տկար – ուժը պակաս

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը արտահայտում է գեղեցիկի, կյանքի զարթոնքի, երջանկության, խաղաղության և անդորի մասին։

Գործնական քերականության առաջադրանքներ 

1.       Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայան սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել  ժամանակակից մի շենք:

2.      Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղեմի ժամանակներից օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու բազմաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ մարմար, գրանիտ ու պեմզա: