Թումանյանը, անշուշտ, գանձ ասելով նկատի չի ունեցել դրամ կամ այլ նյութական արժեք։ Նա նկատի էր ունեցել, որ իր իսկական գանձը սերն ու շնորհքն է։ Յուրաքանչյուր մարդու իրական գանձը ընտանիքն է, հարազատները, գիտելիքներն ու կարողությունները։ Երբ մենք սովորում ենք դպրոցում, մեզանից քչերն են, որ ճիշտ են օգտագործում մեզ տրված թանկագին ժամանակը և հավաքում իրական գանձեր։ Այդ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո մեզանից քչերին է հաջողվում կյանքում իր գիտելիքներին համապատասխան տեղը։ Ծնողի համար իր գանձը իր զավակն է՝ (որդին և դուստրը)։ Կոշկակարի կամ դերձակի համար իր գանձը ոսկե ձեռքերն են։ Իսկ աշակերտի համար իր գանձը գիտելիքն է (բայց հիմա իմ կարծիքով, սովորողի գանձը հեռախոսն է)։
День: 20 февраля 2023
Մաթեմատիկա 20.02.2023
821. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման տեղափոխական օրենքը ճիշտ է.






822. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.






824. Ստուգե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար բազմապատկման զուգորդական օրենքը ճիշտ է.


825. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար ճիշտ էբազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.




833. Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք գումարում.




834. Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում.




Դաս և առաջադրանքներ

Դաս 1
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
- Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։
Ք. ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քասանամյա Արեքսանդրը: Նա պետք էր դառնառ համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը՝ Ալեքսանդր Մակեդոնացի կամ Ալեքսանդր Մեծ:
- Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։
Ք. ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ III-ը պարտվեց, դիմեց փախուստի, և սպանվեց, իսկ Աքեմենյան տերություը կործանվեց: Այս ճակատամարտին մասնակցում էին նաև հայերը, նրանք ապեմենյան զորքի կազմում, Մեծ Հայքի զորքը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III-ը, իսկ Փոքր Հայքինը Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերսաբար մարտնչեցին և արժանապատվորեն վերադարձան հայրենիք:
- Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը։
Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց, որը նշանակում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հաշվի է նստել հայկական զինուժի հետ և խուսափել է նրա հետ նոր առճակատումից:
Աղբյուրներ
Դասագիրք, էջ 68-71
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=69
Դաս 2
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ
հարցեր
- Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը Ք.ա. երրորդ դարի վերջին։
Երրորդ դարի վերջին, Հայաստանը շատ թույլ էր, դրա ահմար Սելևկյան տերությունը իրականացրեց իր հին ծրագիրը։
- Ինչու՞ Սելևկյաններին ի վերջո հաջողվեց գրավել Հայաստանը։
Որովհետև՝ Հայաստանի ներսում կար պառակտում, նրանք միասնական չեին։
Աղբյուրներ
Դասագիրք, էջ 73-75
Դասարանական աշխատանք մաթեմ 20.02.2023
821. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման տեղափոխական օրենքը ճիշտ է.





822. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.




824. Ստուգե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար բազմապատկման զուգորդական օրենքը ճիշտ է.


825. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար ճիշտ է բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.


833. Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք գումարում.


834. Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում.


Ջերմային երևույթների բազմազանությունը:
Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:
Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:
Օրինակ
Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C) (Ցելսիուս)
սնդիկ | -39 | արծաթ | 962 | երկաթ | 1539 |
սառույց | 0 | ոսկի | 1064 | պլատին | 1772 |
անագ | 232 | պղինձ | 1085 | վոլֆրամ | 3387 |
կապար | 327 | չուգուն | 1200 | ցինկ | 420 |
ալյումին | 660 | պողպատ | 1500 |
Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:
0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:
Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:


Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:
Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:


Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը և ջերմային ընդարձակումը:
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Իսկ նրա հակառակ երևույթը կոչվում է պնդացում։
- Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Իսկ նրա հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում: