1. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ
Պատ․՝ հարազատ։
2. Նշված բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։
Ո՞ր բառն է «երկերեսանի»:
Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:
Պատ․՝ քաղաք։
3.Ո՞ր տառը կարող է մտնել «բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ» բառերի մեջ և կազմել նոր բառեր: Ն, ու, ր, յ, ե:
ր – բարդ, բարկ, կարթ, մարտ, հարց, կարկաչ։
Պատ․՝ «ր»։
4. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում «երկնակամար» բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
Բ․ մեկ ներկարար
Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
Ե․ նման երամակ
Պատ․՝ Դ․ երկար նամակ։
5. «Հույզ, սեր, հատ, նկար, սուր, երգ» բառերից ո՞րը չի կարող գնալ — իչ -ին հյուր։
Պատ․՝ սեր։
6. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե «վարսահարդար» բառից հանենք վախը, այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ
Պատ․՝ ազնիվ – արդար։
7. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր բառով բառազույգ չկազմվեց։
Պատ․՝ մարգ։

9.Թումանյանի երկու քառյակները խառնվել են իրար: Փորձիր ճի՛շտ վերադասավորել քառյակները:Ա՛նց կացա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
Ո՞ւր կորա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
Ա՜նց կացա՛ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:
Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:
10.Ստեղծագործական աշխատանք՝ Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
«Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:»
Երբեք չպետք է մոռանալ, որ ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է։ Պետք է գնահատել ու վայելել օրվա յուրաքանչյուր ակնթարթը, չէ որ ամեն պահ անկրկնելի է։ Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուլ դժվարություն հաղթահարելի է, և երբեք չդադարել պայքարել։Եվ երբեք չդադարել սիրել ու նվիրվել։ Չպետք է մոռանալ, որ կյանքում յուրաքանչյուր արարք բումերանգի նման վերադառնալու հատկություն ունի։