Մաթեմատիկա

Մաթեմատիկա 28.02.2023

871. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

a = 2 սմ

b = 4 սմ

c = 3 սմ

Լուծում

S լրիվ = 2ab + 2ac + 2bc

S լրիվ = 2 x 2 x 4 + 2 x 2 x 3 + 2 x 4 x 3 = 16 + 12 + 24 = 52 սմ2

Պատ․՝ 52 սմ2։

874. Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների
արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:

Պատ․՝ ոչ, քանի որ զույգ առ զույգ հավասար չեն։

880․ Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

բ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2

(8 – 2) ⋅ (2 + 5) = 6 x 7 = 42

դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2։

(30 – 3 · (-2)) ⋅ (8 · (-2) – 1) = -612

  1. 30 — 3 x (-2) = 30 — (-6) = 30 + 6 = 36
  2. 8 x (-2) — 1 = -16 — 1 = -17
  3. 36 x (-17) = -612

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1

9 ⋅ (3 x 2 + 1) ։ 18 · (4 – 3 x (-1)) = 1/2

  1. 3 x 2 + 1 = 7
  2. 4 -3 x (-1) = 4 — (-3) = 4 + 3 = 7

դ) km+2db, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8

0 x 4 + 2 x (-7) x (-8) = 112

  1. 0 x 4 = 0
  2. 2 x (-7) x (-8) = 2 x 56 = 112
  3. 0 + 112 = 112
Մայրենի

«Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից» 28.02.2023

 1.

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

2. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ. 

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

3. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

4. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Առաջադրանքներ՝

Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ։ 

Նշագեղձ – նշիկ