Մայրենի

Ո՞ր գրքում կուզենայի ապրել || 15.02.2023

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ։ Ցանկացած գիրք կարդալիս, ես հայտնվում եմ կախարդական աշխարհում։ Ես կցանկանայի հայտնվել Մաթիլդայի գրքում և լինեի նրա ընկերուհին, քանի որ նա շատ խելացի էր և օժտված էր տարբեր կարողություններով։ Նաև կուզեի այնտեղ հայտնվել, որ տեսնեի, թե ինչպես են երեխաները սովորում այդ վատ դպրոցում։ Հաճույքով կպատժեի Դագանակին՝ Մաթիլդայի պես։ Կարծում եմ, իմ այդ գիքում հայտնվելով, այնտեղ շատ ծիծաղելի, հետաքրքիր և տխուր մասեր կավելանային։ Նաև, երբ ես գիրք եմ կարդում, կարողանում եմ ավելի լավ ճանաչել ու տարբերել չարն ու բարին։ Ես փորձում եմ իմ կյանքում նմանվել կարդացածս գրքերի բարի հերոսներին և ինքսել կատարում եմ բարի գործեր։ Կուզենայի նաև, որ ինչպես գրքերում կամ հեքիաթներում, միշտ բարին հաղթում է չարին, առօրյա կյանքում նույնպես այդպես լիներ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 15.02.2023

797. Հաշվե՛ք.

798. Հաշվե՛ք.

799. Հաշվե՛ք.

807.Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.

810.Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով։ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.


ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։

Պատ․՝ 68%:

 բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։

Պատ․՝ II:

գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։

Պատ․՝ 10%

դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։

Պատ․՝ 33%:

Մայրենի

Գործնական քերականություն մայրենի 15.02.2023

1.       Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

—————————————————————————————————————

Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ Լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է:

Համպարը թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույն ունեցող, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով կրակողները կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

2.  Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

——————————————————————————————————————

Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամսվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջ բոլորի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի շատ մեծ քաղաքները որպես նշանակություն չունեցող գյուղեր տեսներ: