Մայրենի

«Մթնշաղ» 08.02.2023

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:

Մթնշաղ – մթնալույս

խոհուն – լուրջ

անձավ – քարանձավ

նինջ – քուն

խորհրդավոր – գաղտնիքներ պարունակող

անսահման – բազմաթիվ։

  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

Իմ կարծիքով բանաստեղծությունն կոչվում է ,, Մթնշաղ ,,, քանի որ ամեն – ինչ լուռ էր և աղմուկ չկար։ Նոր վերնագիր ՝ ,, Լուռ աշխար ,, կամ ,, Լռություն ,,։

  • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 

Իմ կարծիքով, բանաստեղծությունը ներկայացնում է մի հերոսի մասին, որը սիրում էր լռություն և նա մի երազած աշխարհ էր պատկերացնում, որտեղ լռություն է և հանգստություն։

  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․

«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»

Սիրում եմ, երբ մթնշաղ է․․․ Ամեն ինչ յուրօրինակ գեղեցիկ է թվում, պաղաղ է, հանգիստ։ Կարող ես նստել, մտորել ապագայիդ մասին։ Նայում ես պատուհանից այն կողմ հեռվում լույսեր են վառվում, կարծես՝ աստղիկներ լինեն։ Մթնշաղին քաշաքս կարծես այլ տեսք է ստանում։ Հիանալի է ուսումնասիրել Երևանը մթնշաղին։ Օրվա իմ ամենասիրելի ժամանակն է մթնշաղը․ Այն ինձ ոգևորում է, նոր շունչ է տալիս։ Միշտ չէ, որ արթուն եմ այդ ժամին, բայց չեմ դադարում սպասել օրվա հենց այդ ժամին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 08.02.2023

747. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները.

748. Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը.

762.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը 7 22/25 գ է։

Պատ․՝ 6 501/1000 կգ։

763. Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։

1300000 x 35 ։ 100 = 455000 – հաճարենու անտառ

1300000 x 16 ։ 100 = 208000 – սոճի

1300000 x 20 ։ 100 = 260000 — եղևնի

1300000 x 24 : 100 = 312000 — կաղնի

455000 + 208000 + 260000 + 312000 = 1235000 – միասին

1300000 — 1235000 = 65000 – բոխի։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 08.02.2023

745. Երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով ներկայացրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

748. Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) բացասական թվերը,

բ) դրական կոտորակային թվերը,

գ) բացասական կոտորակային թվերը

դ) բնական թվերը,

1, 2:

759. ա) Գծե՛ք որևէ ուղիղ և հատված։ Կառուցե՛ք այդ հատվածին տվյալ ուղղի նկատմամբ համաչափ հատվածը։


բ) Գծե՛ք որևէ շրջանագիծ և նրա հետ չհատվող մի ուղիղ։ Կառուցե՛ք այն շրջանագիծը, որն այդուղղի նկատմամբ համաչափ կլինի գծված շրջանագծին։