Մաթեմատիկա

Մաթեմատիկա 31.01.2023

674․ Գտե՛ք արտահայտության արժեքը․

բ) * ։ (15 – 4 · *), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն +3, 0,+5, +4 թվերը։

3 ։ (15 – 4 · 3) = 3 : (15 — 12) = 3 : 3 = 1

0 ։ (15 – 4 · 0) = 0

5 ։ (15 – 4 · 5) = 5 : (15 — 20) = 5 : (-5) = -1

4 ։ (15 – 4 · 4) = 4 : (15 — 16) = 4 : (-1) = -4

676. a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.

բ) a : b = 1

a = b

դ) a : b = –a

b = 1, իսկ նշանը պետք է լինի a — ի հակադիր նշանը

a = ցանկացած թիվ

զ) a : (–b) = –1

| a | = | b |, ունեն նույն նշանը։

682․Կազմե՛ք շրջանաձև դիագրամ հետևյալ լճերի մակերեսների համար՝ Օնեգա (17700 կմ2),
Բայկալ (31500 կմ2), Վիկտորիա (68000 կմ2), Օնտարիո (19500 կմ2), Վան (3760 կմ2)։

684․ Ավտոբուսի արագությունը մեքենայի արագության 5/7 — ն է։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե ավտոբուսի արագությունը նրանից փոքր է 30 կմ/ժ-ով։

Լուծում

Պատ․՝ 105 կմ/ժ։

688․ Կառքի առջևի անիվը 96 պտույտ է կատարում, երբ հետևի անիվը կատարում է 64 պտույտ: Որքա՞ն է հետևի անիվի շրջագծի երկարությունը, եթե առջևի անիվինը 2 մ է:

Լուծում

1) 96 x 2 = 192 (մ)

2) 192 : 64 = 3 (մ)

Պատ․՝ 3 մ։

Մայրենի

Տերյանը` հիշողություններում || Մայրենի 31.01.2023

Իսահակյանի հուշերից

Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1904թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու Սբ.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով հայ գրականության մեջ մի նոր էջ բացվեց:

Աղբյուրը

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Աղբյուրը 

Առաջադրանքներ ՝

Դիտե՛ք Տերյանի մասին պատմող ֆիլմը և նշումներ արեք։  

Ֆիլմից ստացած տեղեկությունները կարելի է ասել պատմական էին և ցավալի է, որ Վ․ Տերյանի նման հանճարեղ քնարերգուն, այդքան կարճ է ապրել։ Իմ կարծիքով, նա իր մեծ կապերով կարող էր օգտակար լիներ հայ ժողովրդին։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 31.01.2023

674.Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (8 · * + 9) ։ (–5), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2, 7, –3, –8 թվերը.

(8 · 2 + 9) ։ (–5) = -5


(8 · 7 + 9) ։ (–5) = -13


(8 · (-3) + 9) ։ (–5) = 3


(8 · (-8) + 9) ։ (–5)=11

676. a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.

ա) a : b = 0

a = 0

b = ցանկացած թիվ բացի 0-ից

գ) a : b = a

a = ցանկացած թիվ

b = 1-ի

ե) (–a) : b = –1

a = -1

b = 1:

683. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

Լուծում

Պատ․՝ 90 կմ։

686․ Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնց բացարձակ արժեքները 5-ից փոքր են։

Պատ․՝ -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4։

687․ Գնել են երկու տեսակի կոնֆետներ վճարելով ընդամենը 6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ`1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:

Լուծում

Պատ․ 3կգ

Մայրենի

Կարծես թե դարձել եմ ես տուն || Մայրենի 30.01.2023

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ…

Առաջադրանքներ՝

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

մշուշ – մեգ, մառախուղ

անզոր – անուժ

պարզկա – պարզ, հասարակ

իլիկ – թել մանող գործիք։

  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Բանաստեղծը պատմում է, որ երբ անգամ երազով կամ մտքերով վերադառնում ես տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր մանկությունը, ծնողներին, մեր մեջ ավելի շատ տպավորված պահեր։ Այդ հիշողությունները մեզ երջանկություն են պարգևում։

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ,

  • Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։ 

Մայրենի

Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Տերյան 

Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել տասը հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 

1. Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․

 2. Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար:

3. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

5. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

6. 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

7. 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

8. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

9. 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում:

10. Վահան Տերյանը վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում ՝ Օրենբուրգում։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.01.2023

671․ Հաշվե՛ք.

բ) –600 ։ (–150) = 600 : 150 = 4

դ) –420 ։ (–15) = 420 : 15 = 28

զ) +837 ։ (–1) = -837

672․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

բ) 6 · * = –36

* = -36 : 6

* = -6

դ) –9 · * + 1 = –80

* = (-80 — 1) : (-9)

* = -81 : (-9)

* = 9

զ) 2 – 3 · * = 20։

* = (20 — 2) : (-3)

* = 18 : (-3)

* = -6

673․ Հաշվե՛ք.

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6) = 2 + (-2) + 4 = 4

դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4) = (-5 + (-3)) : (-4) = -8 : (-4) = 2

զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)) = -84 : (8 + (-6)) = -84 : 2 = 42

677. Տրված են երկու կոտորակներ՝

Նրանցից ո՞րն է ավելի մեծ։

Պատ․՝ հավասար են։

680․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2) կետերը։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 30.01.2022

671. Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19) = 38 : -19 = -2

գ) –720 ։ (+120) = -720 : 120 = -6

ե) –531 ։ (+3) = -531 : 3 = -177:

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · * = 21

* = 21 : (-3) = -7

գ) –10 · * = 0

* = 0 : (-10) = 0

ե) –21 · * + 3 = 45

* = 45 – 3 = 42
2) 42 : (-21) = -2

673. Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4 = -4 — (-2) + (-3) = -5

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3) = (-11 — (-5)) : (-3) = 2

ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35)) = -6

678. Տրված են –5, –11, +18, –9, +6 թվերը։ Գտե՛ք՝


ա) այդ թվերի գումարին հակադիր թիվը,

-5 + (-11) + 18 + (-9) + 6 = -1

Պատ․՝ -1:


բ) այդ թվերին հակադիր թվերի գումարը։

Պատ․՝ 1:

681. Հայտնի են երկու քառակուսիների մակերեսները ։ Գտե՛ք ներկված եռանկյան մակերեսը:

64 : 8 = 8

4 x 4 = 16

8 x 4 = 32 սմ2

32 : 2 = 16 սմ2

Պատ․՝ 16 սմ2։

Բնագիտություն

ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա || Բնագիտություն 30.01.2023

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք է կատարվում այդ դեմքում, երբ մարմինը շարժվում է իր ազդեցությամբ:

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:

Մայրենի

Ուսումնական ձմեռ․ նախագիծ || Մայրենի 01.19.2023

1. Ընթերցանություն

Ռոալդ Դալ ,,Մաթիլդա,, 

Այս գիրքը մի գեղեցիկ և ատասովոր աղջկա մասին է, որի անունը Մաթիլդա է։

2. Թարգմանություն 

Известный армянский поэт Аветик Исаакян оставил после себя огромное литературное наследие, которое еще в начале 20 века стало доступно русскоязычным читателям в переводах А. Блока, В. Брюсова, И. Бунина и Б. Пастернака. Не меньший интерес представляет и история его жизни, которая в годы существования СССР преподносилась общественности в тщательно отредактированном виде. В частности, еще 20-30 лет назад даже в самой Армении мало кто знал, что лауреат Сталинской премии первой степени в 1921 году принимал активное участие в организации операции «Немезис».

Հայտնի հայ բանաստեղծ Ավետիկ Իսահակյանը իրենից հետո թողել է մեծ գրական ժառանգություն, որը դեռ 20 — րդ դարի սկզբներին դարձավ հասանելի ռուսսախոս ընթերցողի համար Ա․ Բլոկի, Վ․ Բրյուսովի, Ի․Բունինի և Բ․ Պաստեռնակի թարգմանություններով։ Քիչ հետաքրքրություն չի ներկայացնում նաև նրա կյանքը, որը ՍՍՀՄ – ի գոյության տարիներին հանրությանը ներկայացվում էր համառ փոփոխությունների տեսքով։ Մասնավորաբար դեռ 20 — 30 տարի առաջ անգամ Հայաստանում քչերը գիտեյին, որ Ստալինյան առաջին աստիճանի շքանշանի մրցանակակիրը 1921 թվականին ակտիվ մասնակցուցյուն է ունեցել «Նեմեսիս» օպեռացիայի կազմակերպման գործին։

Մայրենի

Հունվար ամսվա Մայրենիի ֆլեշմոբ 16.01.2023

1.Գրի՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաս թվականներ։ 

մեգ, մեծ – մեկ
երեկ – երեք
հինա – հինգ
ցեց, վեգ – վեց
բոթ, յոգ, յոդ – յոթ
Բաս, տառ – տաս։

2. «Լույս», «հող», «ջուր», « նկար» արմատներով կազմի՛ր բաղադրյալ բառեր այնպես, որ մի դեպքում դրանք լինեն սկզբնարմատ, մյուս դեպքում՝ վերջնարմատ։  

Լույս – լուսամուտ, լուսամփոփ, լուսավոր – վերջնալույս, աչքալույս, լուսնալույս

հող – հողածին, հողաշեն, հողածածք – անհող, սևահող

ջուր – ջրաման, ջրհոր, ջրալի – անջուր, աղաջուր, կրաջուր

նկար – նկարազարդ, նկարիչ, նկարչություն – գծանկար, ծաղկանկար, դիմանկար

3. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրու՛ հոմանիշային  զույգերը։ 

Ամանոր, նվեր,  ընծա, ավար, ճերմակ, ապագա, կարծիք, օրրան, գալիք, թալան,  հայրենիք, տեսակետ, ձյունաթույր, Նոր տարի: 

Ամանոր – Նոր տարի
նվեր – ընծա
ավար – թալան
ճերմակ –ձյունաթույր
ապագա – գալիք
կարծիք – տեսակետ
օրրան – հայրենիք։

4. Բառաշարքում գտի՛ր իրար համարժեք զույգերը: 

 Բուլկի, պոնչիկ,կողիկ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

Բուլկի – հացիկ
պոնչիկ – փքաբլիթ
կողիկ – կոտլետ
բազար – շուկա
աղցան – սալաթ
բագաժ – ուղեբեռ:

5. Բանաստեղծությունը դարձրու՛ արևելահայերեն։ 

Նամակ Կաղանդ Պապային 

Թուղթուգիր 

Կաղանդ պապա, 

Իմ այս նամակս առաջին 

Քեզ կը գրեմ ես ահա 

Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին։ 

Ուր ալ ըլլաս, 

Պիտի անշուշտ զայն կարդաս 

Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին 

Մեր տան ծանօթ հին ուղին։ 

Նամակ Ձմեռ Պապիկին

Նամակ

Ձմեռ Պապիկ,
Իմ այս նամակը առաջին
Քեզ եմ գրում,
Եվ կարոտով հանձնում եմ քո սուրբ ձեռքը։
Որտեղ էլ, որ լինես,
Պիտի անշուշտ այն կարդաս
Եվ անհամբեր պիտի բռնես դու կրկին
Մեր տան ծանոթ հին ուղին։

6. Ուրիշ ի՞նչ անվանումներ ունի Նոր Տարին։  

Նոր Տարի – Ամանոր, Կաղանդ։

7.Ամանորի նախօրեին հին հայերը թխում էին մարդու տեսքով թխվածքաբլիթներ։ Ի՞նչ խորհուրդ ունեին ծիսական այդ տիկնիկները։ 

Ծիսական տիկնիկների մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը: Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով: Այդ տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել։

 8.Հինգ-վեց նախադասությամբ պատմի՛ր, թե ինչպես  դիմավորեցիր  Նոր տարին։ 

Նոր Տարվա տոներին, ընտանիքիս հետ մասնակցել եմ տոնական միջոցառումների։ Ստացել եմ նվերներ և մասնակցել եմ ծննդյան տոնակատարությունների։ Այս տարի մեր Ձմեռ Պապիկը ինձ նվիրել է իմ երազած կենդանի խամիակ։ Նա սպիտակ գույն ունի, սև աչկեր և նրա անունը Ձյունիկ է։ Ես Ձմեռ Պապիկից խնդրել էի խաղաղություն և երջանկություն։ Ես այսպես եմ դիմավորել Նոր Տարին։ ։)

9.Գրի՛ր ամանորյա մի քանի մաղթանք՝ ուղղված աշխարհին։  

Երջանիկ եղեք մարդիկ, մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն և խաղաղություն։