Մայրենի

Հունվար ամսվա Մայրենիի ֆլեշմոբ 16.01.2023

1.Գրի՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաս թվականներ։ 

մեգ, մեծ – մեկ
երեկ – երեք
հինա – հինգ
ցեց, վեգ – վեց
բոթ, յոգ, յոդ – յոթ
Բաս, տառ – տաս։

2. «Լույս», «հող», «ջուր», « նկար» արմատներով կազմի՛ր բաղադրյալ բառեր այնպես, որ մի դեպքում դրանք լինեն սկզբնարմատ, մյուս դեպքում՝ վերջնարմատ։  

Լույս – լուսամուտ, լուսամփոփ, լուսավոր – վերջնալույս, աչքալույս, լուսնալույս

հող – հողածին, հողաշեն, հողածածք – անհող, սևահող

ջուր – ջրաման, ջրհոր, ջրալի – անջուր, աղաջուր, կրաջուր

նկար – նկարազարդ, նկարիչ, նկարչություն – գծանկար, ծաղկանկար, դիմանկար

3. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրու՛ հոմանիշային  զույգերը։ 

Ամանոր, նվեր,  ընծա, ավար, ճերմակ, ապագա, կարծիք, օրրան, գալիք, թալան,  հայրենիք, տեսակետ, ձյունաթույր, Նոր տարի: 

Ամանոր – Նոր տարի
նվեր – ընծա
ավար – թալան
ճերմակ –ձյունաթույր
ապագա – գալիք
կարծիք – տեսակետ
օրրան – հայրենիք։

4. Բառաշարքում գտի՛ր իրար համարժեք զույգերը: 

 Բուլկի, պոնչիկ,կողիկ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

Բուլկի – հացիկ
պոնչիկ – փքաբլիթ
կողիկ – կոտլետ
բազար – շուկա
աղցան – սալաթ
բագաժ – ուղեբեռ:

5. Բանաստեղծությունը դարձրու՛ արևելահայերեն։ 

Նամակ Կաղանդ Պապային 

Թուղթուգիր 

Կաղանդ պապա, 

Իմ այս նամակս առաջին 

Քեզ կը գրեմ ես ահա 

Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին։ 

Ուր ալ ըլլաս, 

Պիտի անշուշտ զայն կարդաս 

Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին 

Մեր տան ծանօթ հին ուղին։ 

Նամակ Ձմեռ Պապիկին

Նամակ

Ձմեռ Պապիկ,
Իմ այս նամակը առաջին
Քեզ եմ գրում,
Եվ կարոտով հանձնում եմ քո սուրբ ձեռքը։
Որտեղ էլ, որ լինես,
Պիտի անշուշտ այն կարդաս
Եվ անհամբեր պիտի բռնես դու կրկին
Մեր տան ծանոթ հին ուղին։

6. Ուրիշ ի՞նչ անվանումներ ունի Նոր Տարին։  

Նոր Տարի – Ամանոր, Կաղանդ։

7.Ամանորի նախօրեին հին հայերը թխում էին մարդու տեսքով թխվածքաբլիթներ։ Ի՞նչ խորհուրդ ունեին ծիսական այդ տիկնիկները։ 

Ծիսական տիկնիկների մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը: Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով: Այդ տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել։

 8.Հինգ-վեց նախադասությամբ պատմի՛ր, թե ինչպես  դիմավորեցիր  Նոր տարին։ 

Նոր Տարվա տոներին, ընտանիքիս հետ մասնակցել եմ տոնական միջոցառումների։ Ստացել եմ նվերներ և մասնակցել եմ ծննդյան տոնակատարությունների։ Այս տարի մեր Ձմեռ Պապիկը ինձ նվիրել է իմ երազած կենդանի խամիակ։ Նա սպիտակ գույն ունի, սև աչկեր և նրա անունը Ձյունիկ է։ Ես Ձմեռ Պապիկից խնդրել էի խաղաղություն և երջանկություն։ Ես այսպես եմ դիմավորել Նոր Տարին։ ։)

9.Գրի՛ր ամանորյա մի քանի մաղթանք՝ ուղղված աշխարհին։  

Երջանիկ եղեք մարդիկ, մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն և խաղաղություն։