Մայրենի

Կարծես թե դարձել եմ ես տուն || Մայրենի 30.01.2023

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ…

Առաջադրանքներ՝

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

մշուշ – մեգ, մառախուղ

անզոր – անուժ

պարզկա – պարզ, հասարակ

իլիկ – թել մանող գործիք։

  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Բանաստեղծը պատմում է, որ երբ անգամ երազով կամ մտքերով վերադառնում ես տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր մանկությունը, ծնողներին, մեր մեջ ավելի շատ տպավորված պահեր։ Այդ հիշողությունները մեզ երջանկություն են պարգևում։

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ,

  • Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։ 

Մայրենի

Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Տերյան 

Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել տասը հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 

1. Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․

 2. Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար:

3. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

5. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

6. 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

7. 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

8. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

9. 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում:

10. Վահան Տերյանը վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում ՝ Օրենբուրգում։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.01.2023

671․ Հաշվե՛ք.

բ) –600 ։ (–150) = 600 : 150 = 4

դ) –420 ։ (–15) = 420 : 15 = 28

զ) +837 ։ (–1) = -837

672․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

բ) 6 · * = –36

* = -36 : 6

* = -6

դ) –9 · * + 1 = –80

* = (-80 — 1) : (-9)

* = -81 : (-9)

* = 9

զ) 2 – 3 · * = 20։

* = (20 — 2) : (-3)

* = 18 : (-3)

* = -6

673․ Հաշվե՛ք.

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6) = 2 + (-2) + 4 = 4

դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4) = (-5 + (-3)) : (-4) = -8 : (-4) = 2

զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)) = -84 : (8 + (-6)) = -84 : 2 = 42

677. Տրված են երկու կոտորակներ՝

Նրանցից ո՞րն է ավելի մեծ։

Պատ․՝ հավասար են։

680․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2) կետերը։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 30.01.2022

671. Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19) = 38 : -19 = -2

գ) –720 ։ (+120) = -720 : 120 = -6

ե) –531 ։ (+3) = -531 : 3 = -177:

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · * = 21

* = 21 : (-3) = -7

գ) –10 · * = 0

* = 0 : (-10) = 0

ե) –21 · * + 3 = 45

* = 45 – 3 = 42
2) 42 : (-21) = -2

673. Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4 = -4 — (-2) + (-3) = -5

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3) = (-11 — (-5)) : (-3) = 2

ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35)) = -6

678. Տրված են –5, –11, +18, –9, +6 թվերը։ Գտե՛ք՝


ա) այդ թվերի գումարին հակադիր թիվը,

-5 + (-11) + 18 + (-9) + 6 = -1

Պատ․՝ -1:


բ) այդ թվերին հակադիր թվերի գումարը։

Պատ․՝ 1:

681. Հայտնի են երկու քառակուսիների մակերեսները ։ Գտե՛ք ներկված եռանկյան մակերեսը:

64 : 8 = 8

4 x 4 = 16

8 x 4 = 32 սմ2

32 : 2 = 16 սմ2

Պատ․՝ 16 սմ2։

Բնագիտություն

ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա || Բնագիտություն 30.01.2023

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք է կատարվում այդ դեմքում, երբ մարմինը շարժվում է իր ազդեցությամբ:

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից: