Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին: Նամակը փոխադրի՛ր
գրական հայերեն:
Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով` քո Կոմիտաս
—————————————————————————————————————
Սիրելի՛ Հովհաննես,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար։ Այդ փոքրիկ մոծակն ի՞նչ է, որ մարդը իրենից վախենա, ես քեզ այնպիսի տեղ կտանեի, որ մոծակ չէ, մոծակի եղբայրն իր երեխաների հետ չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի։ Դաշնամուրի մասին մի մտածիր։ Մեր գալու նպատակն է լինելու միայն բառերը՝ բանաստեղծությամբ, դերակատարներով և երգերով։ Իսկ մյուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայնակ՝ Էջմիածնում, իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնվենք, շատ դժվար է երաժշտության մասին գրավոր խոսել — բացատրելը:
Առայժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսվա վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու Եվրոպական թերթերի համար, հետո մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցկացնել Էջմիածնում, բայց 10 օրով կգամ Դիլիջան, մինչև ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հաղորդիր:
Քեզ, տիկնոջդ, երեխաներիիդ էլ մի մեծ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբույրներով` քո Կոմիտաս։