Մայրենի

Գործնական քերականություն || Տնային աշխատանք մայրենի 16.02.2023

1.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

—————————————————————————————————————————

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր ունեցող երկու գլուխ ունեցող օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցադրվող նմուշը ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետր ունեցող ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

2.    Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ ունի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:

————————————————————————————–––––———————————

Եգիպտոսում գտնվող բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատի բնակիչները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռից կերտված արձանն առավել սարսափ ազդող է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դեմքի գծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ ունի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտ գալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժություն ունեցող  հանգիստը:

Կարդա՛, վերհիշի՛ր․

Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:

Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր (օրինակ՝ գծագիր, մեծահոգի):

Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն, նախագիծ):

Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար):