Մայրենի

,, Ահմադը ,, 13.02.2023

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է։

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու։

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

Առաջադրանքներ՝

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Չուխա – տղամարդու երկար վերնազգեստ

ժաժ գալ – շարժվել

հալալ անել – վայելել

2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր: 

Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:

Նրանց հարաբերությունները հիմնված էին սիրո և նվիրվածության վրա։ Այնպես, որ ես գիտեի, որ Ահմադը իմ փոքր քեռին է։

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ: 

Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։

Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․

Մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։


Մայրենի

Կարդում ենք Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877 — 1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879 — 1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883 — 1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ  և Ալմաստ օպերաները։

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.02.2023

773. Գտե՛ք թվի բացարձակ արժեքը.

774. Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

778. Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են հետևյալ թվերի միջև.

Բ) -6, -5, -4, -3, -2, -1

Դ) –9, -8, -7, -6, -5, -4, -3

Զ) 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18

786․ Բրինձը պարունակում է 70 % օսլա, իսկ գարին՝ 60 %։ Որքա՞ն գարի պետք է վերցնել, որպեսզի ստացվի այնքան օսլա, ինչքան ստացվում է 6 կգ բրնձից։

Լուծում

Պատ․՝ 7 կգ։

789․ Համեմատության միջին անդամները 18-ը և 10-ն են։ Որո՞նք կարող են լինել համեմատության եզրային անդամները։ Բերե՛ք օրինակներ։

X : 18 = 10 : Y

  1. 36 : 18 = 10 : 5
  2. 90 : 18 = 10 : 2
  3. 180 : 18 = 10 : 1
  4. 72 : 18 = 10 : 5/2
  5. 54 : 18 = 10 : 10/3
Բնագիտություն

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան || Բնագիտություն 12.02.2023

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:

Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:

Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:

Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է: Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։