Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 28.02.2023

870․ Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։

a = 5 սմ

b = 6 սմ

c = 4 սմ

S լրիվ = 2ab + 2ac + 2bc

S լրիվ = 2 x 5 x 6 + 2 x 5 x 4 + 2 x 6 x 4 = 60 + 40 + 48 = 148 սմ3

Պատ․՝ 148 սմ3։

873․ Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։

S լրիվ = 6 x a x a

875․Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը 6 մ, բարձրությունը 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու համար պահանջվում է 1/10 կգ ներկ:

a = 4 սմ

b = 6 սմ

c = 3 սմ

Լուծում

  1. 4 x 6 + 2 x 4 x 3 + 2 x 6 x 3 = 24 + 24 + 36 = 74 (սմ2)

Պատ․՝ 7 2/5 լիտր։

880․ Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6

(3 x 6 + 4) : 2 = 11

գ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1

48 : (2 x (-1) — 6) = 48 : (-8) = -6

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (7d + 2) – 6 ⋅ (3 – 4a), եթե d = –3, a = –4,

(7 x (-3) + 2) — 6 x (3 — 4 x (-4)) = -133

  1. 7 x (-3) + 2 = -19
  2. 3 — 4 x (-4) = 3 + 16 = 19
  3. 6 x 19 = 114
  4. -19 — 114 = — 133

գ) bdc, եթե b = –2, d = 5, c = –4,

-2 x 5 x (-4) = 40

Մայրենի

Ե․ Չարենց «Ինչ որ լավ է…»

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանքներ՝

1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Լավ մարդը կամ լավ արարքը ոգևորում ու խրախուսում են շրջապատին և լավ օրինակ են հանդիսանում, մնալով մեր հիշողություններում։

2.  Դուրս գրի՛ր ածական։ 

Վառ։

3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում։ 

վառ և հուր։

Մայրենի

Գործնական քերականություն || դասարանական աշ․ մայրենի 27.02.2023

1.     Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ կոնծի — գլուխկոնծի

առ հասարակ – առհասարակ

անթիվ – անհամար

կարծես թե

ութ հարյուր

առ և տուր – առևտուր

ծափ – ծիծաղ

 2.    Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելոքները չկարողացան հանել։ 

3.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ, այդպես անշարժ կանգնած էին՝ ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար, թե՛ իշխանի, թե՛ ռամիկի, թե՛ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ — գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։ 

Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք || Բնագիտություն 27.02.2023

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ մենք կատարում ենք ինչ որ գործողություն, կոչվում է մեխանիկական աշխատանք։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արևի ճառագայթներից:

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային, քիմիական, միջուկային և էլեկտրական։

  1. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կենդանիները և բույսերը ստանում են արևի ճառագայթից։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ սառն ու տաքը միանում են իրար հետ։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղուկային, էլեկտրոնային, մեխանիկական, օպտիկական ևգազային։

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ջերմաչափը դնում ենք մարդու թևի տակ, 5-7 րոպե սպասում, հանում և նայում։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը և ջերմային ընդարձակումը:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:


Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակը, կոչվում է հալում, իսկ եթե նրա հակառակ երևույթը, կոչվում է պնդացում։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Եթե հեղուկն եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

նյութը գազային վիճակից հեղուկ վիճակը, կոչվում է խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը, դա մարմնի զանգվածությունն է։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը, մարմնի տեղափոխությունն է:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ձուկը շարժվում է ափի նկատմամբ:

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: