Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 11.10.2022

187. Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազել
է մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։

1500 = 100%

1200 = X

1) X = 1200 x 100 : 1500 = 80%

2) 100% — 80% = 20%

Պատ․՝ 20% — ով։

189. Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ է
մեծ, եթե առաջին թվի 6 %-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի
8 %-ը՝ 16-ի։

X — 100%

18 = 6%

Լուծում

18 x 100 : 6 = 300

16 x 100 : 8 = 200

300 > 200

300 — 200 = 100

Պատ․՝ 100 — ով։

191. Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56
տարեկան է, նրա տեղակալը 52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։

Լուծում

56+52+60+27+25=220

220:5=44

Պատ․՝ 44:

199. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16
տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ: Քանի՞
տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում:

Լուծում

8×16=128

496-128=368

368:8=46

Պատ․՝ 46 մարդ։

Մայրենի

Սև ոչխար 10.10.2022

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Հեղինակ ՝ Բրունո Ֆերեո

Առաջադրանքներ ՝

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

արոտավայր – արոտի վայր

Ո՞րն է պատմության ասելիքը, գաղափարը։ 

Պատմության ասելիքը, գաղափարը այն է, որ եթե մեկին նեղացնես, վաղը նա նույնպես քեզ կնեղացնի։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.10.2022

    1. Հարաբերությունը գրիր կոտորակի տեսքով: Եթե հնարավոր է, ապա կոտորակը կրճատիր:  5 — ի հարաբերությունը 30 — ին:

    Լուծում

    Պատ․՝ 1/6:

    2.Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:

    Լուծում

    Պատ․՝ 1/2:

    3. Հինգերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 12-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:

    Լուծում

    Պատ․՝ 5/3:

    4. k:b=c:g համեմատության անդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:

    Լուծում

    1. b : k = g : c
    2. g : c = b : k
    3. b : c = k : g

    Պատ․՝ 3:

    5.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

    Լուծում

    3 : 15 = 6 : 30

    Պատ․՝ 30:

    6.20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

    Լուծում

    Պատ․՝ 15%:

    7.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

    Լուծում

    Պատ․՝ 32%:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.10.2022

  1. Հարաբերությունը գրիր կոտորակի տեսքով: Եթե հնարավոր է, ապա կոտորակը կրճատիր:  5 — ի հարաբերությունը 30 — ին:

Լուծում

2.Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:

Լուծում

3. Հինգերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 12-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:

Լուծում

4. k:b=c:g համեմատության անդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:

Լուծում

  1. b : k = g : c
  2. g : c = b : k
  3. b : c = k : g

5.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

Լուծում

3 : 15 = 6 : 9

6.20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

Լուծում

Պատ․՝ 3/5%

7.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

Լուծում

Պատ․՝ 32%:

Պատմություն

Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան հասարակության անկումը 08.10.2022

Առաջադրանքներ

• Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։ Որո՞նք են բրոնզի առավելությունները։

Բռոնզե դարը սկսվել է մթա․ VI — րդ հազարամյակների կեսերին: Բրոնզի առավելությունը այն է, որ այն ավելի պինդ է քան պղինձը:


• Բրոնզի օգտագործումը ի՞նչ հետևանքներ ունեցավ տնտեսության մեջ և հասարակական կյանքում։

Ստեղծվեծին շատ գործիքներ ՝ որոնք ավելի շատ բերք էին բերում։


• Ի՞նչ է նահապետական ընտանիքը։

Նահապետական ընտանիքը դա թագավորական ընտանիքն է:Ցեղերը մեծացել են և ունեցել է իր անունը ՝ զինվոր, թագավոր, նախագահ, զինեգործ և այլն:


• Դիտելով տեսաֆիլմը` մի քանի նախադասությամբ ներկայացրեք նախնադարի փուլերն ու նրանց առանձնահատկությունները։

Ինչպես գիտենք «Համաշխարային պատմության» դասընթացից, նախնադար է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն իր հերթին բաժանվում է մի քանի մեծ ժամանակահատվածի ՝ փուլի։ Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերություն։ Նախնադարի փուլերը մենք կոչում ենք այն հիմնական նյութի անունով, որով պատրաստվում էին մարդկանց աշխատանքային գործիքներն ու զենքերը։ Հնագույն պատմությունը ներկայացվում է երեք փուլով ՝ քարի դար, պղնձի – քարի դար, բրոնզի դար։ Քարի դարը ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է 3 միլիոն տարի առաջ և ավարտվել Ք․ ա․ VI հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք ժամանակաշրջանի ՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Հունարենով դրանք կոչվում են պալեոլիք, մեզոլիթ և նեոլիթ։ Քարի դարին հաջորդւոմ է պղնձի – քարի դարը, որը հոնարեն անվանում են էնեոլիթ։ Պղնձի – քարի դարին հաջորդում է բրոնքի դարը, որի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը։ Բրոնզի դարը սկսվել է Ք․ ա IV հազարամյակի կեսերին և տևել մինչև II հազարամյակի վերջը։ Հին քարի դարը տևել է մարդկության սկզբնավորման ժամանակներից մինչև Ք․ ա․ XII հազարամյակը Սկզբում մարդիկ ապրում էին խմբերով․ որոնք գիտության մեջ կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր։ Նրանք զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում։ Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էր կրակի ստացումը և օգտագուծումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրենց կացարանը, կերակուր պատրաստել և պաշտանվել գազաններից։ Պալեոլիթի վերջին շրջանում ձևավորվեց ժամանակակից մարդը ՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ։ Հայաստանում հայտնաբերված պալեոլիթյան հնագույն կայանը Գուգարքում է։ Այն ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 14-17

տեսաֆիլմ

Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիս․ Սիրտը 07.10.2022

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

կնճիռ – դեմքի կամ մարմնի ծալք

ակնդետ – մի բանի սպասելով

հյուրընկալ – հյուր ընդունող

զննել – ուշադրությամբ նայել

չարաշահ – չարաշահությամբ զբաղվող

հասակակից – միևնույն հասակի

2. Ո՞ր հատվածը (ները) հավանեցիր, ինչո՞ւ։

Մեր ուսուցիչը

Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը:

Ես հավանեցի այս հատվածները, որովհետև ուսուցիչը հարգում էր իր աշակերտներին, քանի որ նրա մայրը մահացել էր նա մենակ էր մնացել և հետո նա աշակերտներ ունեցավ և ուզեց, որ նրանք իրա տղաները լինեն։

Ստրադիի փոքրիկ գրադարանը

հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Ես հավանեցի այս հատվածները, որովհետև Ստրադիի եղբայրը շատ էր նախանձում նրան և խոսում էր նրա մասին, քանի որ Ստրադին գրադարն ուներ, բայց քանի որ նա շատ էր խոսում իր եղբոր մասին հայրիկի մոտ, հայսը ասել էր, որ հարգում է նրան։

Հարգիր ուսուցչիդ

Ես հավանեցի բոլոր հատվածները, քանի որ մենք պիտի հարգենք, սիրենք մեր բոլոր ուսուցիչներին և ուսուցչուհիներին։ Երբ ջղային են լինում, դա չի նշանակում, որ մեզ չեն սիրում կամ գոհ չեն։ Դրա համար էլ մենք պիտի լավ սովորենք, որ գոհ լինեն։

3. Առանձնացրո՛ւ հատվածներ, որոնք կարևոր են տեքստի գաղափարը ներկայացնելու համար։ 

Մեր ուսուցիչը

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.10.2022

178. Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական
գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական
գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

Լուծում

Պատ․՝ 6 1/2 անգամ։

180. Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան
ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞
կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

Լուծում

1) 2000×40:100=800

2) 2000-800=1200

3)1200×30:100=360

4) 2000-(360+800)=840

Պատ.՝ մնաց 840կգ:

183. Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %-ն է։
Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

Լուծում

  1. (18 x 100) : 120 = 15 սմ լայնություն
  2. (18 + 15) x 2 =66 սմ

Պատ․՝ P = 66 սմ։

186. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

2000 = 100%

2500 = x

Լուծում

  1. x = 2500 × 100/2000=125%

125% — 100% = 25%

Պատ․՝ 25% — ով։

196. 100 մ վազքում հաղթողի ցուցանիշը 10 3/20 վ է։ Ինչպիսի՞ն են վազքի երկու մյուս մասնակիցների արդյունքները, եթե նրանցից առաջինը վերջնագծին է հասել հաղթողից 3/50 վ ուշ, իսկ երկրորդը՝ առաջինից 3/100 վ շուտ:

Լուծում

Լուծում

1) 10 3/20 + 3/50 = 10 15 + 6/100 = 10 21/100

2. 10 21/100 – 3/100 = 10 21 – 3/100 = 10 18/100 = 10 9/50

Պատ՝․ 10 21/100 , 10 9/50:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 07.10.2022

177. Ավազանում 600 մ3 ջուր կար։ Դրանից 125 մ3 -ը արտահոսեց։ Ավազանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

Լուծում

Պատ․՝ 5/24 մաս։

179. Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր
12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։

Լուծում

Պատ․՝ 1750 մեքենայով։

182. Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-ի չափ ալյուր։
Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։

Լուծում

Պատ․՝ 500 կգ։

184. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են։
Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։

Լուծում

  • 100 – 52% = 48 %
  • 12 x 100 : 48 = 25
  • Պատ.՝ 25 հոգի:
Մայրենի

Գործնական քերականություն 06.10.2022

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել, Ամերիկայի Միացիալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականեր պնդում  են, որ այդ միտքն իրագործելի է: Մի ազգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

Աշակերտ։

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:

Առաջնորդ։

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

Պատ։

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

Ժամանակ։

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:

Դատավոր։

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

Հիշողություն։

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ բնապահպանական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար: