Մայրենի

Փորձություն 20.09.2022

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երբ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ 

Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր։

 խորտիկ – ուտեստ

գովաբանել – գովել

վահան – ասպար։

2. Շարադրի՛ր մտքերդ ընկերության մասին։ 6-8 նախադասություն։ 

Ընկերությունն իմ պատկերացմամբ

Իմ կարծիքով ընկերությունը կախված չէ նրանից, թե ընկերդ ինչ դիրք է զբաղեցնում և ինչ կարողության տեր է։ Իսկական ընկերը նա է, ում հետ կարող ես սրտալից զրույց վարել և չունենալ գաղտնիքներ։ Ում կարող ես պատմել քեզ հուզող ամեն ինչի մասին և չվախենալ, որ քո գաղտնիքները կտարածվեն։ Ով կարող է քեզ ճիշտ խորհուրդ տալ։ Իսկական ընկերը պետք է պատրաստ լինի օգնության հասնել և օգնել անգամ կյանքի գնով։ Իսկական ընկերը կուրախանա քո ուրախությամբ և կտխրի քո տխրությամբ։ Իսկական ընկերը օգնության է հասնում անշահախնդրորեն և ոչնչի ակնկալիք չունի։ Սակայն իսկական ընկեր ունենալու համար դու ևս պետք է լինես իսկական ընկեր։

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 20.09.2022

1. Ուշադրություն դարձրո՛ւ առաջին շարքի բաղաձայնների արտասանությանը և փորձի՛ր կետերը փոխարինել համապատասխան հնչյուններով:

բ, պ, փ

գ, կ, ք

դ, տ, թ

ձ, ծ, ց

 ջ, ճ, չ

2. Տրված բաղաձայնները զույգ-զույգ խմբավորի՛ր՝ ըստ օրինակի: Ո՞ր հնչյունը զույգ չունեցավ:

Օրինակ՝

զ-ս:

Վ, շ, , ս, ժ, խ, , հ, ֆ:

վ – ֆ

ժ – շ

խ – ղ

h — ն զույգ չունի։

3.   Կետերի փոխարեն գրի՛ր ձայնեղ և խուլ բառերը:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:

Ֆ, խ, ս,շ, հ, պ,փ, կ,ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:

4. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր – ե – ն դարձել է ի:

Սպառազեն զինավառ – ե – ն դարձել է ի:

Անիղձըղձալի – ի – ն դարձել է ը:

Լայնասիրտսրտագին – ի – ն դարձել է ը:

Մեծատունտնական – ու – ն դարձել է ը:

Բազմագույն, գունագեղ – ույ-ը դարձել է ու:

Հետախույզ, հետախուզել – ույ-ը դարձել է ու:

5. Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):

Օրինակ՝

կես — կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-ն դարձնել է ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր — տիրանալ (տի – րա – նալ) – ե – ն դարձել է ի։

էջ-իջնել (իջ – նել) – է – ն դարձել է ի։

ինձ — ընձուղտ (ընձ – ուղտ) – ի – ն դարձել է ը։

գիծ — գծել (գը – ծել) – ի – ն դարձել է ը։

աղավնի — աղավնյակ (աղ – ավ – նյակ) – ի – ն դարձել է յ։

կաղնի — կաղնուտ (կաղ – նուտ) – ի – ն սղվել է։

հուր — հրեղեղեն (հը – րե – ղեն) – ու – ն դարձել է ը։

հիսուն — հիսնամյա (հիս – նամ – յա) – ու – ն սղվել է։

առու — առվակ (առ – վակ) – ու-ն դարձել է վ։

աստղ — աստղային (աս – տղա – յին) – ը – ն սղվել է:

Իսպաներեն

Իսպաներեն 20.09.2022

Իսպաներենի որոշյալ հոդը։

  • Սովորաբար այն բառերը որոնք ավարտվում են՝ O տառով կամ բաղաձայնով պատկանում են՝ իգական սեռին։. Օրինակ՝ el cuaderno— տետր
  • Այն բառերը որոնք ավարտվում են ՝A տառով ՝ արական սեռին։. Օրինակ՝ la ventana— պատուհան

Դասագրքից՝ էջ 8 վարժություն՝ 1,3,5

  1. Completa las frases con la forma correspondiente del verbo ser.

Juan es mi compañero.

  1. La mesa es verde.
  2. Yo soy la prosora
  3. Tu eres el alumno.
  4. Marisa es tu companera.
  5. El bolígrafo es rojo.

3.Completa la tabla.

MASCULINOFEMENINO
EspañolEspañola
CamereroCamarera
SevillanoSevillana
AmigoAmiga
CampeónCampeona
maestromaestra
  

5. Ordena las siguientes frases.

Es/silla/pequena/la

La silla es pequeña.

  1. Es/pizarra/negra/la

La pizzarra es negra.

  • Blanco/es/gato/el

El gato es blanco.

  • La/soy/yo/directora

La directora soy yo.

  • Companera/eres/la/pedro/de

Eres la companera de pedro.

  • Grande/es/ventana/la

La ventana es grande.

  • Pedro/la/de/soy/hermana

La pedro de soy hermana.

  • Capitan/eres/el/equipo/del

El capitan del eres equipo.

  • La/juan/es/de/casa
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.09.2022

86. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

Լուծում

2 : 7 = 14 : x

Պատ․՝ 49 դրական։

88. 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն
է պարունակում 56 գ աղ։

Լուծում

160 : 8 = x : 56

Պատ․՝ 1120 գ ծովի ջուր։

97. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են
նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

Լուծում

1) 15 x 15 = 225 (սմ2)

2) 20 x 20 = 400 (սմ2)

3) 225 : 400 = x : 80

Պատ․՝ 45 հախճասալիկ։

98. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220 մ3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

Լուծում

1) 3 — 1 = 2 (ժ)

2) 640 — 220 = 420 (մ3)

3) 420 : 2 = 210 (մ3)

4) 210 + 640 =850 (մ3)

Պատ․՝ 850 մետր 3 ջուր կար ջրավազանում։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 19.09.2022

85. 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ
կստացվի 300 կգ հանքաքարից:

  1. 500/77 = 300/x

Պատ․՝ 46 1/5 կգ։

87. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում,
եթե երկրորդի տարողությունը 25 լ է:

Լուծում

11/5 = x/25

x = 55

Պատ․՝ 55 լ։

93. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3 -ը։ Ինչի՞ է
հավասար գումարը:

Լուծում

1) 1005 x 11/3 = 335 x 11 = 3685 — II

2) 1005 + 3685 = 4690

Պատ․՝ 4690:

96. Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը, եթե մեծ
շրջանագծի շառավիղը R սմ է, իսկ փոքրինը՝ r սմ:

Ա)

Բ)

Գ)


Դ)

Մայրենի

«Արագընթաց ժամանակը» 19.09.2022

Երբեմն մեզ թվում է, թե ժամանակը կանգ է առել։ Բայց դա ընդամենը թվացյալ է։ Մեր կյանքի ժամանակը շատ կարճ է։ Այդ պատճառով մենք պետք է գնահատենք մեր կյանքի յուրաքանչուր վայրկյանը։ Պետք է գնահատենք, քանի որ չգիտենք, թե որքան ժամանակ ունենք, և քանի որ ժամանակը թռչում է։ Պետք է մեզ տրված ժամանակը ճիշտ օգտագործենք։ Պետք է գիտելիք հավաքենք, օգնենք մարդկանց, լինենք բարի, սիրենք և հարգենք մեր ծնողներին։ Պետք չէ թանկագին ժամանակը ծախսել անիմաստ համակարգչային խաղերի և այլ վատ կախվածությունների վրա։ Ժամանակը անվերադարձելի է։ Պետք է թանկ գնահատել ժամանակը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.09.2022

81. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`

բ) 6 ։ 2 = x : 8

x = 6 x 8 : 2 = 24

դ) 5 ։ 4 = x : 8

զ) 21 ։ 3 = x : 8

x = 21 x 8 : 3 = 56

82. Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի
համեմատություն.

բ)

դ)

զ)

84. Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար
պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ
խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։

Լուծում

1) 64 : 16=4

21 : 4 = 21/4 կգ ներկ

Պատ.՝ 21/4 կգ ներկ:

95. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

Մայրենի

Յուլիսիս 16.09.2022

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:

Յուլիսիսը միամիտ էր, տարօրինակ, հետաքրքասեր, բարի, ուրախ։

  1. Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:

Աշխարհը Յուլիսիսի համար զարմանալի էր , անիմանալի, գեղեցիկ։

  1. Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:

Սևամորթը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին, որովհետև նա նույպես ուրախ էր։

  1. Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:

Մաքոլիները բարի և ուրախ մարդիկ էին։

  1. ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:

Դատարկ։

  1. Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը: 

Մաքոլինների ժպիտը մեղմ էր, բարի և ուրախ։

Անգլերեն

English 17.09.2022

Fanny and Ethel worked in the same office, and, they were neighbours at home.
Fanny was rather a careless girl, and she often lost things. Then she usually went
to Ethel to borrow more from her.
Ethel was a kind girl, but she sometimes got tired of lending things to her
friend.
One Saturday afternoon Fanny knocked at Ethel’s front door, and when
Ethel came to open it, Fanny said to her, ‘Oh, hello, Ethel. Please lend me a bag.
I’ve lost mine. I’m going to the shops, and I feel very stupid when I haven’t got
anything in my hand when I go out in the street.’
Ethel laughed and answered, ‘Well, Fanny, go down to the end of the
garden. You’ll find a nice wheelbarrow in the shed there. Take that when you go
down to the shops. Then you’ll have something in both of your hands.’

Ֆաննին և Էթելը աշխատում էին նույն գրասենյակում, և նրանք տանը հարևաններ էին: Ֆաննին ավելի շուտ անփույթ աղջիկ էր, և նա հաճախ էր կորցնում իրերը։ Հետո նա սովորաբար գնում էր Էթելի մոտ և նրանից ավելի շատ պարտք վերցնում: Էթելը բարի աղջիկ էր, բայց երբեմն հոգնում էր ընկերոջը պարտք տալուց։ Մի շաբաթ կեսօրին Ֆաննին թակեց Էթելի մուտքի դուռը, և երբ Էթելը եկավ բացելու այն, Ֆաննին ասաց նրան. Խնդրում եմ, ինձ պայուսակ տուր: ես կորցրել եմ իմը։ Ես գնում եմ խանութներ և ինձ շատ հիմար եմ զգում, երբ փողոց դուրս գալիս ոչինչ ձեռքս չի գալիս։— Էթելը ծիծաղեց և պատասխանեց.— Դե Ֆանի, իջիր այգու ծայրը։ . Այնտեղ գաղութում կգտնես գեղեցիկ միանիվ ձեռնասայլակ: Վերցրու այն, երբ իջնես խանութներ: Այդ դեպքում քո երկու ձեռքերում էլ ինչ-որ բան կունենաս»։

Hometask:a,b,c,page 7

A. Answer these questions.
1.Why did Fanny often lose things?

Fanny often lose her things, because she was rather a careless girl.


2.Why did Ethel lend things to Fanny?

Ethel lend things to Fanny, because she was a kind girl.


3.Why didn’t Fanny want to go to the shops without a bag?

Fanny didn’t want to go to the shops without a bag, because she felt very stupid when she haven’t got anything in her hand when she go out in the street.


4.Why didn’t Ethel lend her a bag?

Ethel didn’t lend her a bag, because she got tired of lending things to her friend.


5.What did she want Fanny to take to the shops?

She wanted Fanny to take the wheel barrow to the shops. 


6.Did Fanny take it, do you think?

I think Fanny didn’t take it.


B. Which of these sentences are true? Write the correct ones down.

1.Ethel often borrowed things.

2.Fanny often borrowed things.
3.Ethel often lent things to Fanny.

4.Fanny often lent things to Ethel.
5.One day Ethel lost her bag.
6.One day Fanny lost her bag.

7.Fanny liked carrying something in her hand.

8.Fanny did not like carrying things.

9.There was a shed at the end of Ethel’s garden.

10.There was a shed at the end of Fanny’s garden.


C. Write this story, but do not put pictures: put words.

Ethel’s house is in a small street. It has a small garden at the back, and there is a shed in it. Ethel keeps her wheelbarrow there. Ethel is a clever girl. She works in a office . This is Ethel. She is at the door of her house, and she’s got a bag in her left hand ? Because she is going to the shop.

  1. John doesn’t like dance.

2. do you need some water?

3. Hector is riding his horse.

4. Sarah is catching the school bus now.

5. i need some eggs to make this cake.

6. Patricia bought a bunch of flowers for me.

7. The soup was too hot for us.

8. I coudn´t get thickets for the concert.

9. Daniela wore her new dress yesterday.

10. Walter won the first prize at school.

11. The pilot landed smoothly.

12. Alexander cried every night.

13. We enjoyed the threatre play yesterday.

14. My grandmother is 60 years.

15. The American football player had an accident.

16. You visited the Museum with Tom.

17. They had a big suprise last Sunday.

18. How many people did you meet?