Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Առաջադրանքներ՝
1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։
Հայտնությունը նշանակում է ինչ–որ բան կամ ինչ – որ մեկին հայտնաբերել։ Բանաստեղծության մեջ ինչ – որ մեկի հեյտնվելը փոխել է բանաստեղծի ներաշխարհը։ Իմ կարծիքով բանաստեղծին հայտնվել է նրա մուսան (ստեղծագործելու տաղանդը)։
2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։
փառք – պատիվ
շուք – ստվեր
խոցել – վիրավորել
արևավառ – արևից վառվող
տկար – ուժը պակաս
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը արտահայտում է գեղեցիկի, կյանքի զարթոնքի, երջանկության, խաղաղության և անդորի մասին։
Գործնական քերականության առաջադրանքներ
1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայան սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք:
2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղեմի ժամանակներից օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու բազմաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ մարմար, գրանիտ ու պեմզա:



















